Նորութիւններ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Սփյուռքում

Որո՞նք են կուսակցության Սփյուռքում ծավալած գործունեության հիմնական ուղղությունները, որքանո՞վ է այն ընդունված Սփյուռքի հայրենակիցների կողմից, ինչպիսի՞ գործակցություն կա Սփյուռքի հայ ավանդական մյուս կուսակցությունների և հայկական հասարակական կազմակերպությունների հետ, ինչպե՞ս է արտացոլվում կապը հայրենիքի հետ, ի՞նչ խնդիրներ են այսօր ի հայտ գալիս: «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Սփյուռքում» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել են տալ «Համասփյուռք» հաղորդման…

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ մարտի 16-ին: Ընդունելությանը մասնակցեց 19 քաղաքացի: Նրանք ոչ միայն Աշտարակ քաղաքից էին, այլեւ՝ Եղիպատրուշ, Ոսկեվազ, Ձորագլուխ, Բազմաղբյուր, Ապարան, Թալին եւ այլ համայնքներից: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմած 17 քաղաքացիների դիմումները բավարարվեցին: Բնակիչները Աշոտ Սիմոնյանին դիմեցին նաեւ առողջական, սոցիալական եւ անձնական այլ հարցերով: Հնարավորության սահմաններում հարցերին դրական լուծում…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քննարկվեցին ջրամատակարարման խնդիրներ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ մարտի 16-ին կայացավ խորհրդակցություն, որը նվիրված էր ջրամատակարարման խնդիրների քննարկմանը: Մասնակցում էին «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, ընկերության այլ պատասխանատուներ եւ համայնքների ղեկավարներ: Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Սիմոնյանն ասաց, որ խորհրդակցությունն իր նախաձեռնությամբ է հրավիրվել, քանի որ մարզի մի շարք համայնքներում առկա են ջրամատակարարման խնդիրներ, որոնք համատեղ քննարկման եւ…

Շնորհավոր Ծնունդդ, Ընկեր

Մարտի 16-ին Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ, ՀՅԴ անդամ Թելման Հարությունյանը կդառնար 59 տարեկան: Մարդ, ում անունն ակամայից հիշեցնում է 1988 թվականի հուլիսյան օրերը: Այդ ժամանակ Արցախում արտակարգ դրություն էր: Ժողվրդի շուրթերին «Միացու՜մ» էր, «Արդար պահա՜նջ…»: Թելմանի խիզախ քայլը ոգևորիչ եղավ ժողովրդի համար: Նա կարողացավ հաշված րոպեների ընթացքում բարձրանալ Մարզգործկոմի տանիքը, կայծակնային արագությամբ դեն նետել ադրբեջանական դրոշը`…

17 Մարտ 1905. Վիտոշի Խորհուրդը եւ Քրիստափորեան Աւանդը

Հայ ազ­գա­յին գի­տակ­ցու­թեան մէջ կար­միր ա­րեամբ յա­ւեր­ժա­ցած պահ է 1905 թո­ւա­կա­նի այս օ­րը՝ 17 ­Մար­տը, երբ ­Պուլ­կա­րիոյ ­Վի­տոշ լե­րան լան­ջին, հայ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման ան­զու­գա­կան վա­րի­չը՝ Ք­րիս­տա­փոր Մի­քա­յէ­լեան եւ իր գոր­ծա­կից Վ­ռամ­շա­պուհ Քեն­տի­րեան զո­հո­ւե­ցան, ­Սուլ­թան ­Հա­մի­տի ա­հա­բեկ­ման հա­մար պատ­րաս­տո­ւած ռում­բի փոր­ձարկ­ման ըն­թաց­քին։ Վի­տո­շի ­Խոր­հուր­դը ինչ­պէս իր օ­րին եւ այ­նու­հե­տեւ ամ­բողջ տաս­նա­մեակ­ներ, նոյն­պէս եւ այ­սօր կը շա­րու­նա­կէ…

Ցեղասպանության հատուցման խնդիրները՝ համահայկական օրակարգի նյութ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը` ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայոց ցեղասպանության պատճառով հայության կրած նյութական վնասները. «լքյալ գույք» եվ հայրենազրկում» խորագրով գիտաժողովի ժամանակ Հետաքրքիր զուգադիպություն է, որ այսօր, Հայաստանի ու հայության համար շատ թանկ արժած ռուս֊թուրքական Մոսկվայի պայմանագրի ստորագրության 97-րդ տարելիցի օրը, անկախ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, մենք Հայոց…

Ցեղասպանության թեմայով գիտաժողով Սփյուռքի նախարարությունում

Մարտի 16-ին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության պատճառով հայության կրած նյութական վնասները. «լքյալ գույք» և հայրենազրկում» թեմայով գիտաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման վերաբերյալ հազարավոր քննարկումներ են եղել, բայց հազվադեպ են անդրադարձել հայ ժողովրդի կրած նյութական վնասներին, կորցրած գույքին: Կատարելով Հայոց…

Ավետիք Իսահակյանը եւ Սիամանթոն Քրիստափոր Միքայելյանի մասին

Ավետիք Իսահակյանը Քրիստափոր Միքայելյանի մասին 2016 թվականին Երեւանի Պետական Համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել է Ավետիք Իսահակյանի նամականին. «Ավետիք Իսահակյանի նամակները»: Նամակների այս ժողովածուն ընդգրկում է մեծ գրողի 267 նամակները, որոնք ուղղված են նշանավոր մտավորականների, գրողների, հասարակական-քաղաքական եւ պետական գործիչների, ինչպես եւ մտերիմների: Տեղ գտած նամակներից երեքի հասցեատերը Իսահակյանի հեռավոր ազգականուհի եւ մտերմուհի Աննա (Աննիկ…

Կոալիցիայում քաղաքական ուժեր են, որոնք միասին որոշում են ինչ ճանապարհ են անցնելու

Ըստ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի ապրիլից հետո ՀՅԴ-ի պորտֆելների մասով բան չի փոխվելու: «Չկան այդպիսի բանակցություններ: Ենթադրում եմ, որ այն ինչ դաշնակցությունն ունի կշարունակի պահպանել, եթե քաղաքական համաձայնությունը կկայանա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Լոքյանը: Հարցին, թե նա շարունակելո՞ւ է պաշտոնավարել, Լոքյանն ասաց. «Ես գուցե չշարունակեմ ղեկավարել, բայց կուսակցությունն այդ կառավարության կազմում…

Դաշնակցական պատգամավորները այցելել են Հադրութի շրջան

Մարտի 16-ին ՀՅԴ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ՝ Վահրամ Բալայանը, Ալյոշա Գաբրիելյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը այցելել են Հադրութի շրջան: Հանդիպումներ են տեղի ունեցել գյուղական համայնքների ուսուցչական կոլեկտիվների հետ: Հանդիպումներին մասնակցել են նաև համայնքների բնակիչները: Նախ Դրախտիկ գյուղում Վահրամ Բալայանը Հադրութի շրջանի կոմիտեի ներկայացուցիչ` Լևոն Հայրիյանի ընկերակցությամբ, իսկ Ազոխ գյուղում պատգամավորներ Ա. Գաբրիելյանը և Լ. Հովհաննիսյանը…