Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Բազմամարդ ցույց Մոսկվայում

Ապրիլի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ բազմամարդ միտինգ` «Հիշում եմ և պահանջում» խորագրով` նվիրցած Հայոց ցեղասպանութան 101-րդ տարելիցին: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունից: Այն կազմակերպել էին «Ռուսաստանի հայերի միությունը» «Ռուս-հայկական համագործակցությունը»` ռուսաստանյան հասարակական և քաղաքական կազմակերպությունների, մտավորականության և երիտասարդության մասնակցությամբ: Միտինգի սկզբում տեղի ունեցավ երիտասարդական ֆլեշ-մոբ, որի մասնակիցները կարմիր ժապավեններով խորհրդանշական կերպով…

Ազրպէյճանի սպառազինման մասնակցելով, կարելի չէ խաղաղութիւն ստեղծել

ՀՅԴ Բիւրոյի անդամ ՄՈՒՐԱՏ ՓԱՓԱԶԵԱՆԻ արտասանած ճառը ՓԱՐԻԶԻ ՄԷՋ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ 24 ԱՊՐԻԼ 2016-Ի ՑՈՅՑԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՖՐԱՆՍԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԻ ՄԸ ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՄԲ Պրն. Պետական քարտուղար, Տիկնայք եւ պարոնայք երեսփոխաններ, Պրն. Փոխ քաղաքապետ, Պրն. Հայաստանի դեսպան, Սրբազան Հայր, Հոգեշնորհ Հայր, Սիրելի Պատուելի, Տիկնայք եւ պարոնայք՝ ընտրեալներ, Տիկնայք եւ պարոնայք՝ միութիւններու ներկայացուցիչներ, Տիկնայք եւ պարոնայք, սիրելի բարեկամներ, Եթէ…

Ամեն գնով Սփյուռք-Արցախ-Հայաստան համախմբումը պետք է պահենք

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին և հաջորդող իրադարձություններին, ասաց. «Հատկապես ապրիլյան չորսօրյա գործողությունները ցույց տվեցին, որ եթե որևէ մեկի մոտ տարակուսանք կար, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին են գործում հայերի դեմ, ապա հիմա որևէ կասկած չկա: Սա երևան եկավ…

Չպետք է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի պես երկրին

Ակցիա Նյու Յորքում Ապրիլի 24-ին Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում տեղի ունեցավ Հայոց Ցեղասանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հազարավոր հայեր հավաքվել էին Նյու Յորքի կենտրոնական հրապարակում՝ պահանջելու Ցեղասպանության ճանաչումը: Ներկաների առջեւ հանդես եկան ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը, Նյու Յորք նահանգից սենատոր Չակ Շումերը, Նյու Ջերսի նահանգից սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ազգությամբ թուրք պրոֆեսոր Ումիթ…

Լոս Անջելեսում 60-հազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել Թուրքիայի հյուպատոսության մոտ

Լոս Անջելեսում ավելի քան 60 հազար մարդ է հավաքվել Թուրքիայի հյուպատոսության մոտ, որոնք իրենց բողոքն են հայտնել Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության դեմ եւ նշել են Ցեղասպանության 101-ամյակը։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։ Ցույցին, որը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության հանձնաժողովը, մասնակցել են հայկական համայնքի անդամները, ամերիկահայ երիտասարդության ներկայացուցիչներ, դաշնային եւ տեղական իշխանության մարմինների մի…

Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 23-ին, Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչները նշել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Վաշինգտոնում ՀՀ դեսապանատան ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ` հարյուրավոր ակտիվիստներ, երիտասարդական միության անդամներ, սկաուտներ և սովորական քաղաքացիներ հավաքվել են դեսպանատան տարածքում գտնվող` Ցեղասպանության հուշահամալիրի մոտ: Դեսպանատան կայքը նշում է, որ մինչ միջոցառումը ներկաները բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` ԱՄՆ Հայ Դատի գրասնեյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի…

Լիբանանահայությունը պահանջում է

Ապրիլի 23-ին, Լիբանանում Թուրքիայի դեսպանատան առաջ լիբանանահայ երիտասարդությունը եւ ուսանողությունը մերժեց Թուրքիայի հակահայ քաղաքականությունը, պահանջեց Հայոց ցեղասպանության ճանաչում եւ հայության արդար իրավունքների հատուցում:

Ամստերդամում բողոքի ակցիայի մասնակիցները Ցեղասպանության մասին պատմող թերթիկներ են բաժանել

Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում երեկ բողոքի ակիցա է տեղի ունեցել: Մինչ ակցիայի անցկացման վայր հասնելը, հարյուրավոր նիդերլանդահայեր դրոշներով, Թուրքիայի ոճրագործությունը դատապարտող պաստառներով անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ անցորդներին բաժանելով Ցեղասպանության մասին պատմող թերթիկներ: Զոհերի հիշատակին լռության րոպեից հետո տեղի հայկական կազմակերպությունների, նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ու հոգեւորականները ցեղասպանությունը դատապարտող ելույթներ են ունեցել: Ի դեպ, մոտ 2…

Ոստիկանությունը խոչընդոտել են ՀՅԴ երիտասարդականի ցույցն Աթենքում

դեպի Թուրքիայի դեսպանատուն Դաշնակցության Հունաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ, հարյուրավոր երիտասարդներ արդարության երթ են կազմակերպել Աթենքում դեպի Թուրքիայի դեսպանատուն։ Ցուցարարները պաստառներ են պահում, որոնք հիշատակում են Օսմանյան Թուրքիայում 1.5 մլն հայերի սպանությունը: Մասնակիցները նաեւ բազմաթիվ մետրերի երկարություն ունեցող հայկական դրոշ են տանում: Կազմակրեպիչները մեզ տեղեկացրին, որ այժմ ընթացող երթին ոստիկանությունը խոչնդոտում է՝ չթողնելով երիտասարդներին շարժվել դեպի…

Կանադայում դաշնակցականները պատկերավոր ներկայացրել են հայերի աքսորն ու Ցեղասպանությունը

ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության անդամները Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ պատկերավոր ներկայացրել են հայերի աքսորն ու Ցեղասպանությունը: Ըստ «Ասպարեզ»-ի` միջոցառման մասնակիցները միմյանց կապված քայլել են կենտրոնական փողոցներով, այնուհետև առևտրի կենտրոնում հանկարծակի «մահացել»: Մի շարք մասնակիցներ նաև Հայոց ցեղասպանության մասին իրազեկող թռուցիկներ են բաժանել: Միջոցառման նպատակն է եղել քաղաքացիների ուշադրությանն արժանացնել Հայոց ցեղասպանության փաստը: Կազմակերպիչներն այս…