Նորութիւններ

Հայոց Ցեղասպանության 103-երորդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Սանկտ-Պետերբուրգում

Հայոց Ցեղասպանության 103-երորդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում ս.թ. ապրիլի 24-ի կեսօրին Սանկտ-Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ-Պետերբուրգի կառավարության, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների և զինվորների և հայ համայնքի կողմից: Այնուհետև Սբ. Կատարինե Հայ Առաքելական…

Հաւաքական Յիշողութեան Եւ Պահանջատիրութեան Երթ` Պուրճ Համուտէն Անթիլիաս

23 ապրիլի երեկոյեան ժամը 6:30-ին, կազմակերպութեամբ հայ քաղաքական երեք կուսակցութիւններուն, Պուրճ Համուտէն ընթացք առաւ հաւաքական յիշողութեան եւ պահանջատիրութեան երթը` դէպի Անթիլիասի մայրավանք` ի յարգանս 103 տարի առաջ Հայոց ցեղասպանութեան զոհ գացած մէկուկէս միլիոն սուրբ նահատակներուն եւ ի վերանորոգութիւն անոնց կտակին` մինչեւ վերջին շունչ պայքարելու մեր անժամանցելի իրաւունքներու ձեռքբերման համար: Խորհրդաւոր ջահերթը ժամը շուրջ 8:30-ին հասաւ…

Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարուայ առթիւ ոգեկոչման շաբաթօրեակ ուրուկուահայ գաղութէն ներս

Մեծ Եղեռնին նուիրուած ոգեկոչման ձեռնարկները ընթացք առին Մօնթէվիտէոյի մէջ, Կիրակի 22 Ապրիլին Ս. Ներսէս Շնորհալի Եկեղեցին, Արցախի մէջ ինկածներու հոգեհանգստեան պաշտօնով, որմէ անմիջապէս ետք ՀՄԸՄ-ԿԱՄՔ և ԵՐԵՒԱՆ-50 սկաուտական խումբերը, յատուկ արարողութեամբ յարգանքի տուրք մատուցեցին մեր Սուրբ Նահատակներու յուշակոթողի դիմաց, որմէ ետք ներկայ ժողովուրդի հետ ծաղիկներ խոնարհեցին մեր բիւրաւոր նահատակներու յիշատակին։ 24 Ապրիլ Երեքշաբթի առաւօոտեան ժամը…

Յայտարարութիւն

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն գոհունակութեամբ կ՚ողջունէ Հայաստանի Հանրապետութեան մէջ տեղի ունեցած դէպքերու խաղաղ կարգաւորումը։ Երկու շաբաթ տեւող ցոյցերուն որպէս հետեւանք, նորընտիր վարչապետ Սերժ Սարգսեանը ընդառաջեց երկրի քաղաքացիներու պահանջքին ու ներկայացուց իր պաշտօնի հրաժարականը, ինչ որ վստահաբար զարգացաւ մեծ դժուարութիւններով։ Ցուցարարները, յանձնառու վերաբերմունքով քաղաքական եւ ընկերային իրականութեան հանդէպ, գոյացուցին իսկական եւ օրինական պահանջքի…

Վստահ եմ՝ կգա այն օրը, երբ Թուրքիան պարտավորված կընդունի ճշմարտությունը և կխոստովանի

Այսօր, Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի անդամները ու ծաղկեպսակ դրեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Գալու է այն օրը, երբ Թուրքիան կընդունի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Վստահ եմ` կգա այն օրը, երբ Թուրքիան պարտավորված կընդունի ճշմարտությունը և կխոստովանի: Վստահ եմ՝…

24 Ապրիլ 1915. Հայոց Ցեղասպանութեան կիզակէտը խորհրդանշող թուականը

Գրված է Ցեղասպանության 100-երորդ տարելիցի առիթով: Ապ­րիլ 24ին կը բա­ցո­ւի հա­յոց օ­րա­ցոյ­ցին ա­մէ­նէն սեւ ու ա­րիւ­նա­լի է­ջը։ Տա­րո­ւան այս օ­րը, ա­հա 100 տա­րիէ ի վեր, երկ­րա­գուն­դի ա­մէ­նէն կոր­սո­ւած ան­կիւնն ին­կած հայ բե­կորն ան­գամ, տե­ղը եւ ձե­ւը կը գտնէ միա­ժա­մա­նակ՝ – թէ՛ յար­գե­լու յի­շա­տա­կը բիւ­րա­ւոր մեր նա­հա­տակ­նե­րուն, – թէ՛ ան­մի­ջա­կան շրջա­պա­տին ու ամ­բողջ աշ­խար­հին յի­շեց­նե­լու, որ…

Ջահերով երթ Արցախում

Ապրիլի 23-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայոց Ցեղասպանության զոհերի 103-րդ տարելիցին նվիրված ամենամյա ջահերթ: «Ապրելու ապրիլ» խորագիրը կրող ջահերթը մեկնարկել է Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Նախքան երթը եկեղեցում տեղի է ունեցել Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն, ելույթ է ունեցել Արցախի…

Պահանջատիրության ջահը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում

Ներքաղաքական իրավիճակի պատճառով ապրիլի 23-ին այլ ձեւով, բայց ավանդական ջահերով երթ, այդուամենայնիվ, տեղի է ունեցել: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ Երիտասարդական միությունների անդամներն ու իրենց միացած երիտասարդներն այսօր էլ խորհրդանշական կրակով են լուսավորել Ծիծեռնակաբերդի բարձունքը` ի նշան Հայոց պահանջատիրության: Երիտասարդներին ուղեկցող հոգեւորականները հոգեհանգստյան կարգ են մատուցել, աղոթել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի, նաեւ մեր երկրի…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանի ժամանակին տրված հրաժարականը, ձերբակալված երեք պատգամավորների ազատ արձակումը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ են ստեղծում։ Այդ փուլի ճիշտ մեկնարկի համար անհրաժեշտ է երկխոսությամբ, համախոհությամբ ձևավորել այնպիսի քաղաքական օրակարգ, որը կընդգրկի երկրում անհրաժեշտ արագ բարեփոխումների ժամանակացույցն ու ճանապարհային քարտեզը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու իր ջանքերը այդ երկխոսության ու համախոհության ձևավորման համար։…

Հեշտ չէր ասել` Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելու քայլը որակում է որպես պետական պատասխանատվություն ունեցող գործչի արարք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդանյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի այս քայլով երկրում կստեղծվի համախմբվածություն և հայտարարված խնդիրները կլուծվեն: «Սերժ Սարգսյանի քայլը գնահատում եմ իբրև պետական պատասխանատվություն ունեցող մարդու արարք, շատ քչերը կկարողանային նման քայլ…