
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սեւանը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն արդեն կախված կլինի այն հանգամանքից, թե քաղաքական ուժերն ինչ հարաբերակցությամբ ներկայացված կլինեն նոր խորհրդարանում: «Վերջին քննարկումների ժամանակ մի շարք պատգամավորներ ի նպաստ Հայոց Ցեղասպանության ճանաչման արտահայտվեցին: Հույս ունենանք, որ վերընտրվելու պարագայում դրական տեղաշարժ կլինի ճանաչման ուղղությամբ»,- ասաց Հակոբ Սեւանը:…













