
Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կիպրոսի հանձնախմբի ատենապետ Սեպուհ Դավթյանին պարգևատրեց «Պողոս Նուբար», մեդալով իսկ հայ հասարակական-քաղաքական գործիչ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանին՝ ոսկե մեդալով: Ներկայացնելով Սեպուհ Դավթյանին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Նա իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է Կիպրոսում, իր գործունեությամբ մեծ ավանդ ունի համայնքային կյանքը կազմակերպելու, զարգացնելու, հզորացնելու,…















