Հ.Յ.Դ. Արցախ

ԱՄՆ-ն հայ-թուրքական հարաբերություններում արդարության վերականգման համար ոչ մի հանձնառություն իր վրա չի վերցնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձում իրականության հետ կապ չունեցող հաստատումներ կային, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Նամակում ոչ մի նորություն չկար, հակառակը՝ կային իրականության հետ կապ չունեցող հաստատումներ, մասնավորապես այն, որտեղ Էրդողանը նշում է, որ չի ցանկանում, որ հայերը Թուրքիայում…

Թրամփն իր առաջին ելույթով շարունակեց ԱՄՆ-ի որդեգրած գիծը

Եթե հաշվի առնենք այն համաշխարհային արձագանքը, որ «Խոստումը» ֆիլմի հետ կապված արդեն լսվում է, կարելի է ասել, որ Թուրքիայի ձայնն առանձնապես չի լսվում. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Անդրադառնալով Էրդողանի երեկվա ուղերձին` նա նշեց, որ այն ամբողջ հայությանն ուղղված չէր, այլ` Թուրքիայի հայությանը, որտեղ նույնպես Թուրքիայի…

Կը պահանջե՛նք եւ կ’ուխտե՛նք

23 Ապրիլ 2017ին, Մոնթէպելլոյի (Քալիֆորնիա) Հայկական ցեղասպանութեան յուշարձանին մօտ կազմակերպուած էր աւանդական դարձած հսկումի երեկոյ։ Հ.Յ.Դաշնակցութեան՝ շրջանի «Դրօ» կոմիտէութեան կազմակերպած այս ձեռնարկին գլխաւոր բանախօսն էր Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Վիգէն Եագուպեան, որուն խօսքը կու տանք ստորեւ։ Ես գիտե՛մ։ Կարիքը չունիմ ոեւէ մէկու հաստատումին, որպէսզի վաւերացուի այն՝ ինչ որ գիտեմ։ Մենք գիտե՛նք։ Գիտե՛նք, որ մեր մեծ հայրերն…

Կոչ Աւստրալահայութեան – Ամրապնդենք Մեր Պայքարի Հիմքերը

Ցեղասպանութեան 102-րդ ամեակի ոգեկոչումները այս տարի տեղի կ’ունենան միջազգային եւ քաղաքական գետնի վրայ աննախընթաց բարդ կացութեան մէջ, ուր մեծապետական Արեւմտեան եւ Արեւելեան գլխաւոր ուժերու միջեւ ստեղծուած աննախատեսելի հակադրութիւնը հասած է վտանգաւոր մակարդակի եւ կրնայ յանգիլ աղետաբեր հետեւանքներու: Մտահոգիչ այս կացութեան մէջ, երբ մէկ կողմէն մեր հայրենիքը կ’ուղղուի դէպի աւելի ամուր ժողովրդավարական կարգեր, իսկ միւս կողմէն…

Բուենոս Այրեսն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմինն ապրիլի 20-ին կայացած նիստում, հավատարիմ մնալով մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությանը, ապրիլի 24-ը հայտարարել է որպես թուրքական պետության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն և փոխհատուցում» կարգախոսի ներքո: Այս մասին հայտնում է Prensa Armenia-ն: Օրենսդիր մարմնի մարդու իրավունքների երաշխավորման և հակախտրականության հանձնաժողովի նախագահ Ժոզե Կամպանիոլիի և օրենսդիր Կարլոս…

Պորտֆելների հարցերը լուծում են այլ մարդիկ և այլ ձևաչափով

Իշխանությունում ոմանք կարծում են, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիան պետք է լինի իր ձայներին ադեկվատ․ մեկ պորտֆել՝ գործադիրում, մեկ` ԱԺ-ում` փոխնախագահի պորտֆելը, եւ մի քանի մարզպետ: «Պորտֆել տվողն իրենք չեն, որ մեզ բավարարեն կամ չբավարարեն. այդ հարցերը լուծում են բոլորովին այլ մարդիկ, բոլորովին այլ ձեւաչափով։ Սպասեք՝ կհամոզվեք, որ ՀՀԿ-ՀՅԴ անժամկետ հուշագիրը գործում է եւ գործում է…

ԿԳ նախարարը` տնօրենների ձայնագրությունների` աղմկալի դեպքի մասին

Շուտով ավագ դպրոցների մասով կամփոփվեն ուսումնասիրության արդյունքները և փորձ կարվի` հասկանալու, թե ինչ է «հետո»-ն լինելու. լրագրողների հետ զրույցում, խոսելով տնօրենների` ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրելու` աղմկալի դեպքի մասին, ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց նաև, թե փաստը, որ նրանց մեջ կային նաև ավագ դպրոցների տնօրեններ, ենթադրում է, որ իրենք պետք է կոնկրետ քայլեր…

ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են

Հայ Յեղափոխական Դաշն­ակցությունը և Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն բանակցությունների մեջ են. այս մասին այսօր ԱԺ-ում լր­ագրողների հետ զրույց­ում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցին, թե ովքեր են կոնկրետ բանակցում՝ Ռուստամյանը պատասխանեց, թե ՀՅԴ և ՀՀԿ ղեկավարությունը՝ առանց անուններ նշելու: «Ենթադրում եմ, որ այն համագործակցություն­ը, որի մասին դուք տե­ղյակ եք, պետք է շարունակվի, որովհետև, ի վերջո,…

Կոնգրեսականները կոչ են անում Թրամփին պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանությունն իր ուղերձում

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների եւ հետախուզության հարցերի հանձնաժողովների նախագահները եւ բարձրաստիճան անդամները միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 գործընկերներին՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ պատշաճ կերպով հիշատակել այն ապրիլի 24-ի իր հայտարարությունում, հաղորդում է «Ասպարեզը»: Նրանք կոչ են անում Թրամփին «պատշաճ կերպով…

Դաշնակցական երիտասարդները տապալել են թուրք պատմաբանի դասախոսությունը

Լիբանանի Քասլիքի Սուրբ Հոգի համալսարանում մի խումբ հայ երիտասարդներ ապրիլի 4-ին տապալել են Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական դիրքորոշմամբ հայտնի թուրք պատմաբան Իլբեր Օրթայլըի դասախոսություն-քննարկումը: ՀՅԴ Զավարյան ուսանողական միության անդամները խաղաղ ակցիայի միջոցով դատապարտել են Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Թուրքիայի կառավարությանն առընթեր Յունուս Էմրե ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում կազմակերպված միջոցառմանը սրահում գտնվող հայ երիտասարդները…