Նորութիւններ

Համազգայինի ծրագիրները միշտ մեր ուժերէն վեր եղած են, բայց յամառութեամբ ու յարատեւ ջանքերով անոնք իրականացուած են

Հարցազրոյց Համազգայինի Կեդրոնական վարչութեան ատենապետ ընկ. Մկրտիչ Մկրտիչեանի հետ 14 Հոկտեմբեր 2018-ին, Մոնթրէալի մէջ տեղի ունեցաւ Համազգայինի 90-ամեակի տօնակատարութիւնը, որուն բանախօսն էր Համազգայինի Կեդրոնական վարչութեան ատենապետ ընկ. Մկրտիչ Մկրտիչեան: Ան 18 Հոկտեմբերին այցելեց «Հորիզոն»ի խմբագրատուն: Ստորեւ կը ներկայացնենք վարիչ խմբագիր Վահագն Գարագաշեանի հարցազրոյցը ընկեր Մկրտիչեանի հետ այս առթիւ. Հ.- Համազգայինի գլխաւոր առաքելութիւններէն մէկն է կրթութեան…

Խմբագրական. Հայաստանի Եւ Արցախի Ժողովուրդներուն Համաձայնութիւնը. Նաե՛ւ Սփիւռքին

Միացեալ Նահանգներու նախագահի անվտանգութեան հարցերու խորհրդականին Երեւան կատարած այցելութեան առիթով հնչած տեսակէտներուն մեկնաբանութիւնները առատ են: Միջազգային անդրադարձը առաւելաբար Իրանի մեկուսացման քաղաքականութեան ընդհանուր շրջածիրին մէջ կը շարունակէ դիտարկել հարցը եւ կարեւորել Պոլթընի Իրանի սահմանակից երկիրներուն մէջ ամերիկեան գործօնի ազդեցիկութեան բարձրացումը: Իրանի մեկուսացման օրակարգը հիմնական առաջադրանքներէն մէկը ըլլալով հանդերձ յայտարարութիւններուն մէջ կային առանցքներ, որոնք կարելի չէ շրջանցել:…

Արմեն Ռուստամյանը` ԸՕ նախագծի չընդունվելու մասին

Սովոր ենք, որ Թիֆլիսում էլ, օրինակ, կառք շուռ գա, մեղավորը ՀՅԴ-ն է, մեզ դրանով չեն զարմացնի. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք իրենց խմբակցությունը չտապալեց ԸՕ փոփոխությունների նախագծի ընդունումը: «Մարդիկ պետք է սովորեն իրենց սխալները շտկել, այլ ոչ թե փորձեն դրանք ուրիշներին վերագրել»,- ասաց նա: Ռուստամյանի խոսքով`…

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի ելույթը ԵՄ-Հայաստան ԽԳԿ առաջին նիստի ժամանակ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի ելույթը ԵՄ-Հայաստան Խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստի ժամանակ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ» թեմայով Հարգելի գործընկերներ, Թեև Հայաստանում քաղաքական լուրջ գործընթացներ են ընթանում, այնուամենայնիվ մենք երբևէ և այսօր էլ ազգային խնդիրները չենք պայմանավորում ամենօրյա քաղաքական վայրիվերումների հետ: Հայկական հարցը հայ ժողովրդի ընդհանուր պայքարն առաջնորդող խնդիր է: Հայկական հարցի լուծումը մինչև վերջ տանելու…

Սիմոն Զաւարեան (1866-1913). ­Հա­յու յե­ղա­փո­խա­կան ինք­նա­մաքր­ման խստա­բա­րոյ դաշ­նակ­ցա­կա­նը

Հոկ­տեմ­բեր 27ի օ­րը, ա­մէն տա­րի, հա­յաշ­խար­հի չորս ծա­գե­րուն, ­Հա­յաս­տա­նի ու հա­յու­թեան ամ­բող­ջա­կան ա­զա­տագ­րու­թեան տես­լա­կա­նով տո­չո­րո­ւող գա­ղա­փա­րի ըն­կեր­ներ, ի­րենց սրտի ու մտքի խո­րա­նին առ­ջեւ, եր­կիւ­ղա­ծու­թեամբ կ’ո­գե­կո­չեն ան­մեռ յի­շա­տա­կը՝ խօսքն ու գոր­ծը, ան­բա­սիր վարքն ու անմ­նա­ցորդ անձ­նո­ւի­րու­մը մեր ժո­ղո­վուր­դի Աշ­խար­հիկ Սուր­բին՝ ­Սի­մոն ­Զա­ւա­րեա­նի։ 27 ­Հոկ­տեմ­բեր 1913ին, ­Պո­լիս հրա­տա­րա­կո­ւող Հ.Յ.Դ. պաշ­տօ­նա­թերթ «Ա­զա­տա­մարտ»ի խմբագ­րա­տու­նէն ոտ­քով տուն եր­թա­լու ա­մէ­նօ­րեայ իր…

