
Պետք է ներգրավվել ԱՄՆ նախագահական ընտրապայքարի մեջ եւ առաջ մղել հայկական հարցերը: Այս մասին, նշել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Չուլջյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Նախագահ Օբաման ժամանակին նախագահական իր արշավի ընթացքում, մեծ խոստումներ տվեց ամերիկահայ գաղութին, խոստումներ, որ որպես նախագահ ինքը պիտի ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, խոստումներ, որ պիտի…















