
Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Արցախում առկա նախընտրական մթնոլորտին, ասաց՝ ՀՅԴ Արցախի կառույցի համար նախընտրական փուլը սկսվել է 2015-ի մայիսի 4-ից` ընտրություններից անմիջապես հետո: Այլ քաղաքական ուժերի, մասնավորաբար՝ Սամվել Բաբայանի Արցախ վերադարձի եւ գործողությունների մասով դժվարացավ մեկնաբանություններ անել: «Բայց նախագահ Սահակյանի հայտարարությունից հետո, որ 2020…














