Հ.Յ.Դ. Արցախ

ՀՅԴ Պատուիրակութիւնը կը Մասնակցի Ընկերվար Միջազգայնականի Խորհուրդի եւ Կանանց Կազմակերպութեան Ժողովներուն

Ընկերվար Միջազգայնականի խորհուրդի ժողովը տեղի ունեցաւ 24-25 Նոյեմբեր 2017ին, Սպանիոյ Պարսելոնա քաղաքին մէջ, հիւրնկալութեամբ Սպանիոյ Ընկերվար կուսակցութեան ։ Ժողովին ներկայ էին Ընկերվար Միջազգայնականի անդամ կուսակցութիւններու պատուիրակութիւններ եւ հրաւիրեալներ, որոնք կը ներկայացնէին աշխարհի տարբեր ցամաքամասերը։ Ժողովականները քննարկեցին երեք գլխաւոր թեմաներ. Ձախի հետ կերտել ապագան՝ ժողովրդավարութիւն, հաւասարութիւն եւ համերաշխութիւն. Բազմաթիւ հակամարտութիւններով աշխարհի մը մէջ՝ աշխատանք կայունութեան եւ…

Առաջիկա ամիսների ընթացքում շատ բան կփոխվի

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր կետերը կյանքի կոչելուն, սրա հետ կապված ներքաղաքական զարգացումներին, 2018 թվականի վարչապետի թեկնածուին: – Պարո՛ն Ռուստամյան, իհարկե, ստորագրվեց ՀՀ-ԵՄ շրջանակայի համաձայնագիրը, սակայն մի քանի պահանջներ, բնականաբար, դրվելու են Հայաստանի առաջ՝ ժողովրդավարության…

Արագածոտնի մարզպետն ընդունեց Պյոտր Սվիտալսկուն

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Եվրամիության պատվիրակության մարզային ամենամյա այցերի շրջանակներում նոյեմբերի 29-ին այցելեց Արագածոտն մարզ: Դեսպանին ընդունեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Մարզպետը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ այցելության համար եւ նշեց, որ կարեւորում է, որ այն կայացել է Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, ինչը որ անչափ նշանակալի է Հայաստանի համար: -Կարծում եմ,…

ՀՅԴ 127 ամեակի խանդավառ տօնակատարութիւն` Միւնիխի մէջ

Շաբաթ, 25 նոյեմբերի երեկոն վստահաբար երկար պիտի յիշուի միւնիխահայութեան կողմէ: Արդարեւ, կազմակերպութեամբ ՀՅԴ Գերմանիոյ ընտանիքին, Միւնիխի մէջ հանդիսաւորապէս նշուեցաւ Դաշնակցութեան 127 ամեակը, որուն ներկայ գտնուելու համար Միւնիխ ժամանած էին նաեւ Վիեննայէն, Համպուրկէն, Ֆրանքֆորթէն եւ Գերմանիոյ այլ քաղաքներէ մեծաթիւ ազգայիններ, մանաւանդ` երիտասարդներ: 127 ամեակի տօնակատարութեան հանդիսավարութիւնը խնամքով եւ որակով կատարեց ընկերուհի Մեղրիկ Սարգիսեան: Գործադրուեցաւ գեղարուեստական փայլուն…

Հրանդ Մարգարեան այցելեց Մօնթէվիտէօ

Հանդիպումներ քաղաքական դէմքերու հետ Հարաւային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելութիւններու ծիրեն ներս, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանդ Մարգարեան այցելեց Ուրուկուայ և մայրաքաղաք Մօնթէվիտէօ: Կարգ մը հանդիպումներ ունեցաւ թէ պետական և թէ համայնքային մակարդակներու վրայ։ Իրեն կ՛ընկերակցէին ՀՅԴ Հարաւայի Ամերիկայի ԿԿի անդամներ, Էտուարտօ Կոստանեանը և Արփի Հոճաճանեանը։ Պետական մակարդակի վրայ ընկ Հ. Մարգարեանի առաջին հանդիպումը, հայասէր և…

Եկամտային հարկի վերադարձով հիփոթեքային վարկերի պայմանների փոփոխության պատճառը վճարունակ պահանջարկի բացակայությունն է

Հայ Յեղափոխական Դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ Հարկային օրենսգրքում արված եկամտային հարկի մասին փոփոխությունները սահմանափակում են մտցնում միայն խոշորների համար, իսկ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի բերած օրենքի փոփոխության պատճառը վճարունակ պահանջարկի բացակայությունն է: «Եկամտային հարկի մասին այս դրույթը, որ մտցվել էր, նպատակ ուներ խթանել շինարարությունը և ստեղծել շուկայում վճարունակ պահանջարկ: Երեք տարի…

Պաշտպանության նախարարը Կանադայում այցելել է «Սուրբ Հակոբ» ազգային վարժարան

Կանադա աշխատանքային այցի վերջին օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Սուրբ Հակոբ» ազգային վարժարան, շրջայց կատարել վարժարանի տարածքով։ Վիգեն Սարգսյանը գրառում է կատարել ազգային վարժարանի պատվավոր հյուրերի գրքում։ Այցի ավարտին հայկական պատվիրակությունը Մոնրեալում հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ mil.am

Կրթության համակարգում աննախդեպ հետաքրքությունը կրթական ներդրումների հնարավորություն է բերել

Հայաստանի Հանրապետութունում ՀՆԱ-կթություն հատվածը երբեւէ 2 տոկոսի տիրույթից չպետք է իջնի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային Ժողովում 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: «Մենք ունենք ներկա բյուջեի նախագիծը, որտեղ ՀՆԱ-բյուջե հարաբերակցությունը կրթության հատվածով 2 տոկոսից մի քիչ բարձր է, բայց երբ նայում ենք միջին ժամկետով, մտահոգություն կա:…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Շնորհավորելով մեր երկրում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳ նախարարը նշել է, որ Ֆրանսիայի նման բարեկամ երկրի հետ համագործակցության ամրապնդումն ու զարգացումը Հայաստանի համար կարևոր է ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Ֆրանկաֆոն երկրների և Եվրոպայի Միության շրջանակներում: Լևոն…

ԿԳ նախարարը կոչ է անում դադարեցնել հացադուլը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներին, ովքեր այսօր հացադուլ են հայտարարել, կոչ է անում դադարեցնել այն։ «Կոչ եմ արել դասադուլը դադարեցնել, հիմա էլ, իհարկե, կոչ եմ անում հացադուլը դադարեցնել: Ակցիայում էմոցիան շատ է»,- ասել է ԿԳ նախարարը։