ԶԼՄ-ներուն մէջ

Մոսկվայում ստեղծվում է «Ռուսաստանի հայագետների ընկերությունը»

Վերջերս Մոսկվայում ստեղծվել է «Ռուսաստանի հայագետների ընկերության» հիմնադրման նախաձեռնող խումբ, որի կազմում են ՌԴ ԳԱ թղթակից-անդամ, ԳԱ ռուսաց լեզվի ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Պլունգյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Բուրաստան Զուլումյանը, արվեստագիտության դոկտոր Արմեն Ղազարյանը, գրող, նկարիչ, արվեստաբան Նինա Գաբիրիելյանը և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Նախաձեռնող խումբը նպատակ ունի հունիսի վերջին Մոսկվայում հրավիրելու «Հայագիտությունը Ռուսաստանում. պատմություն…

Ալիևի ճանապարհին կանգնած են իրական հերոսները` սահմանապահ տղաները

Հայ Դատի հանձնախմբի գործադիր (ANCA) տնօրեն Արամ Համբարյանը Ադրբեջանի աճող սպառնալիքների վերաբերյալ հանդես է եկել բաց նամակով: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը: ««Աշխարհում մեր հիմնական թշնամիները հայերն են»: Սրանք Թալեաթ փաշայի կամ էլ Աբդու Համիդի խոսքերը չեն: Սրանք 1915թ.-ի բառեր չեն: Այս բառերը արտասանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բաքվի նավթով հարուստ ինքնակալը բացեիբաց…

Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության և Քեսաբի հարցերը քննարկել է Էրդողանի ու Գյուլի հետ Թուրքիայում

Միջին Արևելքի վերաբերյալ մի շարք հարցեր քննարկելու նպատակով Թուրքիա այցելած Միացյալ Նահանգների կոնգրեսականների պատվիրակության անդամ Ադամ Շիֆը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նախագահ Աբդուլահ Գյուլի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումներում քննարկման թեմա է դարձրել Հայոց ցեղասպանության, Քեսաբի հայության տեղահանության և հայությանը հուզող այլ հարցեր: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez-ը: Շիֆը Էրդողանի…

Արցախը կառուցել համընդհանուր ջանքերով. մեկնարկել է Ազգային վիճակախաղի երկրորդ խաղարկությունը

Արցախի զարգացմանն ու վերաբնակեցմանն ուղղված ազգային վիճակախաղի մեկնարկը Ստեփանակերտում տրվել է մայիսի 9-ին: Մինչեւ դեկտեմբերի 28-ը Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները կարող են աջակցել Արցախի զարգացմանը՝ գնելով ազգային վիճակախաղի թեկուզ մեկ տոմս եւ երկու հազարական դրամով նպաստելով վերաբնակեցման ծրագրի իրականացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշում է, որ այս տարի շրջանառության…

Օլանդի Հայաստան այցը, քաղաքականությունից բացի, զգացմունքային հարց է

Օլանդի այցը Հարավային Կովկաս կսկսվի Բաքու այցելությամբ և կավարտվի մայիսի 12-ին Երևանում։ Երևանյան այցի օրակարգի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց Փարիզի հայկական «Այբ» ռադիոկայանի տնօրեն, Ֆրանսիայում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վարդան Գաբրիելյանի հետ: – Պարոն Գաբրիելյան, օրեր անց սպասվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան: Տեսակետներ են հնչում, որ Ֆրանսիան նախատեսում է…

Բուենոս Այրեսը տարածք կնվիրի հայ համայնքին՝ Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու համար

Արգենտինական Բուենոս Այրեսը տարածք կնվիրի հայ համայնքին՝ Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու համար: Այս մասին հայտնում է Prensa Armenia գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի վարչակազմի մարդու իրավունքների եւ մշակութային բազմազանության հացերով քարտուղարի տեղակալ Կլաուդիո Ավրուհին: Գործակալությանը տված հարցազրույցում պաշտոնյան ընդգծել է նախագծի կարեւորությունը, որը «միավորում է Բուենոս Այրեսի եւ Արգենտինայի ջանքերը» Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նա նաեւ հավելել…

ԼՂ հարցում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը պետք է համապատասխանի ամերիկյան արժեքներին

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հաղորդագրություն է տարածել, որում հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ընդգծել է Միացյալ Նահանգների վարած քաղաքականության ու ամերիկյան արժեքների համընկնման կարևորությունը։ Համբարյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Պետդեպի վարած քաղաքականությունը պետք է հավատարիմ լինի ազատության ու ժողովրդավարության համամարդկային արժեքներին։ Գործադիր տնօրենը հիշեցրել է, որ իրենց անկախությունը ստանալուց հետո ամերիկացիները մշտապես…

Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը ընդունել է ԼՂ անկախության ճանաչման օրինագիծը

Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը ընդունել է ԼՂ անկախության ճանաչման օրինագիծը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի Հայ դատի (ANCA) գրասենյակի արևմտյան բաժնի պաշտոնական կայքը: Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը պատմական քվեարկություն է անցկացրել և խրախուսել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. կոչ անելով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախության կայացմանը: Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը 9 կողմ,…

Կալիֆորնիայի խորհրդարանը կքննարկի ԼՂ անկախության ճանաչման բանաձևը

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը մայիսի 5-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման AJR 32 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կայքը, առաջին անգամն է, որ Կալիֆորնիա նահանգը պաշտոնական դիրքորոշում է արտահայտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության վերաբերյալ: Բանաձևը նաև կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանը…

Սպիտակ տունը խոստացել է տրամադրել հայ որբերի գորգը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը տեղեկացրել է կոնգրեսական Ադամ Շիֆին և սենատոր Էդ Մարքիին, որ Սպիտակ տունը կտրամադրի հայ որբերի գործած գորգը այս տարվա աշնանը նախատեսված միջոցառման ժամանակ հանրային ցուցադրության համար: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ՝ Սպիտակ տան հայտարարությունը ողջունել են թե՛ Շիֆը և թե՛ Մարքին, որոնք կոնգրեսական մի խումբ գործընկերների հետ միասին գորգը…