ԶԼՄ-ներուն մէջ

Բրազիլիայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ

Բրազիլիայի Դաշնային Սենատը մայիսի 27-ին միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների եւ ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի եւ դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձեւը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից ընդունված բանաձեւում ասված է. «Դաշնային Սենատը ճանաչում է…

Անկարայի ազդեցության ներքո գտնվող խմբավորումները խոչընդոտել են հայերի միջոցառումը

«Վերջին 7-8 օրերի ընթացքում Սիրիայում հարաբերական խաղաղ վիճակ է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է այս օրերին Հայաստանում գտնվող Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։ Հայերի շրջանում եղան վիրավորներ, բայց, բարեբախտաբար, զոհեր չկան։ Փոխարենը մեծ նյութական վնասներ կան։ Սիրիայի հայկական համայնքից, իհարկե, մեծ է արտահոսքը, բայց կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում դեռևս լքել իրենց տները։ «Մի…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Ստամբուլի «Արմեն» ճամբարի քանդումը դադարեցնելու արշավ է սկսել

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Թուրքիայում մինչեւ 1983 թվականը հայ որբերին ապաստան տված «Արմեն» ճամբարի քանդումը դադարեցնելու համար ԱՄՆ Կոնգրեսին գործի դնելու նպատակ հետապնդող արշավ է սկսել: Հայ դատը ԱՄՆ¬ի քաղաքացիներին կոչ է արել նամակներ հղել ԱՄՆ¬ի սենատորներին եւ կոնգրեսականներին` խնդրելով «Արմեն» ճամբարի համար դիմել Պետքարտուղարությանը: ԱՄՆ¬ում Թուրքիայի դեսպանությանը եւ թուրքական կառավարությանը եւս ճնշում գործադրելու առաջարկով…

«Արտոնյալ» պատերազմներ

Տարածաշրջանային թեժ իրադարձությունների նորագուն զարգացումները դիտարկելիս անպայման պետք է նկատի ունենալ գետնի վրա արձանագրվող կարեւորագույն տեղաշարժերը՝ ընդհանուր ուղղության մասին կանխատեսման որեւէ փորձ կատարելու համար։ Ամերիկյան մասնահատուկ ուժերը Սիրիայում հազվադեպ ցամաքային գործողության ընթացքում սպանեցին ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարներից Աբու Սայաֆին: Աբու Սայաֆը ԻՊ-ի նավթի, գազի, ֆինանսական հարցերի եւ կապի պատասխանատուն էր: Պենտագոնը հայտարարեց, որ ամերիկյան ուժերը փորձել…

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Լենինգրադի նահանգապետի պաշտոնակատարի հետ

Ս.թ. մայիսի 18-ին տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի հանդիպումը Լենինգրադի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Դրոզդենկոյի հետ: Լենինգրադի մարզի կողմից հանդիպմանը մասնակցում էին Լենինգրադի մարզի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Անդրեյ Մինինը և Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Ալիմովը : Ողջունելով ՀՀ գլխավոր հյուպատոսին Ալեքսանդ Դրոզդենկոն նշեց, որ Լենինգրադի մարզը ակտիվ համագործակցում է Արագածոտնի…

Նիդերլանդներում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում

Նիդերլանդների Դորդրեխտ քաղաքի «Նոյյան տապան» թանգարանում մայիսի 16-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր «Կանչող ձայն» հոլանդահայ կազմակերպությունը` Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառման մասնակցիներին իր խոսքն է ուղղել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով, մասնավորապես, շեշտել է…

Ռուսաստանի հայ կանայք առաջ են գնում

Թվում է թե Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված լայնածավալ միջոցառումները անցան` թողնելով վառ հիշողություններ: Բայց, դատելով, ամեն ինչից, դա այդպես չէ: Որոշ ժամանակ հասարակությանը չհայտնված և ստվեր անցած «Ռուսաստանի հայ կանանց միությունը», որը դեռևս 2007 թ. ստեղծվել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնությամբ, որոշել է հիշեցնել իր մասին, իր ներդրումն ունենալ Հայերի ցեղասպանության զոհերի…

Հայ դատի հանձնախումբը հորդորում է Հայաստանին և ԱՄՆ-ին կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր կնքել

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նոր արշավ է սկսել, որը նպատակ ունի նախապատրաստել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի հանձնախումբն առանձնացրել է այն առավելությունները, որոնք կողմերը կունենան նմանօրինակ համաձայնագրի կնքման պարագայում: Հանձնախմբի համոզմամբ` պետք է սկսվեն բանակցություններ համաձայնագրի վերաբերյալ, քանի որ դրա ընդունումը կստեղծի օրինական շրջանակներ ներդրողների…

Լյուքսեմբուրգում Ցեղասպանության ճանաչման բանաձևի ջատագովը ցանկանում է այցելել Արցախ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամներ Գասպար Կարապետյանն ու Պետո Դեմիրճյանը հանդիպում են ունեցել Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ եւ խորհրդարանի փոխնախագահ Լորան Մոզարի հետ եւ երախտիքի խոսք հղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ցուցաբերած աջակցության համար: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբից, հայ ներկայացուցիչները Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին կողմ քվեարկած…

Հայաստանի համար ՀՀ-ԵՄ հռչակագիրը Ռիգայում դրական արդյունք կլինի

168.am -ի զրուցակիցն է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը – Պարոն Դեմիրճյան, Եվրամիության նախագահող երկրի` Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսն օրերս ասել էր, որ Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի մաս կարող է կազմել նաև Հայաստանի հետ նոր համաձայնությունը, բնականաբար` հաշվի առնելով ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցությունը։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը դեռ չեն…