
Պատգամավորների եւ գործադիր ու դատական իշխանությունների պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին օրինագծի հեղինակներն Ազգային ժողովից ետ են կանչում իրենց այդ նախագիծը: Օրինագծի համահեղինակներից ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասում է, որ այդ նախաձեռնությունը ոչ միայն չի ընդունվում, այլ արդեն «սպեկուլյացիայի է ենթարկվում»` քաղաքական շոուների առիթ է դառնում, եւ այդ պատճառով էլ չեն ցանկանում, որ դա…















