Նորութիւններ

Ազրպէյճանի` Ինթերփոլին իմ դէմ ներկայացուցած դիմումը անհեթեթ է

Փետրուար 2018, Պրիւքսէլ.- ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակը կը յայտարարէ, որ Ազրպէյճանի Ինթերփոլին ներկայացուցած դիմումը Գրասենեակի նախագահ՝ Գասպար Կարապետեանի ձերբակալման վերաբերեալ լիովին զուրկ է ոեւէ իրաւական հիմքէ եւ ինքնաբերաբար դատապարտուած է Ինթերփոլի մերժումին: Այս վերջինս արդէն իսկ անցեալին մերժած է Ազրպէյճանի նմանատիպ դիմումները որոնք զուտ քաղաքական բնոյթ ունին եւ պարզապէս ապարդիւն փորձեր են միջազգային հանրութեան…

Հատուկ կրթական հաստատությունները պետք է արմատապես վերափոխվեն

Մեր երկրի ներառական դպրոցներում սովորող երեխաների մի մասը չունի հատուկ կրթության կարիք: Ինչու է այս իրավիճակը ստեղծվել. այս եւ ոլորտում առկա այլ խնդիրների, ինչպես նաեւ քաղաքական հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: -Պարո՛ն Մկրտչյան, դպրոցներ կան մայրաքաղաքում, որտեղ միշտ չէ, որ հատուկ կարիք ունեցող երեխաներ են սովորում: Բայց…

«Ազդակ»ի Խմբագրական. Արձանագրութիւններու Յետս Կոչման Ընդառաջ Նոր Պայմաններ, Նոր Փաստաթուղթ (Գ.)

«Արձանագրութիւնները բանակցուել էին` ելնելով եղած պայմաններից: Եթէ Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վաւերացնել արձանագրութիւնները, նա չարաչար սխալւում է: Նոր պայմաններում պէտք է բանակցուի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզուով չի խօսում, բայց չի էլ ընդունի որեւէ մէկի կողմից նախապայմանների առաջադրումը»: Այս բաժինի վերջաբանը բազմիմաստ է: Պայմանները, որոնց մէջ ստորագրուած էին արձանագրութիւնները, փոխուած են: Եթէ…

Ցանկացած` զարգացման միտում ունեցող ծրագիր չպետք է խոչընդոտվի օրենքով

ԱԺ-ում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներ են կազմակերպվել: Հիմնական զեկուցող` կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ սա դոգմատիկ փաստաթուղթ չէ, որը չի կարող փոփոխությունների ենթարկվել, անթերի չէ, բայց եթե օրենքն անցնի, դրանից հետո ևս, կյանքի լույսի ու քննության ներքո, այն կարող է ենթարկվել տարբեր մեթոդոլոգիաների ու փոփոխությունների: Նախարարը նաև…

Հոլանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին

Հոլանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանն առնչվող օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին՝ տեղի ժամանակով ժամը 11:00-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Նախագծերի հեղինակը երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդն է: «Վաղը սրահում որպես ունկնդիր ներկա կգտնվեն նաև հոլանդահայերը։ Տեղի կունենա հարց ու պատասխան Հոլանդիայի արտաքին…

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցությունը ԸԵՄՄ համաշխարհային համագումարին

2018 թվականի փետրվարի 15-18-ը, Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում, Մոնտենեգրոյի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցության երիտասարդական կազմակերպության հյուրընկալմամբ, կայացավ Ընկերվարական երիտասարդների միջազգային միության (International union of socialist youth, IUSY) Համաշխարհային համագումարը։ Բացմանը ողջունի խոսքով հանդես եկան ԸԵՄՄ գլխավոր քարտուղար Ալեսանդրո Պիրիսին, Մոնտենեգրոյի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցության նախագահ Միլո Դյուկանովիչը, ԸԵՄՄ տարածաշրջանային փոխնախագահները և այլք։ Համագումարին մասնակցեցին ավելի քան 230 ներկայացուցիչներ ԸԵՄՄ անդամ…

