
ՀՅԴ-ն արդեն ծանոթացել է կառավարության նոր ծրագրի աշխատանքային տարբերակին, եղել են քննարկումներ։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի գնահատմամբ, կազմված է համապարփակ և շատ մանրակրկիտ ծրագիր՝ հստակ ժամանակացույցով, ժամկետներով, ոլորտային հստակ առաջադրանքներով: «Խորապես համոզված եմ, որ սա հավակնոտ, լուրջ առաջադրանքներ պարունակող ծրագիր է, տարի առ տարի որ ոլորոտում ինչ պետք է կատարվի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների…















