
Ազատություն ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ընտրություններից առաջ շրջաբերական է ուղարկելու դպրոցներ, որ դպրոցներում չզբաղվեն քարոզչությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է նախարար Մկրտչյանը: «Դպրոցի տնօրեններին որեւէ մեկը չի արգելում կուսակցական պատկանելություն ունենալ, բայց ընտրություններին չպետք է օգտագործեն իրենք կուսակցական պատկանելությունը եւ քարոզչություն իրականացնեն դպրոցներում: Ընտրություններից առաջ շրջաբերական եմ ուղարկելու, որ կատեգորիկ արգելվում է,…

Հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ներկայացրած 34 ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը կառավարության կողմից դրական եզրակացություն է ստացել: Ընդհանուր գերատեսչությունը կառավարությանն էր ներկայացրել 5 մարզերի համար 44 ծրագիր: Մարզային այդ ծրագրերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ: -Պարո՛ն Լոքյան,…

«Տեղական ինքնակառավարման համակարգի կայացման 20 տարիների ընթացքում կատարվել է ահռելի աշխատանք» Դավիթ Լոքյան ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգն արդեն քսան տարեկան է: Նորանկախ պետության դժվարությունների, պատերազմի ու հուսալքության բովով անցած համայնքն այսօր մասնակցային կառավարման և ժողովրդավարության իր ձևաչափով ներկայանում է իբրև մի կառույց, որը, չնայած, հանդիպում է բազում խոչընդոտների, սակայն իրապես զգում է ժամանակի պահանջներին համաչափ…

Վերահսկիչ պալատնի նախագահի տեղակալ Արա Նռանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս ԱԺ օրակարգում է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսված է վերաքննիչ պալատի վերակազմավորում և անցում արդեն հաշվեքննության սկզբունքներով իրականացվող պալատի ձևավորմանը: «Նախատեսվում է, որ 2018 թվականի ապրիլից հետո ՀՀ-ում Հաշվեքննիչ պալատի կողմից վերահսկողություն իրականացվում է «Ինտոսա» միջազգային կազմակերպության սկզբունքների համաձայն, որը ապահովելու…

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը -Պարոն Վարդանյան, նախընտրական դաշինքները գրեթե ձևավորվել են, շտաբները ձևավորվել են, ի՞նչ նորություն կա ՀՅԴ-ում: Մինչև այս պահը դուք հայտարարել եք, որ որևէ դաշինքում ձեզ չեք տեսնում և առանձին կմիանաք ընտրապայքարին, բայց մամուլում պարբերաբար շրջանառվում է տեղեկատվություն, որ դուք հանդիպել եք լայն կոնսոլիդացիայի առաջարկով հանդես…

Ադրբեջանին «Երկաթե գմբեթ» իսրայելական ՀՀՊ համակարգ վաճառելը պետք է ստուգում անցնի ԱՄՆ սպառազինությունների արտահանման վերահսկողության շրջանակում, հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում դեմ հանդես գալ «Երկաթե գմբեթ» տակտիկական համակարգերը երրորդ կողմին փոխանցելուն։ «Չմտածված կերպով վաճառելու դեպքում դրանք կանցնեն ագրեսիվ բռնապետության ձեռքը՝ հետագայում ԱՄՆ–ի թշնամի երրորդ երկրներին փոխանցելու ռիսկով։ Դրանով…

Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին պետության կողմից տրվող կրթաթոշակների 50-60 տոկոսը սոցիալական ուղղվածություն կունենա: «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, նախարար Մկրտչյանը նշեց, որ պետությունը պետք է գումար ծախսի նախ եւ առաջ հասարակության սոցիալապես անապահով, խոցելի շերտի համար: «Սա մի քաղաքականություն է, որը ծրագրում ենք իրականացնել հաջորդ տարվա ընթացքում»,- ասաց նախարարը: Անդրադառնալով Հայաստանում բարձրագույն…

Հայաստանի խոշորացվող համայնքներում տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ ծրագրեր կան, որոնք մեծ թափ են հավաքում և առաջիկայում կֆինանսավորվեն ու կունենան իրենց հաջողությունները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ «Խոշորացվող համայնքներում մենք ունենք երկու խմբի ծրագրեր։ Առաջինը՝ ենթակառուցվածքային ծրագրերն են, որոնք պետք է ապահովեն խոշորացվող համայնքի մեջ մտնող բնակավայրերի…

ՀՅԴ-ն մնում է իր սկզբունքներին հավատարիմ թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ իրենց դիրքորոշումը կառավարման մոդելի ընտրության հարցում անփոփոխ է, կողմնակից են խորհրդարանական կառավարման համակարգին: Հարցին՝ արդյոք ներկայացված նոր Սահմանադրությանը «ոչ» ասելով, դեմ քվեարկելով ՀՅԴ-ն Արցախում ընդդիմություն դաձա՞վ, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ոչ:…