
Իրանի «Թեւանիկ» բարեսիրական խումբը ՀՕՄ-ի Արցախի միավորման հետ համատեղ կրկին ձեռագործ աշխատանքների դասընթաց են կազմակերպում Արցախում: Ուլունքագործություն, ասեղնագործություն, կարուձեւ եւ կտորից տարբեր աշխատանքների պատրաստում. Այս 4 ուղղություններով են «Թեւանիկ» խմբի 5 անդամներն իրենց հմտությունները փոխանցում Ստեփանակերտի եւ շրջանների շուրջ 60 կանանց եւ աղջիկներին: ««Թեւանիկ» խմբի ծրագրերից մեկն էլ Արցախում պատրաստված արվեստի գործերը, ձեռքի աշխատանքները Իրանում…














