Լուրեր

Ֆրանսայի Աջի թեկնածուները ընդունած են CCAF-ի պատուիրակութիւններ

Ֆրանսայի Աջի նախագահական թեկնածուի նախնական ընտրութեան Ա. շրջանին՝ Կիրակի, Նոյեմբեր 20-ին, լայն յաղթանակ տանելէ ետք իր վեց մրցակիցներուն դէմ, Ֆրանսուա Ֆիյոն Նոյեմբեր 27-ին՝ Բ. շրջանին ա՛լ աւելի մեծ տարբերութեամբ յաղթեց իր մրցակիցին՝ Ալէն Ժիւփէին: Ֆիյոն ստացաւ ձայներու 66,5%-ը, իսկ Ժիւփէ՝ 33,5%-ը: Նոյեմբեր 25-ին, ընտրապայքարի վերջին օրը, յաջորդաբար երկու թեկնածուները՝ Ժիւփէ եւ Ֆիյոն ընդունած են Ֆրանսահայ…

Շիրակի մարզի և Ուլյանովսկի նահանգի միջև ստորագրվել է 2016-2018 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ փաստաթուղթ

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում տեղի է ունեցել Շիրակի մարզպետարանի և Ուլյանովսկի նահանգի կառավարության միջև 2009 թ-ին կնքված Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում 2016-2018 թթ. միջոցառումների ծրագրի ստորագրման արարողություն: Փաստաթուղթը ստորագրել են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը: Արարողությանը ներկա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի…

Լևոն Մկրտչյանը հանդիպել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարին

Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլյա Գրինևիչին: Ողջունելով ուկրաինացի իր գործընկերոջը՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև նախկինում եղած կապերի վերականգնմանն ու ամրանդմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ այդ նպատակին…

Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչը

Կիրակի, 6 նոյեմբեր 2016-ի երեկոյեան, Անթիլիասի մայրավանքի իր գրասենեակին մէջ Արամ Ա. վեհափառ հայրապետը ընդունեց այցելութիւնը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի: Հանդիպումը առիթ եղաւ արծարծելու Հայաստանի ներքին կացութեան, Հայաստան-սփիւռք գործակցութեան եւ Հայ դատի աշխատանքներուն առնչուած հարցեր ու ծրագիրներ: aztagdaily.com

Խստագույնս դատապարտում ենք Էրդողանին. Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբն արձագանքել է

Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը համերաշխություն է հայտնել Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: «Խստագույնս դատապարտում ենք Էրդողանին և Թուրքիայի կառավարությանը ԺԴԿ-ի համանախագահներ Դեմիրթաշի և Յուքսեթդաղի, ինչպես նաև 9 պատգամավորների ապօրինի ձերբակալության համար»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը նույնպես արձագանքել էր միջադեպին՝ կոչ անելով իրենց հետևորդներին` այդ հարցով անհապաղ դիմել ԱՄՆ…

Բրյուսելում անցկացվելու են Արցախի օրեր

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսեում շուտով կանցկացվեն Արցախի օրեր: Այդ մասին հաղորդում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատ հանձնախումբը՝ թվիթերյան իր էջի միջոցով: Գրառման հետ տեղադրվել է նաև Արցախի օրերին նվիրված լուսանկար:

ԼՂՀ նախագահն ընդունել է Լևոն Մկրտչյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին: Քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության հետ նման փոխգործակցությունը մեծապես նպաստում է Արցախում կրթության եւ գիտության ոլորտի զարգացմանը եւ տվյալ բնագավառում առկա խնդիրների արդյունավետ լուծմանը:…

Արցախի Նախագահը Ընդունեց Երեսփոխան Յակոբ Բագրատունին

Շաբաթավերջին, Արցախ կատարած իր այցելութեան ընթացքին, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի հանդիպում ունեցաւ Արցախի նախագահ Բակօ Սահակեանի հետ: Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպումին ընթացքին նախագահ Սահակեան լայնօրէն անդրադարձաւ Արցախի սահմանային վիճակին եւ ազրպէյճանական նկրտումներուն` շեշտելով Արցախի ժողովուրդին ամուր կեցուածքին եւ աննկուն կամքին վրայ: Արցախի նախագահը վեր առաւ Լիբանանի հայութեան եւ ՀՅ…

Փոխըմբռնման հուշագիր` հայ-իտալական գիտակրթական համագործակցության

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Իտալիայի Հանրապետության կրթության, համալսարանների և հետազոտությունների նախարարության միջև հոկտեմբեր 26-ին ստորագրվել է կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Իտալիայի դեսպանին արդյունավետ համագործակցության համար` ընդգծելով, որ…

ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ու հայկական մի շարք կառույցների ներկայացուցիչների, համայնքային խնդիրներով զբաղվող բարերարների և պատասխանատու պաշտոնյաների հետ: Հանրապետության Նախագահը նշել է, որ հանդիպման մասնակիցներին հրավիրել է քննարկելու աջակցության նոր գաղափարներ, նոր ծրագրեր, ինչպես նաև Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներից անմիջականորեն տեղեկանալու վերջին զարգացումների և առկա իրավիճակի, այդ իրավիճակում գտնվող…