Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Քաղաքացիների ընդունելություն՝ մարզպետի մոտ

Փետրվարի 9-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 21 քաղաքացի՝ ինչպես Աշտարակից, այնպես էլ տարածաշրջանների համայնքներից: Բնակիչները մարզպետին դիմեցին աշխատանքային, բուժօգնության, սոցիալական եւ կենցաղային այլ բնույթի հարցերով: Ծանոթանալով խնդիրներին, Աշոտ Սիմոնյանը դրանց լուծման համար համապատասխան հանձնարարականներ տվեց, կատարեց անհրաժեշտ պարզաբանումներ: Դիմումների մեծ մասը վերաբերում էր դրամական աջակցությանը, որոնք բավարարվեցին: Ընդհանուր առմամբ, դրամական…

Քննարկումներ անպայման կլինեն

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ քննարկումները ՀՀԿ-ի հետ հեռակա կարգով սկսվել են։ Հարցն առայժմ բարձրաձայնում են լրատվամիջոցներով, թե երբ կոալիցիոն գործընկերներն այն դեմ առ դեմ կքննարկեն, դեռ պարզ չէ։ Ամեն դեպքում՝ ՀՀԿ-ում էլ չեն հերքում, որ քննարկումներ կսկսվեն, իսկ թե որքանով այն կվերանայվի,…

Մարզպետը հանձնարարեց տարեկան գործունեության ծրագիրն իրականացնելու համար կազմել ժամանակացույց

Փետրվարի 7-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քննարկման հիմնական թեման տարեկան գործունեության ծրագիրն էր: Մարզպետն ըստ ոլորտների անդրադարձավ ծրագրում ներառված դրույթներին եւ պատասխանատուներից հետաքրքվեց, թե դրանք որքանով են իրատեսական եւ իրականանալի: Բոլոր ստորաբաժանման ղեկավարներին նա հանձնարարեց վերստին ամփոփել նախատեսվող ծրագրերի ճշգրտությունը եւ դրանց իրականացման համար կազմել ժամանակացույց, գործողությունների պլան, հստակեցնել…

Ավելի քան 30 ամերիկացի կոնգրեսական ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկման մասին համաձայնագրի վերանայման կոչ է արել

ԱՄՆ ֆիննախն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոն (հանրապետական) և Բրեդ Շերմանը (դեմոկրատ) ու ևս 29 կոնգրեսական կոչ են արել ԱՄՆ ֆինանսների նախարարին վերանայել Հայաստանի հետ գործող Կրկնակի հարկման մասին համաձայնագիրը՝ նշելով, որ այն կնքվել է 40 տարի առաջ՝ դեռևս ԽՍՀՄ գոյության տարիներին: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել…

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը 2018-ին շարունակելու է կազմակերպել եվրոպացի գործիչների այցն Արցախ

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը 2018-ին շարունակելու է կազմակերպել եվրոպացի հասարակական, քաղաքական գործիչների այցն Արցախ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը: Նրա խոսքով, այսօր Արցախի աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ դառնում է Արցախի մեկ դեսպանը: «Այն, ինչ մենք գիտենք…

ANCA-ն կոչ է արել չթռչել «Թուրքական ավիաուղիներ»-ով

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը (ANCA) կոչ է արել չթռչել թուրքական Turkish Airlines ավիաուղիներով: Այդ մասին կազմակերպությունը գրել է Twitter-ի իր էջում: «Թռչեք «Turkish Airlines»-ով, եթե ցանկանում եք հարստացնել նրանց գլխավոր բաժնետիրոջը՝ լրագրողների ձերբակալող, այլախոհների ոչնչացնող, եկեղեցիներ քանդող, քահանաներ առևանգող, քրիստոնյաներին ճնշող, Կիպրոսն օկուպացնող, քրդերին սպանող և հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը հերքող Էրդողանի ռեժիմին»,- գրել է…

Ումն է Ցեղասպանության ճանաչման գործում հաջողությունը

ԱՄՆ, Վաշինգտոն (Նորանոր) – Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը 2017թ-ին ևս առաջընթաց գրանցեց. Հատկանշական էր Ինդիանա նահանգի կողմից հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունը ճանաչելու փաստը: Արդյունքում ԱՄՆ 48 նահանգ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, մնացել են միայն երկուսը՝ Ալաբաման և Միսիսիպին: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը անցնող տարվա նոյեմբերին ուրախությամբ հայտարարեց այս մասին: Այս հանգամանքը կառույցը համարում է…

Միասնական գնային քաղաքականությունը վառելիքի շուկայում փաստում է հակամրցակցային համաձայնության մասին

«Հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը շարունակում է մնալ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության կարևոր կետերից մեկը, այս ուղղությամբ կոնկրետ քայլեր արվել են և արվելու են, սակայն պետք է հասցեական քաղաքականություն իրականացնել, բացի մակրոքաղաքականությունից»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ իրենց մասնագիտական վերլուծություններով փորձում են հստակ ուղղություններով հստակ առաջարկություններ…

Առաջիկայում փաստաբանները կաշխատեն կրկին օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը Ֆրանսիայում

Ցուցահանդեսներ, դասախոսություններ, համերգներ, քննարկումներ. Հայաստանի առաջին Հանրապետության անկախության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ Ֆրանսիայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշեց, որ միջոցառումներն ընդգրկելու են Ֆրանսիայի տարբեր քաղաքները: «Այս տարին նշանակալի է Հայաստանի համար, երկու կարևոր իրադարձությունների 100-ամյակն է: Շատ լավ…

Մակրոնը հստակ պատկերացնում է՝ Արցախը հայ ժողովրդին է պատկանում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Արցախը միայն հայկական է պատկերացնում։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ հունվարի 30-ին իր համանախագահությամբ գործող խորհրդի կազմակերպած ընթրիքին Մակրոնի պատասխանն իր հրավերքին՝ միասին գնալ Արցախ, հստակ էր: «Նա պատասխանեց՝ չի կարող գալ հիմա, որովհետև Ֆրանսիան համանախագահ է, դա…