Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարարի հետ

Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարար Մարի Նգանի հետ: Ինչպես տեղեկացրին Հայ դատի կենտրոնական խորհրդից, Հայ դատի հանձնախմբի պատվիրակության կազմում եղել են Շահեն Միրաքյանը, Սևակ Բելյանը և Մարիաննա Դավիթյանը: Մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակության անդամները նախարարին ներկայացրել են հանձնախմբի աշխատանքները և…

Մոտ ժամանակներս բանակցային գործընթացում տեղաշարժ չի լինի

Փակուղում գտնվող բանակցություններից որևէ տեղաշարժ չկա, այո համանախագահների կողմից կան պրպտումներ, ձգտումներ բանակցային գործընթացը վերսկսելու, բայց ակնհայտ է, որ վիճակն անփոփոխ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը` անդրադառնալով հարցին, թե ՀՀ նոր իշխանություններին 100 օրվա ընթացքում հաջողվե՞լ է փակուղում գտնվող բանակցություններում որևէ տեղաշարժ արձանագրել: «Արդեն…

Սենատոր Էրիկ Աբեցը Ավստրալիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել

Ավստրալիայի խորհրդարանում օգոստոսի 16-ին սենատոր Էրիկ Աբեցը Վերին պալատում իր ելույթում հույս է հայտնել, որ Ավստրալիան կաջակցի աշխարհի հայերի ողբերգությունը ճանաչելու և հատուցելու նվիրական գործին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, Էրիկ Աբեցը նշել է, որ Ավստրալիան դեռևս պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ձերբակալություններ, բանտարկություններ, բռնաբարություններ, մահվան երթեր, երեխաների հպատակեցում և էլի շատ բաներ…

Աշխատանքային խորհրդակցություն՝ Աշոտ Սիմոնյանի մոտ

Օգոստոսի 15-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվեցին ՀՀ կառավարությունից ստացված գրություններին եւ ՏԿԶ նախարարությունում կայացած խորհրդակցությունների արձանագրություններից բխող հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով նախորդ խորհրդակցության ժամանակ իր կողմից տրված հանձնարարականներին՝ Աշոտ Սիմոնյանը կարեւորեց սեփական եկամուտների հավաքագրման պատշաճ կատարումը: Նա հանձնարարեց պարբերաբար հանդիպումներ կազմակերպել համայնքներում, արդյունքների ամենօրյա մոնիտորինգ իրականացնել եւ սեփական եկամուտների…

Հաղորդագրութիւն. Աննա Յակոբեան այցելեց Փարիզի ՀՅԴ կեդրոն

Փարիզ եռօրեայ իր այցելութեան ծիրէն ներս, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի կինը` Տիկին Աննա Յակոբեան, ընկերակցութեամբ Ֆրանսայի մէջ Հայաստանի դեսպան Տիկին Յասմիկ Տոլմաճեանի, 10 օգոստոսի յետմիջօրէին այցելեց Փարիզի Հայ Մշակոյթի Տուն եւ ջերմօրէն ընդունուեցաւ ՀՅԴ մեծ ընտանիքին կողմէ: Ողջունելով շուրջ հարիւր ներկաները, Մուրատ Ասլանեան ՀՅԴ Արեւմտեան Կեդրոնական Կոմիտէի անունով բարի գալուստ մաղթեց Տիկին Յակոբեանին, ապա խօսք…

Դաշնակցության նպատակն է՝ պաշտպանել Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի շահերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Ֆրանսիայում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՀՅԴ կենտրոնում, որտեղ վարչապետի տիկնոջը ողջույնի խոսքով դիմել է հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։ «Դաշնակցության նպատակը միշտ եղել է պաշտպանել Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի շահերը։ Ուզում եմ մեր ընկեր-ընկերուհիների ներկայությամբ կրկնել, որ հեղափոխությունը…

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

Օգոստոսի 10-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանը և Հակոբ Ավագյանը, այլ պաշտոնատար անձինք։ Նախարարը կարևորել է հայ-բելառուսական առևտրատնտեսական կապերը, շնորհակալություն հայտնել Սևան ազգային պարկում հիմնված հայ-բելառուսական բարեկամության այգու համար, որտեղ Բելառուսից բերված…

Կայուն զարգացումը սերունդների միջև համերաշխության և ազգի շարունակականության գրավականն է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի բացման խոսքը՝ «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսի ժամանակ Սիրելի ընկերներ, պատվարժան հյուրեր, բարեկամներ Այսօր մենք հանրության դատին ենք ներկայացնում ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները, մեր տնտեսական դոկտրինը։ Փաստաթուղթը դեռևս նախագծի վիճակում է և ներկուսակցական ու ավելի լայն ֆորմատով քննարկումների արդյունքներով կբյուրեղանա ու կդառնա այն ուղեցույցը, որի հիման վրա կմշակվեն հետագա,…

Մենք ազատ ենք կարծիք ու տեսակետ արտահայտելու հարցում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հորդորում է՝ ո՛չ Դաշնակցության հայտարարությունը, ո՛չ Դաշնակցության ներկայացուցիչների, ոչ էլ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքը համատեքստից չկտրել ու չփորձել տարատեսակ մեկնաբանությունների առարկա դարձնել: Aravot.am-ի հարցին՝ արդյոք իր համար հասկանալի՞ է այն, որ Տիգրան Ավինյանը «Ազատություն» ռկ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր համար անհասկանալի է ՀՅԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի…

Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի կոչը երկրի վարչապետին

Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-NZ) կոչ է արել երկրի վարչապետ Ջասինդա Արդերնին փոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կառավարության դիրքորոշումը, ինչպես նաև խուսափել ավելի վաղ արտահայտած կարծիքից առ այն, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծվի Հայաստանի և Թուրքիայի միջև: Այդ մասին հայտնում է հանձնախմբի կայքը: «Նոր Զելանդիայի հայերը մտահոգված են Հայոց ցեղասպանության հարցով կառավարության…