ԶԼՄ-ներուն մէջ

Ավստրալական Ուիլաբիի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող միջնորդագիր

Սիդնեյի հյուսիսային ափին գտնվող ավստրալական Ուիլաբի վարչական տարածքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող միջնորդագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբից, մայիսի 11-ին Ուիլաբիի քաղաքային խորհուրդը քննարկել է միջնորդագիրը, որում նշվում է. «Ուիլաբի քաղաքի խորհուրդը ճանաչում է հայ, հույն և ասորի ժողովուրդների դեմ Օսմանյան կառավարության կողմից 1915-1922 թվականների ընթացքում իրականացրած ցեղասպանությունը և…

Տեր-Պետրոսյանի տեսակետները չեն համապատասխանում ժողովրդի սպասումներին

«Բացարձակապես դեմ եմ առաջին նախագահի՝ Հռչակագրի հետ կապված կարծիքներին: Կարծում եմ, որ դրանք վաղաժամ են մեր քաղաքական կյանքում, տեսակետներն ու առաջարկությունները չեն համապատասխանում համայն ժողովրդի սպասումներին և պահանջներին»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը: Նա նշեց, որ պահանջատիրությունը կարևոր հանգամանք է, որովհետև պահանջատիրությունը կարևոր տեսք է տալիս քաղաքական, արդարության պահանջին: 1in.am 10/05/2015 ՀՅԴ Բյուրոյի…

Եվրախորհրդարանում կանցկացվեն ԼՂ ինքնորոշմանը նվիրված քննարկում եւ Արցախի ամիս

Տարին բուռն է լինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Եվրոպական խորհրդարանի միջեւ լայն գործակցության առումով: Այս տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք զանգվածային միջոցառումներ, որոնց նպատակն է, ոչ միայն աշխարհին ներկայացնել Արցախի հարցը, այլեւ միջազգային օրակարգում պահել ինքնորոշոման խնդիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը նշում է, որ հունիսին Եվրոպական խորհրդարանում…

Հայաստանի հետ նման համաձայնագրի կնքումը նշանակալի ազդեցություն կունենա ներկայիս տնտեսական երկխոսության վրա

Քեն Խաչիկյանը կոչ է արել ՀՀ-ԱՄՆ առևտրի համաձայնագիրն ստորագրել Սերժ Սարգսյանի Վաշինգտոն այցի ընթացքում Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել ԱՄՆ առևտրային հարցերով ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում ստորագրել Հայաստան-ԱՄՆ առևտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը (TIFA): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնյային ուղղված նամակում Խաչիկյանը նշել…

ԱՄՆ Հայ դատի ներկայացուցիչներն արդար և թափանցիկ ընտրություններ են ակնկալում Արցախում

ԱՄՆ Հայ դատի ներկայացուցիչները վստահ են, որ խորհրդարանական հերթական ընտրություններն Արցախում անցնելու են արդար ու թափանցիկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշել են, որ իրենց հետ Արցախ են ժամանել ընտրական գործընթացի փորձագետներ: «Մենք այստեղ և ԱՄՆ-ում մասնակցել ենք մի շարք ընտրությունների: Մասնավորապես, նախորդ անգամ մասնակցել ենք այստեղ անցկացված նախագահական ընտրություններին, որի…

Հալեպում ավերվել է Քառասնաց Մանկանց եկեղեցին

Հալեպում ռմբակոծության հետևանքով ավերվել է Քառասնաց Մանկանց եկեղեցին, որը գտնվում է Ժդեյդե շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը: Համացանցում տարածվել են ավերված եկեղեցու լուսանակարները: Ավելի վաղ Հալեպի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրել էր, որ ապրիլի 26-ի կեսօրից հետո Սուրբ Քառասնաց Մանկանց եկեղեցու հարակից թաղամասը ռմբակոծության է ենթարկվել: Նրա խոսքով՝ թաղամասում հայկական կենտրոն,…

Պարգեւներ` Փարիզի քաղաքապետից

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհդրի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը, որպես կատարած աշխատանքի գնահատական, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից պարգևատրվել են մեդալով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ֆեյբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է Հայկական բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակի նախագահ Ալեքսիս Գյովչյանը: «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և Փարիզի քաղաքապետի այս…

Հալեպում Քառասնաց Մանկանց եկեղեցու շրջանը ռմբակոծության է ենթարկվել

Հալեպում ապրիլի 26-ի կեսօրից հետո Սուրբ Քառասնաց Մանկանց եկեղեցու հարակից թաղամասը ռմբակոծության է ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանն՝ ավելացնելով, որ թաղամասում հայկական կենտրոն, ակումբ, դպրոց կան, սակայն դեռ տեղեկություններ չկան կրած վնասների մասին. «Շրջանն այս պահին անհասանելի է, հնարավոր չէ տեղեկություն ճշտել: Սակայն, ամենայն հավանականությամբ, վնասները մեծ են, քանի…

Վիեննայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հետևելով Ավստրիայի խորհրդարանի կողմից ապրիլի 22-ին ընդունված համատեղ հայտարարությանը՝ Վիեննա քաղաքի համայնքային խորհուրդը, որի անդամները միաժամանակ հանդիսանում են նաև Վիեննայի երկրամասային խորհրդարանի պատգամավորներ, ապրիլի 24-ին նույնաբովանդակ որոշում է ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Վիեննայի…

Անկարան իրավացիորեն էր անհանգստացել. անգամ Գալիպոլիին չհաջողվեց ստվեր թողնել 100-ամյակի միջոցառումների վրա

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան Հայաստանում եւ Սփյուռքում: Բազմահազարանոց երթ տեղի ունեցավ հայաշատ Բեյրութում: ԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը, ով տեղեկություններ փոխանցեց Բեյրութում կազմակերպված միջոցառումների վերաբերյալ: -Պարոն Գանտահարյան, Բեյրութում տեղի ունեցավ հզոր երթ: Հայաստանն ընդունեց բարձրաստիճան պատվիրակների, երկրների ղեկավարների: Հերթական անգամ ի լուր աշխարհի բարձրաձայնեցինք՝ հիշում ենք եւ պահանջում:…