ԶԼՄ-ներուն մէջ

ANCA-ն կոչ է արել չթռչել «Թուրքական ավիաուղիներ»-ով

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը (ANCA) կոչ է արել չթռչել թուրքական Turkish Airlines ավիաուղիներով: Այդ մասին կազմակերպությունը գրել է Twitter-ի իր էջում: «Թռչեք «Turkish Airlines»-ով, եթե ցանկանում եք հարստացնել նրանց գլխավոր բաժնետիրոջը՝ լրագրողների ձերբակալող, այլախոհների ոչնչացնող, եկեղեցիներ քանդող, քահանաներ առևանգող, քրիստոնյաներին ճնշող, Կիպրոսն օկուպացնող, քրդերին սպանող և հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը հերքող Էրդողանի ռեժիմին»,- գրել է…

Միասնական գնային քաղաքականությունը վառելիքի շուկայում փաստում է հակամրցակցային համաձայնության մասին

«Հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը շարունակում է մնալ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության կարևոր կետերից մեկը, այս ուղղությամբ կոնկրետ քայլեր արվել են և արվելու են, սակայն պետք է հասցեական քաղաքականություն իրականացնել, բացի մակրոքաղաքականությունից»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ իրենց մասնագիտական վերլուծություններով փորձում են հստակ ուղղություններով հստակ առաջարկություններ…

Առաջիկայում փաստաբանները կաշխատեն կրկին օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը Ֆրանսիայում

Ցուցահանդեսներ, դասախոսություններ, համերգներ, քննարկումներ. Հայաստանի առաջին Հանրապետության անկախության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ Ֆրանսիայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշեց, որ միջոցառումներն ընդգրկելու են Ֆրանսիայի տարբեր քաղաքները: «Այս տարին նշանակալի է Հայաստանի համար, երկու կարևոր իրադարձությունների 100-ամյակն է: Շատ լավ…

Մակրոնը հստակ պատկերացնում է՝ Արցախը հայ ժողովրդին է պատկանում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Արցախը միայն հայկական է պատկերացնում։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ հունվարի 30-ին իր համանախագահությամբ գործող խորհրդի կազմակերպած ընթրիքին Մակրոնի պատասխանն իր հրավերքին՝ միասին գնալ Արցախ, հստակ էր: «Նա պատասխանեց՝ չի կարող գալ հիմա, որովհետև Ֆրանսիան համանախագահ է, դա…

Խաղաղությունը պահպանելու պարագայում է հնարավոր գործնական քննարկումներ անել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցն ավելի շատ նախապատրաստական է՝ 2019թ. առավել գործնական քայլեր ձեռնարկելու առումով: 2018 թ.-ին դժվար թե ԼՂ հակամարտության կարգավորման առումով վճռորոշ քայլեր արվեն, որովհետև Ադրբեջանում նախագահական ընտրություններ կան և հազիվ թե վճռորոշ որևէ քայլ կատարվի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի…

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության շրջանակում փորձելու ենք մենաշնորհների դեմ պայքարն առաջ տանել

Իշխանությունները ունեն հստակ քաղաքական որոշում, քաղաքական կամք, որպեսզի պայքարեն մենաշնորհների դեմ: Դա ամրագրված է նաև ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին՝ ներկայացնելով «Դիզելային վառելիքի և բենզինի շուկայում առկա հիմնախնդիրների վերաբերյալ» ուսումնասիրություններն ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: «Երեկ տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ-ի լիագումար նիստը, որտեղ ևս մեկ անգամ…

Ուրուգվայը հրաժարվել է ապահովել Էրդողանի պահանջած անվտանգությունը

Հայտնի են այցի չեղարկման մանրամասները Արգենտինայի հայկական Prensa Armenia լրատվական գործակալությունը փորձել է բացահայտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լատինական Ամերիկայի երկրներ նախատեսված այցելությունը չեղարկելու պատճառները: Գործակալությանը հայտնի է դարձել, որ լարվածությունը սկսվել է, երբ Ուրուգվայում, Արգենտինայում և Պարագվայում Թուրքիայի դեսպան Մերալ Բարլաշը պաշտոնապես հունվարի 26-ին՝ այցից ընդամենը երկու շաբաթ առաջ է դիմել Ուրուգվայի արտգործնախարարություն՝…

Սիրիայի ժողովրդի նախաձեռնողությունը խաղաղությունն է և երկիրը ամեն գնով պաշտպանելը

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ պետք է շնորհակալ լինել Ռուսաստանի Դաշնությանը Սոչիում սիրիական հակամարտությանը վերաբերող կոնգրեսը նախաձեռնելու և կազմակերպելու համար: Նա անձամբ է մասնակցել դրան: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ համաժողովի ընթացքում նկատվեց, որ կա ըմբռնում` Սիրիայում խաղաղությունը վերականգնելու: «Որքան էլ ժողովի ժամանակ, երբեմն, վատ մթնոլորտ ստեղծվեց, սակայն միշտ կարելի եղավ ընդհանուր…

Էմանուել Մակրոնի հետ նոր կապեր հաստատելը շատ դրական է

Դրական շեշտադրումներ՝ դրական ակնկալիքներով. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի անցկացումն այսպես բնորոշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Հետաքրքրական երեկո էր, որովհետև առաջին պաշտոնական մեր հանդիպումն էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նրա հետ նոր կապեր հաստատելը շատ դրական է: Նախագահի առջև մեր խոսքը ներկայացրեցինք Թուրքիայի, Ադրբեջանի,…

Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում

Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում: Այս մասին նշել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին իր ելույթում: Նա նշել է, որ որպես միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան կշարունակի առաջ ընթանալ կողմերին լսելու ճանապարհով: «Հուսամ, որ մի օր կվերադառնամ ձեզ մոտ և կասեմ,…