Լուրեր

ԵԽԽՎ Պատվիրակութեան այցը Լեռնային Ղարաբաղ

Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբը յայտարարեց, թէ 27-31 Հոկտեմբերին Եւրոպական Խորհրդարանէն պատուիրակութիւն մը այցելած է Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ, ուսումնասիրելու համար ղարաբաղեան հակամարտութիւնը։ Իրենց այցելութեան ընթացքին, տիկին Միշել Րիվազի («Կանաչներ-Եւրոպական Ազատ Դաշինք», Euronest պատուիրակութեան անդամ) եւ պրն. Տամիէն Ապատ (Եւրոպական Ժողովրդական Կուսակցութիւն, Euronest-ի եւ ԵՄ-Հարաւային Կովկաս խորհրդարանական պատուիրակութեան անդամ), Եւրոխորհրդարանի աշխատակազմի ընկերակցութեամբ, խորացուցին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան…

Հայ Դատի խորհրդաժողով Պէյրութում

Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի կազմակերպութեամբ, Պուրճ Համուտի «Շաղզոյեան» կեդրոնին մէջ տեղի ունեցաւ Միջին Արեւելքի Հայ դատի յանձնախումբերու եւ մարմիններու ներկայացուցիչներու միօրեայ խորհրդաժողովը` նպատակ ունենալով քննարկել Միջին Արեւելքի մէջ գործող Հայ դատի մարմիններուն դժուարութիւններն ու աշխատանքները` շրջանային ներկայ քաղաքական զարգացումներուն լոյսին տակ: «Այս հանգրուանին, մեկնելով տարածաշրջանին մէջ արձանագրուած քաղաքական իրադարձութիւններէն եւ նկատի ունենալով Միջին Արեւելքի…

Հաղորդագրութիւն

Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի կազմակերպութեամբ, Պէյրութի մէջ կայացաւ Միջին Արեւելքի երկիրներու մէջ գործող Հայ դատի մարմիններու եւ յանձնախումբերու ներկայացուցիչներու խորհրդաժողովը£ Կը մասնակցէին Լիբանանէն, Սուրիայէն, Իրանէն, Եգիպտոսէն, Քուէյթէն եւ Ծոցի երկիրներէն ներկայացուցիչներ: Խորհրդաժողովը կը նպատակադրէր քննարկել Միջին Արեւելքի մէջ Հայ դատի նոր մարտահրաւէրները եւ այս ծիրին մէջ` յստակացնել գաղութներու նպատակաուղղուած աշխատանքը ծաւալելու նոր մեքանիզմներ, որոնք…

ՀՕՄ-100. Միշտ ժողովրդի կողքին

Երևանում անցկացվում են Հայ Օգնության Միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներ: Հայրենիք են ժամանել ՀՕՄ-ուհիներ` աշխարհի 26 երկրներից: 100-ամյա կազմակերպությունը հիմնադրվել է Նյու Յորքում` 1910-ին, իսկ այսօր արդեն գործում է աշխարհի 26 երկրներում և միավորում 15.000 ՀՕՄ-ուհիների: ՀՕՄ-ուհիներին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այն, ինչ իրականացրել է ՀՕՄ-ը 1910 թվականից սկսած մինչև այսօր քաղաքական ու…

Հակահայ կեցվածքով շվեդ պատգամավորը չընտրվեց

Հայ Դատի հանձնախումբը աշխատել է նրա չվերընտրվելու օգտի: Շուտով կհրապարակվեն սեպտեմբերի 19-ին Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Նախնական տվյալներով, Գյոթեբորգ քաղաքից Չափավոր (Moderate) կուսակցության թեկնածու, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մինչ այդ Շվեդիայի պատվիրակության անդամ, հակահայ կեցվածքով հայտնի շվեդ պատգամավոր, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը չի վերընտրվել: Թեեւ իր ընտրատարածքում իր կուսակցության…

Ինչպես չընտրվեց Լինբլանդը-2

Սեպտեմբերի 19-ի Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում Գոթեբորգ քաղաքում Չափավոր կուսակցության թեկնածու Գորան Լինբլադը, որը մինչ օրս Շվեդիայի պատվիրակության ղեկավարն էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում` հայտնի իր թրքասեր կեցվածքով, ինչի համար էլ ԵԽԽՎ-ի թուրք նախագահը նրան նշանակեց Հայաստանի մասին զեկուցող, չընտրվեց: Մենք` Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը, Շվեդիայի մեր ընկերների հետ համագործակցելով, որոշեցինք խափանել նրա վերընտրությունը: Ընտրություններին նախորդած շաբաթվա…

ՀՅԴ -120. Գլենդէլ. Դաշնակցութեան օր

Միացեալ Նահանգների արեւմտեան շրջանում ՀՅ Դաշնակցութեան հիմնադրման 120-ամեակի տօնակատարութիւնների պաշտօնական մեկնարկը տեղի ունեցաւ կլոր սեղանի շուրջ քննարկմամբ, Ուրբաթ, Դեկտեմբերի 3-ի երեկոյեան ժամը 07:30-ին՝ Գլենդէլի Սբ. Աստուածածին եկեղեցւոյ սրահում, ուր բազմահարիւր ներկաներ յայտարարուած ժամանակից դեռ շատ աւելի շուտ գրաւել էին իրենց տեղերը, իսկ բազմաթիւ ուրիշներ ամբողջ ժամանակ ոտքի կանգնած հետեւեցին ծրագրին: Քննարկումը, որին հրաւիրուել եւ ներկայ…

Գումարվեցավ ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի 69-րդ շրջանային ժողովը

2, 3, 4 Յունիսին Մարսիլիոյ մէջ գումարուեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Եւրոպայի 69-րդ Շրջանային Ժողովը, որուն կը մասնակցէին պատգամաւորներ` Ֆրանսայէն, Պելճիքայէն եւ Հոլանտայէն: Ժողովի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ Club Pernod-ի մէջ: Ներկայ էին Հրանտ Մարգարեան` Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ, Մուրատ Փափազեան` Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկիայացուցիչ, երեսփոխան Քրիսթոֆ Մաս` Խորհրդարանէն ներս Հայոց Ցեղասպանութեան ուրացման պատժելիութեան…

Ալիք օրաթերթը 75-ամյակը

Խօսք ընթերցողներին «Ալիք»ը թեւակոխել է իր լոյսընծայման եւ հրատարակման 75ամեակը: «Ալիք»ը շարունակում է մնալ միակը՝ որպէս այդպիսին, որն ինչ խօսք, իբրեւ լրատու միաւոր, բարոյական ու պատասխանատւութեան ծանրակշիռ պարտաւորութեան առջեւ է կանգնեցնում նրան: «Ալիք»ը շարունակում է մնալ միակը՝ որպէս այդպիսին, որն ինչ խօսք, իբրեւ լրատու միաւոր, բարոյական ու պատասխանատւութեան ծանրակշիռ պարտաւորութեան առջեւ է կանգնեցնում նրան: Ի…