Խնդիրները բազմաթիվ են. կառավարությունը դրանք չի հասկանում ու չի տեսնում

Օրերս վիճծառայությունը հրապարակեց 2018թ. առաջին ինն ամիսների սոցիալ-տնտեսական տվյալները: Այս առիթով է զրույցը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։ -Մեկ ամսվա ընթացքում ակտիվության տեմպը նվազել է 1,2 տոկոսով, ինչին նպաստել են մի շարք գործոններ: Մասնավորապես անկումը շարունակվում է գյուղատնտեսության ոլորտում: Այս տարի նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 4,8 տոկոս…

Բոլթոնի այցի վտանգավոր ազդակները: Միահեծան իշխանությունը՝ հողային զիջում պարտադրելու լավագույն նախապայման

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ Դեկտեմբերին նախատեսվող ՀՀ ԱԺ ընտրություններում, Նիկոլ Փաշինյանի միանձնյա իշխանության հնարավոր հաստատումից բխող բազմաթիվ վտանգներին ԱՄՆ ազդեցիկ պաշտոնյա Ջոն Բոլթոնի` ՀՀ կատարած այցը գումարեց ևս մեկը, և ամենառանցքայինը` արցախյան խնդրում ոչ հայանպաստ սցենարների իրագործման վտանգը: Պարզորոշ է, որ ԱՄՆ-ի համար մեր տարածաշրջանում առաջնային խնդիրը կայունությունն է, որն անմիջականորեն առնչվում է վառելիքաէներեգետիկ պաշարներն առավել անվտանգ…

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը պահանջում է Բաքվին օգնություն չտրամադրելու 907-րդ բանաձևի պարտադիր կիրառումը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ Բաքվի թափ առնող ռազմատենչությունը պահանջում է ուժեղացնել 907-րդ բանաձևը, մասնավորապես՝ ադրբեջանական բանակին ցանկացած ռազմական կամ երկակի նշանակություն ունեցող ապրանքների վաճառքը կանխելու տեսանկյունից: Tert.am-ը նրանից հետաքրքրվել է, թե Հայ Դատի հանձնախմբում ինչ տպավորություն են ստացել ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևան այցից և այդ…

Հոկտեմբերի 27-ը պատմությունից մնացած մեր ծանր բեռն է

Հոկտեմբերի 27-ը պատմությունից մնացած մեր ծանր բեռն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ցանկացած մեծ հանցագործության չբացահայտման կամ հասարակության մեջ ինչ-որ թերի բացահայտման տպավորություն թողած դեպք միշտ ազդում է մեր հետագա ճակատագրի վրա»,- նշեց նա: Մեր զրուցակիցը Մարտի 1-ի գործի նկատմամբ ակտիվությունը բացատրում է նրանով, որ այդ գործում կան շահագրգիռ…

Արցախում կկառուցվի «Սիդնեյ» թաղամաս

«Արցախ Րութս ինվեսթմենթ» ներդրումային ընկերությունն այս տարի նշում է իր գործունեության 10 տարին: Այս տարիների ընթացքում ընկերությունը գործունեություն է ծավալել Արցախում՝ իրականացնելով ներդրումային ծրագրեր գյուղատնտեսության, բնակարանաշինության ուղղություններով: Ավելի քան 200 սփյուռքահայ գործարարներից կազմված «Արցախ Րութս ինվեսթմենթ» ներդրումային ընկերության ներկայացուցիչներն օրերս Արցախում էին՝ ծանոթանալու նախորդ տարիների գործունեության արդյունքներին, նախանշելու առաջիկա անելիքները: «Արցախ Րութս ինվեսթմենթ» հոգաբարձուների խորհրդի…