
Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախումբն ապրիլի 7-ին` Հայոց հարցի պաշտպանության օրը, կանցկացնի օրվան նվիրված միջոցառումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, այս տարի Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվրված միջոցառումներ կանցկացվեն ինչպես Կալիֆոռնիայի Սենատում, այնպես էլ Նահանգային ժողովում, ուր ԱՄՆ օրենսդիրները Հայոց ցեղասպանության մասին ելույթներ կունենան: Դրան կհաջորդի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը:…














