Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Հայ Համայնքի բողոքի ցոյցը Ատրպէյճանական դեսպանատան առջեւ

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ («ԱՐՄԵՆԻԱ» ԹԵՐԹ).- Ապրիլ 5ի երեկոյեան, Արժանթինի հայ համայնքը միասնական բողոքի ցոյց մը կատարեց Ատրպէյճանի Դեսպանատան առջեւ։ Աւելի քան հազար հոգի համախմբուեցան եւ Արցախի խաղաղութեան պահանջքով քայլարշաւ կատարեցին մինչեւ ազերի դիւանագիտական նստատեղին։ Հոծ բազմութիւնը առաջնորդեց Հայց. Առաք. Եկեղեցւոյ Արժանթինի եւ Չիլէի Առաջնորդ՝ Տ. Գիսակ արք. Մուրատեանը, ինչպէս նաեւ Տ. Մաղաքիա վրդ. Ամիրեան եւ կղերական…

Հաղորդագրութիւն

Երէկ կէսօրին, ՍԴՀԿ-ի Հաճնոյ կեդրոնին մէջ տեղի ունեցաւ լիբանանահայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչներու հանդիպում մը, որուն աւարտին մասնակիցները հրապարակեցին հետեւեալ հաղորդագրութիւնը: Լիբանանահայ քաղաքական երեք կուսակցութիւնները մտահոգութեամբ կը հետեւին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ Ազրպէյճանի շղթայազերծած պատերազմին, որ միջազգային իրաւունքի բոլոր չափանիշները խախտելով կը փորձէ ռազմաքաղաքական նոր իրավիճակ ստեղծել շրջանին մէջ: Ազրպէյճան, իբրեւ նախայարձակ երկիր, ամբողջական պատասխանատուութիւնը կը…

Բողոքի ցույց Վիեննայում

Ապրիլի 5-ն Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Վիեննայում Հայ Դատի գրասենյակը բողոքի ցույց է կազմակերպել այդ շենքի դիմաց:

Այս օրերի գլխավոր դասը

Հարգելի’ խորհրդարան Նախ մեր վշտակցությունը վերջին օրերին հայրենիքի պաշտպանության դիրքերում հերոսաբար զոհված զինվորների ու սպաների մերձավորներին: Սա միայն տասնյակ հայ ընտանիքների ողբերգությունը չէ, այլ՝ ամբողջ հայ ժողովրդի: Որ տևական նախապատրաստությունից, հայատյաց, ռազմատենչ քաղաքականությունից հետո Ադրբեջանը դիմելու էր հերթական ագրեսիայի, ակնհայտ էր շատերին: Բայց քչերն էին վստահ, որ հայկական կողմը կդիմագրավեր ագրեսորին այսքան համախմբված, ոգեկան այսպիսի…

Ցույց Վիեննայում. Եվրոպայի հայկական համայնքը բոլոր երկրներում պահանջում է սանձել Ադրբեջանին

Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը հայկական համայնքը բողոքի ցույց կանցկացնի: Այս մասին «Արմենպրես» -ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը` նշելով, որ առաջիկա օրերին եվրոպական խոշոր քաղաքներում Հայ դատի գրասենյակների նախաձեռնությամբ հայկական համայնքները կանցկացվեն բողոքի ցույցեր` ընդդեմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սադրիչ գործողությունների: «Առաջիկա շաբաթ օրը սպասվում է Փարիզում,…

ՀՄԸՄ-ը՝ զորավիգ Արցախին

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութիւնը, յանուն աշխարհասփիւռ իր մեծ ընտանիքին, խստիւ կը դատապարտէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան սահմաններուն վրայ տեղի ունեցած ատրպէյճանական ոճրային արարքները, որոնք կը վայելեն Թուրքիոյ բացայայտ քաջալերանքը։ ՀՄԸՄի Կեդրոնական վարչութիւնը իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ Արցախի եւ Հայաստանի իշխանութիւններուն, Հայոց բանակին եւ ժողովուրդին, ինչպէս նաեւ խորապէս կը ցաւակցի հայրենիքի պաշտպանութեան սուրբ բագինին վրայ նահատակուած հերոսներուն…

Ազգային Երեք Կուսակցութիւնները Խստօրէն Կը Դատապարտեն Ատրպէյճանական Ոտնձգութիւնները

Միակողմանիօրէն խախտելով իր իսկ կողմէ ստորագրուած զինադադարը, Ատրպէյճանի իշխանական արկածախնդիր վերնախաւը Արցախի խաղաղ բնակչութեան վրայ ուղղած է իր հորդաները, որոնք վայրագաբար անմեղ երեխաներու վրայ կրակ կը բանան: Միջազգային հանրութեան աչքին առջեւ զարգացող եւ նոյն հանրութեան անտարբեր կեցուածքէն խրախուսուած ատրպէյճանական այս նախայարձակ գործողութիւնները կասեցուած են հայոց քաջարի զինուորներու կողմէ, որոնց շարքերը տուած են թանկագին զոհեր եւ…

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի կոչով մեկնեցին առաջնագիծ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբի տարածած կոչին արցախյան ազատամարտի շատ մասնակիցներ են արձագանքել: Մարտական ստորաբաժանումներ են կազմվում ու, Պաշտպանության նախարարի հրամանով, մարտական գործողությունների վայրեր մեկնում։ Հերթագրվում են ցուցակներով, շրջան առ շրջան գրանցվում եւ պատրաստվում մեկնել առաջնագիծ։

Ամերիկեան Պետութիւններու կազմակերպութեան (O.E.A.) Ընհանուր Քարտուղարի Յայտարութիւնը

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԱԾՔԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ Կայունութիւնն ու խաղաղութիւնը, ինչպէս նաեւ ազգերու միջեւ հիմնահարցերու խաղաղ լուծման ձեռքբերումը, կը գերազանցեն մեր կիսագունդը։ Ուստի, Ատրպէյճանի զինուորական գործողութիւնները յատուկ լրջութիւն կը կրեն, տրուած ըլլալով որ կը ներկայացնեն 1994 թուականին հաստատուած հրադադարի բացայայտ խախտումը, ու նոյնպէս Մինսքի Խումբի ծիրին մէջ ընթացող բանակցութիւններու սկզբունքի ընդհատումը։ Կը դատապարտենք միջազգային…

Յայտարարութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն խստօրէն կը դատապարտէ վերջին երկու օրերուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան զինուորական դիրքերուն եւ սահմանամերձ գիւղերուն դէմ շղթայազերծուած պատերազմը, որ 1994-ի զինադուլի հաստատումէն ի վեր աննախընթաց ու մեծագոյն խախտումը կը նկատուի: Ազրպէյճան այս ձեւով կը հարուածէ միջազգային ընտանիքի որդեգրած բանակցային գործընթացը եւ կը ստանձնէ կատարուածին եւ հետագային տեղի ունենալիք զարգացումներուն ու արձանագրուած հետեւանքներուն…