
Հ.Յ.Դ. Երևանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. Հ.Յ.Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեն մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրություններում աջակցելու է գործընկեր Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս որոշումը բխում է երկրում որակական փոփոխություններ կատարելու երկու կուսակցությունների համատեղ հանձնառությունից: Մեր ընկերներին ու համակիրներին հորդորում ենք մայիսի 14-ին քվեարկել Տարոն Մարգարյանի գլխավորած ցանկի օգտին: Կարևորելով գիտակցված քվեով Երևանի…