Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

ԱՄՆ կոնգրեսականները ԼՂ շփման գծում զինադադարը պահպանելուն ուղղված առաջարկներ են ներկայացրել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և դեմոկրատ Էլիոթ էնգելը հորդորում են իրենց կոնգրեսական գործընկերներին միանալ երկկուսակցական կոչին, որը նախատեսում է վերականգնել ԱՄՆ առաջնորդությունը Լեռնային Ղարաբաղի շփման գծում խաղաղության պահպանման գործում: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Երկու օրենսդիրները ստորագրություններ են հավաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին…

Արդար է, որ լիբանանահայ հնոցը ստանա հայրենիքի գնահատականը

«Աղբալեան» Եւ «Հրայր Մարուխեան» Կոմիտէներուն Կազմակերպած Քաղաքացիական Պատերազմի 40-Ամեակի Ձեռնարկին Շահան Գանտահարեանի Արտասանած Խօսքը Պահը զգացական է անշուշտ: Անիկա կը վերաբերի մեզմէ շատերուն ծանօթ ընկերներու, ոմանց պարագային` երէց ընկերներու, ուրիշներու համար` սերնդակիցներու եւ մեծ թիւի մը համար` յուշերու ճամբով մտերիմ դարձած հրաշալի տղոց, հերոսներու: Զգացականութիւնը, սակայն, յուզական աշխարհը որքան ալ մարդկայնօրէն հասկնալի ըլլայ, նման առիթներու…

Բաքվում ապաստան գտածի երեւույթը…

Բաքվում ապաստան գտածի երեւույթը կարծում եմ պետք է դիտարկել հետեւյալ քաղաքական տրամաբանության կոնտեքստում։ Բաքուն շատ ծանր էր տանում Եվրախորհրդարանի վերջին ամենախիստ բանաձեւը Ադրբեջանի մասին, ընդ որում նաեւ հասցեական պատժամիջոցներ որդեգրելու մասին։ Այնտեղ կար նաեւ մերժում Ադրբեջանի հետեւողական ձգտումներին Արցախյան հակարմարտության բանակցային գործընթացը այլ հարթություն տեղափոխելու. Բանաձեւը կոչ էր անում վերաբացել Բաքվում փակված ԵԱՀԿ-ի գրասենյակը։ Առավել…

Մերձավոր Արեւելքն առանց քրիստոնյաների ավելի վտանգավոր կդառնա

Ամերիկահայերը ԱՄՆ-ին կոչ են անում պաշտպանել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին։ Այս մասին The Global Catholic Channel-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Դրա համար անհրաժեշտ է խստացնել ԻՊ-ի դեմ պայքարի ռազմական միջամտությունը եւ բողոքել Թուրքիայի գործողությունների դեմ, որը ԻՊ-ի դեմ պայքարի քողի տակ հարձակումներ է իրականացնում քրդերի եւ այլ ազգային…

Աղուան Վարդանեանի քաղաքական կարեւոր հանդիպումները Ուրուկուայի մէջ

«ԼՂի հարցը ժողովուրդներու ինքնորոշման և մարդու իրաւունքի հարց է» անգամ մը ևս կը հաստատեն Ուրուկուայի քաղաքական շրջանակները։ Նախաձեռնութեամբ Ուրուկուայի Հայ Դատ Յանձնախումբին, Հարաւային Ամերիկայի հայաշատ գաղութները այցելած ընկ. Աղուան Վարդանեանը գտնուեցաւ Մօնթէվիտէօ և ընկերներու հետ տեսնուելէ առաջ, կարևոր հանդիպումներ ունեցաւ մեր երկրի քաղաքական ոլորտի ներկայացուցիչներու հետ։ Առաջին հանդիպումը կայացաւ Արտգործ Նախարարութեան քաղաքական հարցերու ընդհանուր տնօրէն…

Մոսկվան Բաքվից գրավոր երաշխավորագիր է ստանում, որ գնված զենքը չի օգտագործվի Հայաստանի դեմ

«Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դեր ունի, քանի որ երկու պետություններն էլ (Հայաստան եւ Ադրբեջան) մեզ խորթ չեն: Սակայն ես հաճախ եմ լսում, որ հակամարտության լուծման բանալիները Մոսկվայում են: Իրականում դրանք Երեւանում եւ Բաքվում են: Կարեւորը, որ կողմերից ոչ ոք իրավիճակը չօգտագործի սահմանում իրավիճակը սրելու համար»,- այս կարծիքը «Коммерсант»-ին փոխանցել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը:…

Մերձավոր Արևելքի փոքրամասնությունների խնդրով Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց կանցկացվի

Ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության, ինչպես նաև Արևելքում իսլամիստական շարժումների դեմ պայքարում Թուրքիայի կողմից տարվող երկակի խաղը դատապարտող բողոքի ցույցը տեղի կունենա Փարիզում Թուրքիայի դեսպանատան առջև: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, բողոքի ակցիան տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, Ֆրանսիայի ժամանակով 18:30-ին «Արևելքի քրիստոնյաները վտանգի մեջ են» խմբի նախաձեռնությամբ: Բողոքի ցույցը նախատեսված է իրականացնել Ֆրանսիայի…

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ամերիկեան ցամաքամասի եւ Աւստրալիոյ Ռայոնական Ժողով

Պուէնոս Այրէս, 5-6 Սեպտեմբեր 2015 Հ.Յ.Դ. Բիւրոյի հրաւէրով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ամերիկեան ցամաքամասի եւ Աւստրալիոյ Ռայոնական Ժողովը գումարուեցաւ 5-6 Սեպտեմբերի շաբաթավերջին, Արժանթինի մայրաքաղաք Պուէնոս Այրէսի մէջ, մասնակցութեամբ Հ.Յ.Դ. Բիւրոյի, Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի, Հայ Դատի Ուաշինկթընի Գրասենեակի, եւ Ամերիկեան ցամաքամասի ու Աւստրալիոյ կազմակերպական հինգ շրջաններու մարմիններէն 22 ներկայացուցիչներու։ Իր չորս նիստերու ընթացքին, Ռայոնական Ժողովը բազմակողմանի…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին սիրիահայերին շտապ օգնելու կոչ է արել

ԱՄՆ կառավարությունը պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի Սիրիայում հայկական համայնքի կարիքները հոգալու համար: Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ուղերձում այս մասին հայտարարել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Այն մասնավորապես կոչ է արել ԱՄՆ իշխանություններին` հավաստիանալ, որ ամերիկյան և միջազգային օգնությունը հասնում է հայերին և վտանգի տակ գտվող մյուս ժողովուրդներին: «Օգնության տրամադրման…

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային խմբի պատվիրկությունը Արցախում է

Արցախ է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբի պատվիրակությունը՝ գլխավորությամբ խմբակցության ղեկավար պրն Բրյունո Լը Ռուի։ Պատվիրակությանը դիմավորել են ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը և ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, «Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը: Այցելությունը նախաձեռնել է Հայ Յեղափոխական…