
Յուրաքանչյուր պետական համակարգ քաղաքական առումով կարիք ունի պաշտպանության: Պաշտպանություն՝ նախ և առաջ արտաքին ներթափանցումներից, ապա ներքին ցնցումներից խուսափելու համար: Ռազմական ոլորտում վաղուց ապացուցված է, որ ուժի կենտրոնացումը մանավանդ քիչ ռեսուրս ունեցող համակարգերում կարող է աղետաբեր լինել և անցանկալի հետևանքներ ունենալ: Հայ ժողովրդի պատմության մեջ այս իրականությանն ականատես ենք եղել. հիշենք Վարդանանց ու Վահանանց պատերազմները և…














