Նորութիւններ

Վարչապետը ծանոթացել է ՀՀ բնապահպանության նախարարության 2017 թ. գործունեությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ 2017 թ. կառավարության գործունեության ծրագրով նախատեսված 21 միջոցառում իրականացվել է սահմանված ժամկետում, 17-ի վերաբերյալ կա արդեն կառավարության համապատասխան որոշում, 4-ը շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման փուլում…

Չկա անկախ պետականությունից բարձր արժեք

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին «Հարգելի խորհրդարան, 2018 թվականը մեր երկրի կյանքում հարուստ է բացառիկ իրադարձություններով: Բայց դրանց թվում, վստահ եմ, գլխավորը, առանցքայինը, նշանայինը անկախ պետականության վերականգնման 100-ամյակն է՝ մեր ժողովրդի մտածողության մեջ առասպելաբանության վերածված Մայիսի 28-ը: Այո՛, մենք խորհրդարանական կառավարման անցնելու եզրափակիչ փուլում ենք՝ դրանից բխող քաղաքական բազմաթիվ…

Տարածքային, ռեյտինգային ընտրակարգից պետք է հրաժարվել, այն արդար չէ

Տարածքային, ռեյտինգային ընտրակարգից պետք է հրաժարվել: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Սա ռեյտինգ է տարածքների, ոչ թե անձանց, դրանից հրաժարվել է պետք»,- ասաց նա: Դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցությունն այսօր նման նախաձեռնությամբ է հանդես եկել՝ հրաժարվել գործող ընտրակարգից, Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք շատ վաղուց են…

Քանդակագործության մեջ հեղափոխական նախագիծ է, Արամ Մանուկյանի կերպարին բնութագրական

Քանդակագործության մեջ հեղափոխական նախագիծ է, Արամ Մանուկյանի կերպարին բնութագրական. Աղվան Վարդանյանը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում Առաջին հանրապետության հիմնադիր, ականավոր քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի արձանի էսիքիզին վերաբերող քննարկումներին: Նա նշեց, որ թեև բնական է համարում քննարկումները, բայց դրանք հաճախ ոչ պրոֆեսիոնալ մակարդակում են: «Նախագիծը, որը…

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը 2018-ին շարունակելու է կազմակերպել եվրոպացի գործիչների այցն Արցախ

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը 2018-ին շարունակելու է կազմակերպել եվրոպացի հասարակական, քաղաքական գործիչների այցն Արցախ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը: Նրա խոսքով, այսօր Արցախի աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ դառնում է Արցախի մեկ դեսպանը: «Այն, ինչ մենք գիտենք…

Դեսպան Մկրտչեան Այցելեց Բագրատունիի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Շաղզոյեան» կեդրոնին մէջ ընդունեց Լիբանանի մէջ Հայաստանի լիազօր դեսպան Սամուէլ Մկրտչեանը, որուն հետ քննարկեց Լիբանանի եւ Հայաստանի միջեւ յաւելեալ կապեր հաստատելու կարելիութիւնները: Յիշենք, որ անցեալ շաբաթ Հայաստանի դեսպանը հանդիպում ունեցած էր նաեւ Լիբանան – Հայաստան բարեկամութեան խորհրդարանական յանձնախումբին հետ, որուն մաս կը կազմէ երեսփոխան Բագրատունի: Այս առիթով…

Մարդկանց մեջ վստահությունը վերականգնելու խնդիր կա

Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանի հետ -ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի նիստում գնահատվել է քաղաքական կոալիցիայի մեկամյա գործունեությունը. խոսելով ձեռքբերումներից՝ չեք շրջանցել նաև բացթողումներն ու թերությունները: -Մենք փորձում ենք խստապահանջ լինել առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ: Եվ նշում ենք, որ վերջին մեկ-երկու տարում արձանագրված դրական ձեռքբերումների կողքին միաժամանակ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ,…

Սիմոն (Դեդ) Աչիկգյոզյան (1939 – 1991) – Ինչ լինում է, թող ինձ լինի

Այսօր Արցախյան ազտամարտի հերոս Սիմոն Աչիքգյոզյանի ծննդյան օրն է: 53 տարեկանում մարտի դաշտում զոհված Արցախյան ազատամարտի հերոս Սիմոն Աչիքգյոզյանը կդառնար 79 տարեկան: «Զոհվելուց չեմ վախենում, միայն` թուրքի ձեռքը մարմնիս չդիպչի»` սա «Արաբո» ջոկատի Մարտունաշենի գործողությունների հրամանատար, առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանակիր, ազատամարտիկ Սիմոն Աչիկգյոզյանի` «Դեդ»-ի միակ մտավախությունն էր պատերազմի օրերին: Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել է 1939…

Արամ Մանուկյանի արձանի պատմության հետքերով

Հայ նշանավոր պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ, Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող եւ առաջիկայում Երեւանում տեղադրվելիք արձանը քննարկումների ու քննադատությունների է արժանացել: Արձանի հեղինակը Դավիթ Մինասյանը վստահեցնում է, որ սոցցանցերում տարածված էսքիզային տարբերակը մրցութային հանձնաժողովին ներկայացրածը չէ: Բազմաթիվ քննադատություններից հետո արձանի իր մեկնաբանությունը քանդակագործն էլ է ներկայացրել: Մանրամասները՝ տեսանյութում։

Մեր Կորուստները. Ազգային-Կուսակցական Գործիչ Յակոբ Եափուճեան Իր Մահկանացուն Կնքեց

Շաբաթ, 3 փետրուարին իր մահկանացուն կնքեց ազգային-կուսակցական գործիչ Յակոբ Եափուճեան: Յակոբ Եափուճեան ծնած է 24 ապրիլ 1945-ին, Պէյրութի մէջ: Շրջանաւարտ է Համազգայինի «Նշան Փալանճեան» Ճեմարանէն: Աւարտած է Սեն Ժոզեֆ համալսարանի հաշուապահութիւն-տնտեսութիւն բաժինը: Փոքր տարիքէն եղած է ՀՄԸՄ-ի սկաուտական շարքերուն մէջ: Ուսանողական տարիներուն Զաւարեան աշակերտական միութեան եւ ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան մէջ վարած է պատասխանատու պաշտօններ:…