ԶԼՄ-ներուն մէջ

Ցեղասպանության թեմայով ֆորում Մոսկվայում

Ցեղասպանության խնդիրը հրատապ ու սուր է մնում ժամանակակից աշխարհում և հասարակությունը պետք է այդ երևույթին հակազդելու միասնական քաղաքականություն մշակի, հայտարարում են «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» միջազգային ֆորումի մասնակիցները, որը կայացավ Մոսկվայում: Ֆորումը տեղի ունեցավ նոյեմբերի 28–ին, Պրեզիդենտ-հոթելի մեծ դահլիճում, քննարկումը տևեց յոթ ժամ: Միջոցառումը համատեղ կազմակերպել էին «Արդար աշխարհ» ինստիտուտը, Քաղաքական…

Կքննարկեն երբ գրավոր թուղթ լինի

Աղվան Վարդանյանը` Փաշինյանի նախաձեռնության մասին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեռ որեւէ առաջարկ չի ստացել Նիկոլ Փաշինյանից՝ վերջինիս կողմից կազմակերպված Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը բարձրացնելու նախաձեռնության վերաբերյալ: Այս մասին NEWS,am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ որեւէ առաջարկ չեն ստացել, երբ ստանան, կքննարկեն եւ կարծիք կհայտնեն: «Չենք քննարկել, երբ որեւէ գրավոր…

Արծվիկ Մինասյանը խոստացավ

«Կուտակային օրենքի անցումային դրույթների հետևանքով` Հայաստանում շուրջ 470 երիտասարդ դասախոսներից և գիտաշխատողներից 120-ն արդեն ազատվել են աշխատանքից` իրենց դիմումի համաձայն, մնացած 350-ը սպասում են հարցի լուծմանը»-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Հիշեցնենք, որ եթե մինչև դեկտեմբերի 25-ը մասնավոր ոլորտի աշխատողը չհրաժարվի պարտադիր սոցիալական վճարից, ապա այլևս չի կարող հրաժարվել:…

Ղարաբաղը ներդրողներ է փնտրում

Մոսկվայում տեղի ունեցավ Արցախի զարգացմանը նվիրված ֆորում Ղրիմի և Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, որոնք հանգեցրին աշխարհաքաղաքական լուրջ ցնցումների և պատժամիջոցների կիրառման տեսքով Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշման, այսպես թե այնպես ԼՂՀ և Ռուսաստանի հայկական հասարակական կազմակերպությունների միջև կապերի հաստատման նոր ու ոչ սովորական միջոցների փնտրման խնդիր են դնում: Նոյեմբերի 20–ին Տագանկայում, «Ռումս» հյուրանոցի…

Զորավար Սեպուհի աճյունն ամփոփեցինք հայրենի հողում

Հայաստանում քչերը գիտեին, որ այսպիսի ձեռնարկ է հասունանում, որ պատրաստվում են հեռավոր Ամերիկայից Հայաստան բերել եւ հայրենի հողին հանձնել մեծ հայի, իր ազգի երախտավորի աճյունասափորը: Դա էլ 1940-ին վախճանված Սեպուհի վերջին կամքն է եղել` ամփոփվել իր անկախ հայրենիքում: Եվ արարողությունը, որ երեկ կազմակերպվել էր Եռաբլուր պանթեոնում, հիրավի հպարտություն էր ներշնչում: Կատարում էինք մեր պարտքը եւ…

Մենք նախանձախնդիր ենք, որ մեր պետությունը դառնա 0 սխալով պետություն

168.am – ի հարցազրույցը Ֆրանսիայում ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ, Ֆրանս-Հայկական գործարար համախմբումի նախագահ Վարդան Գաբրիէլեանի հետ – Պարոն Գաբրիէլեան, հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում, և ի՞նչ է հարկավոր անել ավելիին հասնելու համար: – Ֆրանս-հայկական առևտրատնտեսական հարաբերությունները շատ ցածր մակարդակի են և ընդհանրապես կապ չունեն հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունների մակարդակի հետ: Սա մի քիչ զարմանալի է,…

Հայոց ցեղասպանության որբերի գործած գորգը՝ Սպիտակ տան այցելուների սրահում

Ամերիկահայության և մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների պայքարի արդյունքում՝ Հայոց ցեղասպանությունից փրկված որբերի գործած գորգը հայտնվեց Սպիտակ տան այցելուների սրահում: Տասնամյակներ շարունակ Սպիտակ տան պահեստում պահվող այդ գորգը, հիշեցնենք, գործել են Հայոց ցեղասպանությունը վերապրած հարյուրավոր որբ աղջիկներ, ովքեր որպես երախտիքի նշան 1925 թվականին գորգը նվիրել են Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին՝ Հայոց ցեղասպանությունից տուժածներին օգնություն…

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավարը ներկա է գտնվել Սպիտակ տանը Հայ որբերի գորգի ցուցադրության բացմանը

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ներկայավրել է իր տպավորություններն Սպիտակ տանը «Հայ որբերի գորգի» ցուցադրության վերաբերյալ: Այս մասին նոյեմբերի 18-ին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակորելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տարածած հաղորդագրությունը: «Սպիտակ տանը ցուցադրված հայ որբերի գորգն ամերիկյան մարդկանց հոգու հարստության վառ ապացույցն է, ում աննախադեպ մարդասիրական օգնությունը փրկեց Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր…

Ռուսաստանի հայ երիտասարդությունը համախմբվում է Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցի նախօրյակին

Հայ երիտասարդության համառուսաստանյան ֆորում Նովոսիբիրսկում Օսմանյան կայսրությունում, որի իրավահաջորդը Թուրքիան է, Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված արդյունավետ և ընդգրկուն ծրագրերի իրականացման նպատակով անհրաժեշտ է հարթակ, որտեղ համատեղ կմշակվեն այդ ծրագրերը և որը կմիավորի Ռուսաստանի հայ երիտասարդությանը, նրան հնարավորություն կտա ավելի սերտորեն համագործակցել մշակութային, կրթական և դաստիարակչական ծրագրերի շրջանակում: 2014 թ. նոյեմբերի 8-9–ը Նովոսիբիրսկում տեղի ունեցավ…

ԵԱՀԿ Մինսկի խումբը խուսափեց Ադրբեջանին մեղադրելուց

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հայկական ուղղաթիռի կործանման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խումբը դարձյալ խուսափեց միջադեպի մանրամասների մեջ խորանալուց և մեղքը հավասարապես բարդեց երկու կողմերի վրա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «ԵԱՀԿ-ն իր արձագանքով ևս մեկ անգամ խուսափեց միջադեպի մանրամասնությունների մեջ խորամուղ լինելուց և…