Հ.Յ.Դ.-ի մասին

«Ապառաժ»-ի խմբագրական. Հպարտ քաղաքացի, հզոր պետություն

Ճշմարտությունը շատերի համար կարող է դառը թվալ: Եվ իրոք, պատրանքների ու երազների գրկում ապրող և պատուհանի քառակասուց աշխարհին նայող, տաք կամ զով սենյակում նստածի համար, դրսի սառնամանիքն ու արևի տապը միևնույնն է: Նա ապրում է իր կյանքով, իր համար ստեղծած «հրաշք աշխարհում», և ձգտում է համոզել մյուսներին, որ այս է ճշմարտությունն ու վերջ: Ահա նման…

Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սերգեյ Շահվերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար: Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության…

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության տեսակետը ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանը հունիսի 28-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստի ժամանակ ներկայացրել է խմբակցության տեսակետը ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին: «Դաշնակցություն» խմբակցությունը՝ ուսումնասիրելով ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը գտնում է, որ իրոք վերջին տարիներին ԼՂՀ կառավարությունը նպատակային աշխատանքներ է կատարել տնտեսական զարգացմանը…

ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հայտարարությունը

Հունիսի 27-ին կայացած ԱՀ ԱԺ հերթական լիագումար նիստի ժամանակ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը ներկայացրել է ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հայտարարությունը. «Անցած մեկ ամսվա ընթացքում ՀՅԴ Արցախի կառույցը օգտագործելով տարբեր ձևաչափեր ու հարթակներ իր մտահոգություններն ու տեսակետներն է հնչեցրել Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ու անելիքների մասին: Այդ ամենը մամուլով և ուղղակի հանդիպումներով փոխանցվել…

Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանին։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Հայ Դատի դերակատարությունը համազգային խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին մշտապես սատարելու…

«Ապառաժ»-ի խմբագրական. Սթափվե՛նք

Վերջին 15 օրերին Արցախի ներքաղաքական դաշտն ապրեց վայրիվերումներով լի օրեր: Թերեւս, ապրիլից սկսած՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո ակնհայտ էր, որ հասարակական պահանջի իրավիճակի ալիքը կհասնի նաեւ Արցախ: Սակայն, ըստ ամենայնի, ակնկալիքը իրականություն դառնալու ճանապարհին բախվեց անսպասելի արձագանքի: Արցախում քաղաքական պահանջների դրսեւորումները սկսեցին պարզ կենցաղային վեճի եւ ծեծկռտուքի հետեւանքով: Սակայն մեր քաղաքական համակարգը չկարողացավ…

Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները բավարար հիմք չեն երկրի նախագահի հրաժարականի համար

Արցախում որևէ մեկը դեմ չէ քաղաքական ակցիաների, այդ թվում՝ ցույցերի, հանրահավաքների անցկացմանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ խոսելով ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով Ստեփանակերտում հանրահավաքներ անցկացնելու հանգամանքին: «Օրենսդրական դաշտը՝ թեկուզև թերի, ամեն դեպքում որևէ արգելք չի ստեղծում հանրահավաքների անցկացման համար: Խնդիրն այլ…

Աջակցություն Արցախի ռազմական վարժարանին

Հունիսի 5-ին Արցախի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի 5 սաներ «Արմենֆոնդի»-ի կողմից պարգևատրվել են 1000-ական ԱՄՆ դոլլարով: Պարգևատրվածները բազմազավակ ընտանքիներից են, ովքեր ցանկություն են հայտնել ուսումը շարունակելու բարձրագույն ռազմական հաստատություններում: «Արմենֆոնդը» ստեղծվել է 2017թ.՝ նպատակ ունենալով օգնելու և օժանդակելու զանազան բարեգործական աշխատանքների: «Արմենֆոնդի» ներկայացուցիչներից Անուշ Փիրումյանն իր խոսքում նշել է, որ ֆոնդը ֆինանսավորվում է մի…

Բակո Սահակյանը է հանդիպում է ունեցել մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպումներ է ունեցել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Արցախի ժողովրդավարական եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարների եւ մի խումբ ներկայացուցիչների հետ: Քննարկվել են երկրի ներքաղաքական վիճակին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է հանրապետությունում կայունության պահպանումը, բացառապես պետական շահերով առաջնորդվելը եւ այս համատեքստում օրենքների եւ Սահմանադրության տառին եւ ոգուն հետեւելը:

Հանդիպում նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ

Հունիսի 9-ի երեկոյան «Արմատներ» կենսակենտրոնը ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանին հրավիրել էր երիտասարդների հետ հանդիպման: Անկաշկանդ մթնոլորտում քննարկվեցին մշակութային ոլորտին առնչվող հարցեր: Ներկաները հնարավորություն ունեցան անմիջապես նախարարից ստանալու վերջին օրերին նրա անձի շուրջ զարգացող տարատեսակ լուրերի պարզաբանումները: Ստորև հակիրճ ներկայացնում ենք հնչած հիմնական հարցերը և նախարար Սերգեյ Շահվերդյանի պատասխանները: Մշակութային արդյունքի շուկայականացման մասին. – Նախարարի կողմից…