ԶԼՄ-ներուն մէջ

Ապահովությունը դեռ վերահաստատված չէ

Tert.am-ի զրուցակիցն է սիրիահայ, Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը: Վերջինիս խոսքով՝ թեև հիմա վիճակը համեմատաբար կայուն է, հայաբնակ շրջաններում պայթյունները նվազել են, սակայն դա չի նշանակում, որ ապահովությունը վերահաստատված է: Նա հնարավոր է համարում, որ մի օր սիրիահայերը կվերադառնան Հալեպ: -Պարո՛ն Ռեիսյան, վերջին օրերի իրադրությունն ինչպիսի՞նն է. իսլամիստ ծայրահեղականներն ինչքա՞ն են մոտեցել հայկական…

ԱՄՆ Սենատը Հայաստանում եւ Ադրբեջանում դեսպանների հարցը կքննարկի երկու օրից

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանում եւ Ադրբեջանում նոր դեսպանների հարցը կքննարկի սեպտեմբերի 17-ի լսումների ընթացքում: Նշենք, նախագահ Բարաք Օբաման Ռիչարդ Միլզի թեկնածությունն առաջարկել է Հայաստանի, Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը՝ Ադրբեջանի դեսպանի համար: Սեկուտայի թեկնածության առաջադրումը ԱՄՆ Կոնգրեսում հնարավորություն է տալիս վերահսկել Ադրբեջանի կառավարության հետ հարաբերությունները, որն ուժեղացնում է լարվածությունը եւ ճնշումն իր երկրի քաղաքացիների նկատմամբ,…

2015-ին աշխարհը կմիանա հայերին

Ֆրանսիայի Հայ դատի ձեռնարկները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումների մեկնարկը Ֆրանսիայում կտրվի հաջորդ տարվա հունվարից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը` շեշտելով, որ միջոցառումները Եվրոպայում և ամբողջ աշխարհում թույլ կտան պայքարի պատմությունը բաժանել «մինչ 2015 թվականը և 2015-ից հետո»: «2015 թվականը շատ կարևոր տարի է լինելու թե…

Մերժվել է հրապարակի կառուցման նախագիծը

Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը մերժել է նախագիծը, որն առաջարկում էր քաղաքի Կոլրեին հատվածում «Ադրբեջանի Հանրապետություն» անվանումով հրապարակ կառուցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com-ը, օրենքի նախագիծը քննարկման առաջին իսկ վայրկյանից արժանացել է Արգենտինայի հայ համայնքի քննադատությանն ու նրանց ջանքերի եւ ակտիվության շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել Ադրբեջանի հորինած սուտն ու կեղծիքը: Խնդիրն այն է, որ…

Հունաստանի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Հունաստանի խորհրդարանում ավարտվեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունն, ու 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ օրիագիծն ընդունվեց: Այսպիոսով Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է` Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլև հայերի…

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը ԼՂ հարցի շուրջ Ֆրանսիայի աչքերը միշտ բաց է պահում

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը 2015 թվականը համարում է հանգրվանային թե Հայոց ցեղասպանության հարցի արծարծման, թե Ղարաբաղյան հակամարտության շուրջ լուծումներ գտնելու առումով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց հանձնախմբի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը, իրենք անընդհատ աշխատանք են տանում, որպեսզի Լեռնային Ղարաբաղը բանակցություններում հանդես գա որպես կողմ: «2015-ը արդյունքի պետք է հասցնի մեզ, ու Ղարաբաղի հարցը գլխավոր կետերից է,…

Էրդողանի նախագահ դառնալով՝ պետք է պատրաստվենք վատագույն տարբերակներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Փարիզի «ԱՅԲ FM» ռադիոկայանի տնօրեն Վարդան Գաբրիելյանը: – Պարոն Գաբրիելյան, ֆրանսահայերը նախապատրաստվում են հաջորդ տարվա գարնանը միջոցառումներ անցկացնել նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Կմանրամասնե՞ք, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը: – Մեծ ծրագիր կա, որն ընդգրկում է Ֆրանսիայի ողջ տարածքը՝ ներառելով հայկական, նաև ոչ հայկական բազմաթիվ կազմակերպությունների: Միջոցառումների հիմնական մեխը 2015թ. մարտին…

Մարկ Քըրքը փորձել է հստակեցնել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

ԱՄՆ Իլինոյս նահանգից ընտրված սենատոր Մարկ Քըրքը հարցում է արել Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Ջոն Բասին` ակնկալելով ստանալ նրա հստակ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, Քըրքը հիշեցրել է, որ 2014 թվականի հուլիսի 15-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ Բասն ասել էր, որ «ԱՄՆ կառավարությունը որպես պատմական…

Ցեղասպանության ժխտումը քրեականացող օրինագիծը քվեարկության կդրվի սեպտեմբերի 9-ին

Հունաստանի խորհրդարանում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը կկայանա երեքշաբթի` սեպտեմբերի 9-ին Հունաստանի ժամանակով 19:00-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում հրապարակվող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ սեպտեմբերի 5-ին խորհրդարանում կայացել է բուռն քննարկում, հնչել են տասնյակ ելույթներ եւ փաստարկներ: «Վերջնական քվեարկությունը նախատեսված է երեքշաբթի երեկոյան ժամը 7-ին Հունաստանի ժամանակով: Հույս ունենք, որ այս…

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հարցում Օլանդի դերակատարությունը հուսադրող է

Հայոց ցեղասպանության ժխտումը քերականացնող օրինագծի վրա աշխատում են Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը, ֆրանսիական լավագույն իրավաբանները, Հայ դատի ներկայացուցիչները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը` շեշտելով, որ պատմության մեջ առաջին անգամն է, որ կառավարությունը պետք է ներկայացնի նման օրինագիծ: «Ես իրապես լավատես եմ, քանի որ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն ինքն…