Նորութիւններ

Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը եղել է ՀՀ Սյունիքի մարզում

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում սոցիալական բաղադրիչով կատարված աշխատանքների առաջին փուլի արդյունքները գնահատելու և երկրորդ փուլի առաջնահերթությունների, համայնքների առաջարկների և առկա սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը եռօրյա այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում։ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի նպատակն է ուժեղացնել «Զանգեզուր կենսոլորտային համալիր»…

Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզ

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 3 տոկոս, համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականին կազմել է 39.4 մլրդ…

Լիբանանի զբոսաշրջության նախարարը Մոնրեալում հանդիպել է հայ համայնքի հետ

Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանն այցելել է Մոնրեալի Հայ Կենտրոն, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախարարը իրազեկել է Լիբանանում մոտակա ընտրությունների և լիբանանահայերի քվեարկության կարգի մասին:

Մինչև ապրիլի 9-ը կիմանանք վարչապետի թեկնածուի անունը, բայց չենք հայտարարի

Դա հանկարծակի բան չէ, Սահմանադրությամբ է նախատեսված. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին, որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ մայիսի 2-ի նիստում պետք է առաջադրվեր վարչապետը, ինչո՞ւ են հանկարծակի այն տեղափոխել ապրիլի 16-ին: «Վարչապետի թեկնածուն պետք է առաջադրվի Սահմանադրության ժամկետներին համապատասխան: Վարչապետի ընտրության համար խորհրդարանական ուժերը պետք է ձևավորեն կայուն մեծամասնություն,…

Այցելություն՝ ազատագրված Դեր Զոր

Բերիո Հայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Շահան Սրբազան արքեպիսկոպոս Սարգսյանն այցելել է ազատագրված Դեր Զոր քաղաքը: Սրբազանն ազգային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպել է Դեր Զորի նահանգապետի հետ եւ նրան փոխանցել Արամ Առաջին Վեհափառ Հայրապետի ողջույնները: Այնուհետեւ արքեպիսկոպոսն այցելել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի: Ավերված եկեղեցում հնչել է հոգեհանգստի աղոթք բոլոր նահատակների համար: Ինչ…

Դաշնակցության շարքերը համալրվեցին երիտասարդներով

Մարտի 4-ին Պռոշյանի «Զորաց պանթեոն»-ում Դաշնակցականի ուխտի կատարմամբ, 13 նորագիր անցել են ՀՅ Դաշնակցության շարքերը: Երդման արարողության կնքահայրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանն էր, որը, նախքան երդումը, երիտասարդներին ներկայացրեց դաշնակցական արժեհամակարգի ու վարքագծի առանցքային բնորոշիչները: Լսելով երիտասարդների հավաստիացումը ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կազմակերպությանը անդամագրվելուն պատրաստ լինելու մասին, նրանց հնարավորություն տրվեց անդամագրվել Դաշնակցության կազմակերպական կառույց:…

Հիմնարար փոփոխություններ կրթական ոլորտում

Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Թեմա՝ բարձրագույն կրթության մասին նոր օրենքը

Երկիրը հաջողության հասնելու ստարտային լավ վիճակ ունի

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշար»-ի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը (հարցազրույցի սղագրությունը) -Երրորդ հանրապետության չորրորդ նախագահի ընտրության, հայ- թուրքական չեղարկված արձանագրությունների, իշխանության ներսում առկա խնդիրների եւ երկրում սպասվող փոփոխությունների մասին ենք այսօր զրուցելու: «Օրակարգից դուրս» իմ հյուրը ՀՅԴ Բյուրոյի ներակայացուցիչ Հրանտ Մարգարյանն է: – Բարեւ Ձեզ պարոն Մարգարյան ուրախ եմ Ձեզ կրկին այս…

Եվրոպայում նկատվում է անկյունադարձային կարևորություն ունեցող հանգրվան

Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանն, անդրադառնալով Եվրախորհրդարանում փետրվարի 27-ին տեղի ունեցած Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի մասին բարձր մակարդակի քննարկմանը, նշեց, որ Եվրոպայում նկատվում է անկյունադարձային կարևորություն ունեցող հանգրվան՝ հաշվի առնելով Եվրախորհրդարանում Արցախի հարցով տեղի ունեցած աշխուժությունը: «Քննարկումներին եվրոպացի գործիչների մասնակցությունը բավական ներկայացուցչական էր: Տասնյակից ավելի եվրոպացի պատգամավորներ կամ պատգամավորների խորհրդատուներ համաշխարհային հեղինակություն…

Կարեն Կարապետյանն այցելել է Գյումրի

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու 2017 թ. Շիրակի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Ներկայացնելով Շիրակի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են 22 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 11,4 մլրդ դրամի դիմաց:…