Արցախյան շարժման 30-ամյակի առիթով հրատարակվել է «Ազդակ» – «Ապառաժ» միացյալ թերթը

Փետրվարի 20-ին Բեյրութում լույս է տեսել «Ազդակ»-ի եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթ «Ապառաժ»-ի միացյալ թերթը` արցախյան շարժման 30-ամյակին նվիրված: Թերթը ներառում է Արցախի Հանրապետության նախագահի, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի եւ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների ուղերձները, Արցախի պետական, հասարակական գործիչների, խմբագիրների խոհերն ու վերլուծումները, արցախյան շարժման մասնակիցների հուշերը, «Ազդակ»-ի եւ «Ապառաժ»-ի խմբագրակազմերի անդամների ստորագրությունները…

Գանատայի մէջ տեղի պիտի ունենայ Հայաստանի Առաջին Հանրապետութեան նուիրուած խորհրդաժողով

ՀՅԴ «Արմէն Գարօ» Ուսանողական միութիւնը, համագործակցութեամբ Գանատայի զանազան հայ ուսանողական միութիւններու հետ, կազմակերպած է Հայաստանի Առաջին Հանրապետութեան նուիրուած խորհրդաժողով մը՝ «Ցեղասպանութենէն պետականութիւն. 900 օրուան հանրապետութիւնը» թեմայով, որ տեղի պիտի ունենայ 2018-ի Մարտին: Խորհրդաժողովի զեկուցաբերներն են UCLA համալսարանի փրոֆեսոր եւ պատմաբան դոկտոր Ռիչըրտ Յովհաննիսեան, UCLA համալսարանի փրոֆեսոր, հեղինակ եւ գիտաշխատող դոկտոր Ռուբինա Փիրումեան եւ Ժընեւի Webster…

20 Փետրուար 1988. Արցախեան Շարժումի հերոսական շղթայազերծման 30ամեակը

Փետ­րո­ւա­րի այս օ­րե­րուն, Ս­տե­փա­նա­կեր­տէն մին­չեւ հա­յաշ­խար­հի հե­ռա­ւոր ա­փե­րը, մեր ժո­ղո­վուր­դը կը տօ­նէ 30ա­մեա­կը Ար­ցա­խեան ­Շար­ժու­մի հե­րո­սա­կան շղթա­յա­զեր­ծու­մին։ Կը տօ­նէ՝ — թէ՛ Ար­ցա­խի հա­յու­թեան ի­րա­ւունք­նե­րը, թէ՛ նոյ­նինքն Ար­ցա­խի հա­յա­պատ­կան ինք­նիշ­խա­նու­թիւ­նը սե­փա­կան ու­ժե­րով վե­րա­կանգ­նած Ազ­գի ինք­նավստա­հու­թեամբ, — թէ՛ ի­րեն պար­տադ­րո­ւած ան­հա­ւա­սար ու­ժե­րով պա­տե­րազ­մէն յաղ­թա­կան դուրս ե­կած հե­րո­սա­տիպ ­Ժո­ղո­վուր­դի հպար­տու­թեամբ, — թէ՛ հա­զա­րա­ւոր նո­ւի­րեալ­նե­րու գե­րա­գոյն անձ­նա­զո­հու­թեամբ յա­ռաջ մղո­ւած…

Ըստ Թուրքիոյ Արխիւներուն՝ Ցեղասպանութեան Զոհերը «Ողջ» Են Կամ «Անյայտ Կորսուած»

ՄՈՆԹՐԷԱԼ, «Հորիզոն».- Թուրքիոյ բնակչութեան հարցերու վարչութեան պաշտօնական արխիւներուն մէջ, Հայոց Ցեղասպանութեան տարիներուն սպաննուած հայերը՝ կա՛մ դեռ «ողջ» են, կա՛մ «կը փնտռուին իբրեւ անյայտ կորսուածներ»: Նման տեղեկութիւն յայտնաբերուած է՝ Թուրքիոյ հանրային ծառայութիւններու կայքէն քաղաքացիներու տոհմածառերը ուսումնասիրելու կարելիութիւն ընծայող նոր ծառայութեան մը ստուգումէն ետք: Արդարեւ, նշեալ ծառայութենէն օգտուած կարգ մը «թուրք» ազգայնամոլներ նոյնիսկ զարմացած են, երբ յայտնաբերած…