
Ռուսաստանի գլխավոր գրախանութում` մոսկովյան հանրահայտ «Բիբլիո-գլոբուսում» մարտի 11-ին տեղի ունեցավ հանդիպում «Հայ ժողովրդի ցեղասպանությունը. պատմություն, դասեր, իրականություն» գրքի հեղինակներ, իրավագիտության դոկտոր, բանակի գեներալ Իգոր Բոնդորենկոյի եւ Ռուսաստանի լրագրողների միության անդամ, հրապարակախոս Ջոն Հակոբովի հետ: Այն Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի ռուսաստանյան միջոցառումների շրջանակում կազմակերպել էին «Ռուս-հայկական համագործակցությունը», Անվտանգության եւ կոնֆլիկտոլոգիայի եվրոպական ակադեմիան եւ Ռուսաստանյան խոսքի ակադեմիան:…















