Հ.Յ.Դ. Արցախ

Առաջին հնարավորության դեպքում անդրադառնալ քաղաքացիների եկամուտների բարձրացման քաղաքականությանը

Այսօր ԱԺ-ում քննարկվում է 2017թ. բյուջեի նախագիծը: Ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով` բյուջեի ծավալներն իսկապես համեստ են, բայց շատ բան կարելի է փոշիացնել ապաշնորհ վարչարարության ու մսխումների պարագայում, իսկ որակյալ ու հմուտ կառավարման դեպքում քիչ ռեսուրսներով էլ կարելի է լավ արդյունքների հասնել: «Վստահ ենք, որ ներկայացված բյուջեն…

Եվրամիության պատվիրակության հետ քննարկվել են տարածքային զարգացման հեռանկարները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել տարածքային զարգացմանն ուղղված հետագա օժանդակության ընդհանուր շրջանակը: Դավիթ Լոքյանը ողջունելով հյուրերին` բարձր է գնահատել և լուրջ հաջողություն համարել Եվրամիության օժանդակությունը` ուղղված…

Մեկնաբանում է Արթուր Աղաբեկյանը

Tert.am-ի հետ զրույցում Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադառնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, Սամվել Բաբայանի՝ առաջնագծի մասին հայտարարություններին, «Մարտիկ» հիմնադրամի միջոցներին, «1000 դրամ նախագծին», իր ապաքաղաքական ապագային և այլ հարցերի: -Պարո՛ն Աղաբեկյան, բանակում իրականացված այս փոփոխությունները` Սեյրան Օհանյանի պաշտոնանկություն, Խաչատուրովի` ԱԽ տեղափոխություն, ՊՆ-ում քաղաքացիական անձանց ներգրավում, ինչպե՞ս եք գնահատում: -Ցանկություն չունեմ քաղաքական…

Տեղի ունեցաւ ՀՅԴ պատանեկան Միութիւնների վարիչ մարմինների խորհրդաժողով

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ 2016 թ. նոյեմբերի 10-12-ին Երևանում, ՀՅԴ «Արամ Մանուկեան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ պատանեկան միութիւնների վարիչ մարմինների համահայկական խորհրդաժողով։ Խորհրդաժողովին մասնակցում էին ԱՄՆ Արևմտեան և Արևելեան շրջանների, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Կիպրոսի, Լիբանանի, Սիրիայի, Իրանի Հիւսիսային և Հարաւային շրջանների, Արաբական Միացեալ Էմիրութիւնների, Արցախի և Հայաստանի վարիչ մարմինների 27 ներկայացուցիչներ։ Բացման խօսքով հանդէս…

Չի կարելի բացառել, որ Թրամփն Ադրբեջանի իշխանական շրջանակների հետ ԼՂ խնդրի վերաբերյալ պայմանավորվածություններ կունենա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համար ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն անակնկալ էր: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքն էլ, շատերի նման կարծում էր, որ կընտրվի դեմոկրատ Հիլարի Քլինթոնը: Սակայն արդեն ընտրությունների օրը, երբ ներկայացվում էին որոշ նահանգներում ընտրության արդյունքները, արդեն պարզ էր,…

Հ. Յ. Դ. Հարաւային Ամերիկայի 76րդ Շրջանային Ժողովի Յայտարարութիւն

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կազմակերպութեան 76րդ Շրջանային Ժողովը տեղի ունեցաւ Պուէնոս Այրէսի մէջ Հոկտեմբեր 28-30, 2016ին: Ժողովին իրենց մասնակցութիւնը բերին կուսակցութեան Արժանթինի, Ուրուկուայի եւ Պրազիլի Մարմիններէն ընտրուած պատգամաւորները եւ Հ. Յ. Դ. Բիւրոյի ներկայացուցիչը, որոնք քննեցին ազգային, համայնքային եւ կազմակերպական ոլորտներուն մէջ օրակայգային հիմնախնդիրը եւ առին համապատասխան որոշումներ՝ գործունէութեան յաջորդ ժամանակաշրջանին համար: Այդ որոշումներու…

Շիրակի մարզպետը արտագաղթի մասին

«Մեր մարզում ավելացել է ներառական կրթություն իրականացնող ՊՈԱԿ-ների թիվը: Ճանապարհների ամառային ու ձմեռային հատկացումների հետ կապված ունենք աճ՝ շուրջ 22 միլիոն դրամով: Աճ ունենք նաև համայնքներին տրվող դոտացիաների առումով: Կարող եմ ասել, որ նվազագույն խնդիրները մարզում կարող ենք լուծել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ հավելելով, որ հատկացվող բյուջեն հիմնականում բավարարում…

Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը Համազգային թատրոնում էր

Համազգային թատրոնում այսօր երեկոյան տեղի ունեցավ արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը: Սիրված գրողին ու մտավորականին հրաժեշտ տալու էին եկել արվեստի գործիչներ, գրողներ ու մտավորականներ: Ռուբեն Հովսեփյանին այսօր հրաժեշտ տվեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ինչպես նաև մշակույթի նախարարը և մի շարք պաշտոնյաներ ու կուսակցական գործիչներ: Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա…

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն խորհուրդն ակտիվ աշխատում է

Հերթական նիստին մասնակցել է նաև Կարեն Կարապետյանը. Հայաստանի Հանրապետական և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները օրերս քաղաքական համագործակցության շրջանակներում հանդիպում են անցկացրել, որին մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ ստեղծված «4+4+1» ձևաչափի խորհուրդը (ՀՅԴ-ՀՀԿ-Սերժ Սարգսյան) քննարկել է նոր կառավարության…

Դեռ չի չորցել արմատը մեր ծառի

ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ 2016 թ. հոկտեմբերի 21-ի նիստում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հարգելի’ խորհրդարան, հարգել’ի կառավարություն «Իսկ մենք այլ տարբերակ ունե՞նք»,- երեկ հարցերից մեկին հարցով պատասխանեց վարչապետը: Այլ տարբերակ չունենք: Այլ տարբերակը անցած տարիների պես խոսքի ու գործի հակասության մեջ ապրելն է, անձնական, խմբակային, կուսակցական շահերը պետական, հանրային շահից վեր դասելն…