Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

3,860,000 դոլար Հայ Դատի աշխատանքների համար

Դեկտեմբերի 10-ին, երբ ողջ աշխարհում նշվում է մարդու հիմնարարար ազատությունների, ժողովուրդների իրավունքների ու ինքնորոշման իրավունքի օրը, Փարիզի կենտրոնում, Ելիսյան պալատի հարեւանությամբ Cercle de l’Union Interalliée դահլիճում, ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ, հավաքվել էին հոգեւոր, պետական, քաղաքական, կուսակցական այրեր, միասնաբար մասնակցելու Հայ Դատի աշխատնքների հզորացման ու աջակցության համար կազմակերպված դրամահավաք ճաշկերույթին: Պատվո սեղանի շուրջ էին Մեծի Տանն Կիլիկիո…

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուների հետ

Դեկտեմբերի 11-ին Փարիզում տեղի ունեցավ ՀՀ Արտաքին Գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, եվրոպական միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների հանդիպումը Հայ դատի գրասենյակների պատասխանատուների հետ՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։ Էդվարդ Նալբանդյանը Հայ դատի հանձնախմբերի ղեկավարներին ներկայացրեց Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ապրիլին…

Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբ

Խմբի նախագահ է ընտրվել Տրենտ Ցիմմերմանը, հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը։ Ելույթ ունենալով խորհրդարանում Ցիմմերմանը նշել է, որ ժամանակակից Հայաստանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են Ավստրալիայի համար։ Նրա խոսքով, իր համար մեծ պատիվ է խմբի նախագահ նշանակվելը։ Խորհրդարանականը նաեւ շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր օգնել են նման խումբ ստեղծել, մասնավորապես խորհրդարանի անդամներ Ջոն Ալեքսանդրին…

Ծառուկյանին միանալու հարց չի քննարկվել. ՀՅԴ-ն 99.9 տոկոսով ընտրություններին կմասնակցի առանձին

Նախընտրական փուլում տարբեր դաշինքներ են ուրվագծվում, ձևավորվում: Նախօրեին ՀՅԴ խմբակցության ղեկավարը լրագրողների հետ զրույցում չբացառեց ընտրություններին ՀՅԴ-ի՝ դաշինքով մասնակություն ունենալու հավանականությունը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, որ մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՅԴ-ն հնարավոր է դաշինք կազմի ոչ թե ՀՀԿ-ի, այլ ԲՀԿ-ի հետ, նշեց. «Մենք միշտ հայտարարել ենք, որ 99,9…

Պրիւքսելի մէջ մամլոյ ասուլիս Կիլիկիոյ կաթողիկոսութեան Մարդկային իրաւանց եւրոպական դատարանին մօտ բացած դատին առիթով

Պրիւքսել, 7 դեկտեմբեր, 2016.- ​ Նախաձեռնութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ կազմակերպութեամբ ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի յանձնախումբին, այսօր յետմիջօրէին Պելճիքայի մայրաքաղաք Պրիւքսելի մամլոյ ակումբին մէջ տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս մը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Մարդկային իրաւանց եւրոպական դատարանին (ՄԻԵԴ) մօտ բացած դատին առիթով, որուն նպատակն է պահանջել՝ Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը: Մամլոյ ասուլիսին մասնակցեցան եւ…

ՀՅԴ 126- ամեակին նուիրուած երգահանդէս

Ուրբաթ 2 Դեկտեմբեր 2016ին Սիտնիի Dee Why ճաշասրահէն ներս տեղի ունեցաւ երգահանդէս նուիրուած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրութեան 126-ամեակին: Երգահանդէսի ընթացքին ՀՅԴ «ԴՐՕ» Կոմիտէի խօսքը փոխանցեց ընկեր Հայկ Գայսէրեան: Խումբ մը պատանիներ ներկայացուցին Պանք Օթոմանի խորհուրդը: Իսկ օրուայ պատգամը փոխանցեց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի մէջ Հ.Յ.Դաշնակցութեան խմբակցութեան ղեկավար ընկեր Արմէն Ռուստամեան: Յեղափոխական…

Ընկեր Արմէն Ռուստամեան Կը Հանդիպի Սիտնիի հայ համայնքին

Կազմակերպութեամբ ՀՅԴ Դրօ Կոմիտէի կողմէ նշանակուած յատուկ յանձնախումբին եւ հրաւէրովը Դրօ Կոմիտէին համայնքային բնոյթ կրող ընթրիք մը տեղի ունեցաւ Հայ Մշակութային Տան մէջ, Ուիլուպի, Երկուշաբթի 28 Նոյեմբերի երեկոյեան, ի պատիւ Հայաստանի Հանրապետութեան Խորհրդարանի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Քաղաքական Ներկայացուցիչ Ընկեր Արմէն Ռուստամեանի, որ հրաւիրուած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի խօսքը փոխանցելու գաղութի հայութեան՝ ՀՅԴ Օրուան առիթով:…

Նախարարը ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որն այժմ լրամշակման փուլում է: Ընդգծելով, որ գործող օրենքի փոփոխությունը հասունացած էր, Լևոն Մկրտչյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտի որակի բարելավման և զարգացման ներկա ակնկալինքները հնարավոր չէ իրականացնել առանց օրենսդրական փոփոխությունների. «Նախարարությունը բավական…

Մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովը

Դավիթ Լոքյանն դեկտեմբերի 1-ին մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրենացված համագործակցության համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանի և Ֆրանսիայի մի քանի տասնյակ տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանդես է եկել ելույթով,…

Հաստատվեց բուհերի բակալավրիատ ընդունելության քննությունների ցանկը

Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2017/2018 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին հարցը: Նախարարը նշեց, որ եղել են քննարկումներ բուհերի, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, հաշվի են առնվել բոլոր կարծիքները: Բնագիտական և տեխնիկական ուղղվածության մասնագիտություններով դիմորդների ընդգրկվածությունը մեծացնելու նպատակով վճարովի…