Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Հոլանդիայի Աշխատավորական Կուսակցության (PvDA) երկու պատգամավոր հեռացվեցին խմբակցությունից և կուսակցությունից

Հոլանդիայի Աշխատավորական Կուսակցությունը (PvDA) իր՝ ծագումով թուրք երկու պատգամավորների հեռացրեց՝ առաջին հերթին խորհրդարանական խմբակցությունից և ապա նաև կուսակցությունից: Թունահան Կուզուն և Սելջուկ Օզթուրքը կտրականապես դեմ էին Աշխատավորական կուսակցության նախարար՝ Աշերի ծրագրին, որով նա պատրաստվում է ստուգումներ անցկացնել Հոլանդիայում գործող չորս Թուրքական կազմակերպությունների նկատմամբ: Այս կազմակերպությունները, ըստ նախարարի չունեն թափանցիկ գործնեություն և գտնվում են Թուրքիայի կառավարության…

Նամակներ եւրոպական կառոյցներուն

Նոյեմբեր 12, 2014-ին Ղարաբաղաատրպէյճանական սահմանին մօտ Ատրպէյճանի կողմէ զարնուած հայկական ուղղաթիռի եւ ատրպէյճանական յարձակողապաշտութեան, ապատեղեկատուութեան մասին Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի գրասենեակը նամակներ ուղարկեց եւրոպական կառոյցներուն, կոչ ուղղելով անոնց՝ խստագոյնս դատապարտել Ատրպէյճանը, որ պայթեցնել կը սպառնայ արդէն լարուած վիճակը: Նամակին մէջ Գասպար Կարապետեան, Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի նախագահը, նշած է, որ Արեւմուտքին թոյլատրած եւ ընդունած քաղաքականութիւնը՝…

ԵԱՀԿ Մինսկի խումբը խուսափեց Ադրբեջանին մեղադրելուց

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հայկական ուղղաթիռի կործանման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խումբը դարձյալ խուսափեց միջադեպի մանրամասների մեջ խորանալուց և մեղքը հավասարապես բարդեց երկու կողմերի վրա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «ԵԱՀԿ-ն իր արձագանքով ևս մեկ անգամ խուսափեց միջադեպի մանրամասնությունների մեջ խորամուղ լինելուց և…

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տնօրենի կոչը

Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման կապակցությամբ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցույց տվեց Ղարաբաղի նկատմամբ իր անխոհեմ ագրեսիան` խոցելով ռազմական ուղղաթիռ, որի արդյունքում զոհվել է երեք հոգի: Երեք զոհերի համար աղոթելու, նրանց վշտահար ընտանիքներին ցավակցելու և Արցախի զինվորների հետ ձեր միասնականությունը ցույց տալու համար…

Կանադայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Կանադայի կառավարությանը Հիշատակման օրվա կապակցությամբ

Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի հայ համայնքի անունից շնորհակալություն է հայտնում Կանադայի կառավարությանը և զինված ուժերին` երկրում անվտանգության ապահովման համար: Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC) նոյեմբերի 11-ին նման կերպ շնորհավորել է Կանադայի կառավարությանը Հիշատակման օրվա կապակցությամբ: «Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկից 100 տարի անց մենք առավելապես հիշում ենք ենթասպա Պատրիս Վինսենտին և կապրալ Նաթան Գիրիլոին, ովքեր…

Ցեղասպանութեան 100 ամեակը մեր աշխատանքի վերջին հանգրուանը չէ, այլ մեկնակէտը

Աւստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբի Պահանջատիրական Շաբաթ «Ցեղասպանութեան 100 ամեակի սեմին Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբի կազմակերպած պահանջատիրական շաբաթը եկաւ անգամ մը եւս հաստատելու յանձնախումբին գրաւած իւրայատուկ տեղը Հայ Դատի աշխատանքներուն քարտէսին վրա»: Ահաւասիկ այս բառերով արժեւորեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու ընկեր Կիրօ Մանոյեան Աւստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբին դիրքն ու պատնէշի վրայ…

Մրցանակն այս տարի կշնորհվի Մորգենթաուների ընտանիքին

ԱՄՆ Հայ դատի Արևելյան շրջանի հանձնախումբն իր ամենամյա ութերորդ ընդունելությանը «Ազատության» մրցանակ կշնորհի Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ընտանիքին և հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուին: Ինչպես հաղորդում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտոնական կայքը, ընդունելությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Նյու Յորք քաղաքում: «Գնալով իր պապի հետքերով` պարոն Ռոբերտ Մորգենթաուն և նրա ընտանիքը…

ՀՀ-ն պետք է ԵՏՄ-ում շատ ավելի զորավոր օրակարգ ձեւավորի

Ինչ նպատակ էին հետապնդում ՌԴ-ի նկատմամբ Եվրոպայի պատժամիջոցները, եւ ինչ ազդեցություն այն կունենա Հայաստանի վրա: Հարցազրույց «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանի հետ -Ինչ եք կարծում, ո՞րն էր Եվրոպայի բուն նպատակը` ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելիս: – Պատժամիջոցների հարցում մենք նախ գործ ունենք երկու մոտեցման հետ. ՌԴ-ի արտաքին քաղաքականության հայեցակարգը սահմանում է, որ Ռուսաստանի նպատակն է՝…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է ընտրություններին իրենց նախընտրած թեկնածուների անունները

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է 2014թ. ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ընտրություններում իր կողմից սատարվող թեկնածուների ցանկը, որոնք նախկինում օժանդակել էին Ամերիկայի հայերի եւ Հայաստանի բարեկամների համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուրախ է եւս մեկ անգամ ներկայացնել մանրամասն եւ հուսալի փաստեր, որոնք Հայաստանի ընկերներին կօգնեն իրազեկ լինել, երբ քվեարկելիս…

Արամ Մանուկյան – 135

ՈԳԵԿՈՉՈՒՄ – ՀԱՄԵՐԳ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, Արամ Մանուկյանի 135 ամյակի կապակցությամբ, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Ոգեկոչման միջոցառում եւ համերգ: Միջոցառումը Տերունական աղոթքով բացեց Մայր Աթոռի միաբան Տեր Թորգոմ Վարդապետ Տոնիկյանը: Այնուհետեւ Ա. Մանուկյանին նվիրված զեկույցներով հանդես եկան Զորավար հիմնադրամի տնօրեն, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը եւ Հայ Յեղափոխական…