Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Հայ Դատի յանձնախումբի հանդիպումը Պելճիքայի մէջ Գերմանիոյ դեսպանին հետ

Պրիւքսել, 27 յունիս, 2016.- ՀՅԴ Եւրոպայի եւ Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբերէն կազմուած միացեալ պատուիրակութիւն մը բաղկացած ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեանէ, ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակի հաղորդակցութեան պատասխանատու Պետօ Տէմիրճեանէ, ՀՅԴ Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Լիաննա Մարգարեանէ եւ քարտուղար Աշխէն Ֆիքսովայէ, այցելեց Գերմանիոյ դեսպանատուն եւ տեսակցեցաւ դեսպան պարոն Րիւտիկեր Լիւտեքինկի…

Հռոմի պապի ճշմարտախոսությունը լուրջ մարտահրավեր է Թուրքիային

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության բարձրաձայնումը լուրջ մարտահրավեր է Թուրքիային, հայտարարել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ «Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության բարձրաձայնումը լուրջ մարտահրավեր է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը եւ հանցագործության համար արդարադատության հասնելու ձգտում»,- ասել է Համբարյանը EWTN Global Catholic Network’s հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հեռուստաալիքը…

Հաղորդագրութիւն Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի 78-րդ շրջանային ժողովի

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 78-րդ Շրջանային Ժողովը կայացաւ Փարիզի մէջ 10-11-12 Յունիս 2016-ին: Արեւմտեան Եւրոպայի տարբեր երկիրներէ եւ Ֆրանսայի շրջաններէն ժամանած պատգամաւորներու մասնակցութեամբ ժողովը քննարկեց Եւրոպայի մակարդակին, ինչպէս նաեւ ներկազմակերպական աշխատանքներու գծով կուսակցութեան որդեգրելիք ռազմավարութեան հետ առնչուող հիմնական հարցեր: Պատգամաւորները ի մասնաւորի քննարկեցին Եւրոպայի երկիրներու քաղաքական իրավիճակը, Հ.Յ.Դ.-ի յարաբերութիւնները զանազան կուսակցութիւններու հետ, Հայաստանի քաղաքական, ընկերային ու…

Հռոմի Պապի այցը Ծիծեռնակաբերդ բաց մարտահրավեր է Թուրքիայի ժխտողական ջանքերին

Ամերիկահայերը ուշադիր հետեւելու են Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան պատմական այցելության եւ հույս ունեն, որ նրա համարձակությունը կոգեշնչի ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին, որպեսզի վերջիններս վերջ դնեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հարցում իրենց մասնակցությանը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, հաղորդում է Asbarez.com-ը: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս առնչությամբ հանդես…

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ին հորդորել է 5 մլն դոլար տրամադրել Արցախին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը հունիսի 23-ին կքննարկի ԱՄՆ 2017 թվականի ֆիսկալ տարվա բյուջեի նախագիծը, որում կնախանշվեն արտաքին օգնության առաջնահերթությունները: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորել է 2017 թվականի ֆիսկալ տարվա շրջանակում Լեռնային Ղարաբաղին տրամադրել 5 մլն ԱՄՆ դոլարի օգնություն: Մասնավորապես, հանձնախմբից նշել են, որ այդ գումարը կներդրվի մարդասիրական և զարգացման ծրագրերի մեջ` այդ թվում Լեդի Քոքսի…

Բակո Սահակյանը ճիշտ ձևով բացատրեց Արցախի հարցի էությունը Բելգիայի քաղաքական շրջանակներին

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է Արցախի ղեկավարության՝ եվրոպական երկրներ կատարած վերջին այցելությունների, Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա նշանակության մասին: – Պարոն Դեմիրճյան, ի՞նչ կարևոր հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահը Բրյուսելում, ինչո՞վ էր կարևոր Բակո Սահակյանի այցը Բրյուսել: – Հունիսի 7-11-ը Բակո Սահակյանը…

Երախտագիտության նամակ` ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբին

Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը երախտագիտության նամակ է հղել՝ ուղղված ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի հանձնախմբին: Նամակով նախագահն երախտիքի խոսք է ասել՝ օրերս Բելգիայի Թագավորությունում իր այցը նախաձեռնելու եւ կազմակերպելու համար, ինչպես նաեւ հայանպաստ գործունեություն ծավալելու կապակցությամբ:

ԱՄՆ Հայ դատի աջակցությունը վայելելով` հայ կուսակցականը հաղթել է Նևադայի նահանգային կոնգրեսի ընտրություններում

ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցությունից հայ քաղաքական գործիչ Դենի Թարկանյանը մասնակցել է Նևադայի նահանգային կոնգրեսի ընտրություններին ու հաղթել Հանրապետական կուսակցությունից թեկնածուների նախընտրական փուլում: Ըստ Asbarez-ի՝ այժմ նա շարունակում իր պայքարը` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղ զբաղեցնելու համար: Նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թարկանյանի մրցակիցն է լինելու դեմոկրատների թեկնածու Ջեքի Ռոսենը:

Շվեդիայում Հայ Դատի կառույցը շնորհակալագիր է հանձնել Ստոկհոլմում Գերմանիայի դեսպանին

Շվեդիայում Հայ Դատի կառույցը Ստոկհոլմի գերմանական դեսպանատանը հանդիպել է դեսպան Մայքլ Պոքի հետ՝ նրան փոխանցելով շնորհակալագիր Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման համար, որը դատապարտում էր Օսմանյան կայսրության կողմից իրագործված ոճիրը՝ նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց և մեղադրանք է, այլ խոնարհում զոհերի հիշատակի առաջ: Բանաձևում նաև նշված էր, որ Գերմանիան ճանաչում…

ԼՂՀ նախագահի մակարդակով Բելգիա այցելությունը Արցախի ճանաչման միջոցներից է

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Բելգիա քաղաքական կարևոր նշանակություն ունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Նրա խոսքով, այցի ընթացքում շեշտադրվել են մի քանի հարցեր` Բելգիայի քաղաքական գործիչներին ղարաբաղյան խնդրի իրական պատկերի ներկայացում, Արցախի հետ հարաբերությունների խորացում, Ադրբեջանի սանձազերծած գործողությունների մանրամասն ներկայացում: «ԼՂՀ նախագահի մակարդակով Բելգիա…