
Իսրայելի հայ համայնքը կարևորում է Հայաստան-Իսրայել հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը, վերջին շրջանում այդ ուղղությամբ որոշակի տեղաշարժ է նկատվում: «Վերջին 20-25 տարիների ընթացքում Հայաստան-Իսրայել հարաբերություններում էական արդյունքներ չեն նկատվել: Այժմ տեսնում ենք որոշակի տեղաշարժ, և հույս ունենք, որ այս քայլերը մեկնարկային…















