Նորութիւններ

Հայաստանի նորագոյն զարգացումներուն լոյսին տակ. Ո՞վ Պիտի Փրկէ «Մազ»ը…

Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ Հոկտեմբեր 2ին, Հայաստանի քաղաքական բեմը արագօրէն ջերմացաւ իրերայաջորդ դէպքերու պատճառով, որոնք եթէ անմիջականօրէն նոր գագաթնակէտի մը հասցուցին Երեւանի քաղաքապետական խորհուրդի ընտրութեամբ դրսեւորուած հակադրութիւնները, խորքին մէջ պարզապէս նոր քայլեր էին այն երթին մէջ, որ սկիզբ առած էր աւելի քան հինգ ամիս առաջ, «Թաւշեայ Յեղափոխութեան» ճամբով։ Անմիջական պատճառներն ու հետեւանքները ծանօթ են. ինքզինք ժողովուրդի կամքին…

Մենենտեզ Ատրպէյճանի Սպառնալիքները Զսպելու Գծով Երաշխիք Կ՛ապահովէ Դեսպանի Թեկնածուէն

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ Հինգշաբթի, 4 Հոկտեմբերին, Ծերակոյտի Արտաքին յարաբերութեանց յանձնախումբին մէջ տեղի ունեցաւ Ատրպէյճանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպանի թեկնածու նշանակուած Ըրլ Լիցընպըրկըրի առաջին հարցաքննութիւնը, որուն ընթացքին ծերակուտական Պապ Մենենտեզ կրցաւ երաշխիքներ ապահովել թեկնածուէն, թէ իր կարելին պիտի ընէ զսպելու համար Հայաստանի եւ Արցախի դէմ Ատրպէյճանի կողմէ կատարուող ռազմատենչ եւ սպառնական…

Սէրն ու համերաշխութիւնն այս օրերին

Վահէ Թորոսեան Սէր նշանակում է սիրել, որեւէ մէկի հետ հաշտ ու բարիացակամ յարաբերութիւն ունենալ, բարեկամաբար վարւել, համակրել, յարգել եւ … Համերաշխութիւն նշանակում է հաշտ, համաձայն եւ միաբան լինել, կարծիքների գործելակերպի մէջ համաձայնութիւն ունենալ եւ … Իսկ յեղափոխութիւն նշանակում է փոփոխութիւն, մի վիճակից ուրիշ վիճակի փոխւել, բարեփոխել, վատից դէպի լաւը գնալ եւ … Վերջին քանի ամիսների…

Ալեն Սիմոնյան, այդ երբվանի՞ց են «դուխով» հեղափոխականները վախենում միայնակ անտառ մտնելուց

Պարոն Սիմոնյան Ուշադրությամբ դիտել եմ Հանրային հեռուստատեսության «Խաղի կանոններ» հաղորդումը, որի գլխավոր հյուրը Դուք էիք: Ասում եմ գլխավոր, որովհետև ստուդիա բերված «հասարակությունը» ծափահարում էր միայն Ձեզ: Ճիշտն ասած՝ ինձ համար հետաքրքիր էր, այսպես ասեմ, «առաջին ձեռքից» տեղեկանալ, թե այնուամենայնիվ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին տարավ ԱԺ և ինչու կազմակերպեց Բաղրամյան փողոցի այդ կլոունադան: Ես այդ հարցի…

Այս քաոսային մթնոլորտում, երբ խոսում ես գաղափարախոսության, ծրագրերի մասին, այլեւս կարող է չընկալվես

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի քաղաքական կանխատեսումն իրականացավ: Հիշեցնենք, որ նա, դեռեւս նախորդ շաբաթ անդրադառնալով վարչապետի նստավայրի` Բաղրամյան 26-ի դարպասները բացելու Նիկոլ Փաշինյանի որոշմանը, ասել էր. «Այդ նույնը կպարտադրվի խորհրդարանին, որպեսզի բացվեն նաեւ խորհրդարանի դարպասները, եւ ժողովուրդն անկաշկանդ ներս մտնի: Իմ անձնական կարծիքով` այս ամենը կավարտվի այնպես, ինչպես կարգալույծ աբեղան իր տարբեր ճիվաղներով շրջապատված…

Շատ մեծ է վտանգը, որ մենք կունենանք քաղաքական մենիշխանություն

Հոկտեմբերի 2-ին Բաղրամյան 19-ում տեղի ունեցած բողոքի ակցիաների եւ Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասով ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն տարածեց, որտեղ գնահատականներով հանդես եկավ իշխանությունների գործողությունների վերաբերյալ։ 6 կետից բաղկացած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Համոզված ենք, որ իրավիճակը սրելու, պայմանավորվածությունները խախտելու եւ դավադրությունների կեղծ մեղադրանքները հասարակության ուշադրությունն ընտրությունների համար ազատ եւ մրցակցային պայմաններ ապահովելու հրամայականից…

Դաշնակցությունը երբեք չի մերժել բանակցությունների ուղով գնալու ճանապարհը

«Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մեծ աղմուկ հանած օրինագծի օգտին կողմ քվեարկեցին խորհրդարանական 3 ուժերը՝ այդ թվում նաեւ Դաշնակցությունը: Երբ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո ժողովուրդը շրջափակեց ԱԺ-ի շենքը, ՀՅԴ-ն հայտարարեց, որ հետ է կանչում իր նախարարներին, եւ դուրս եկավ կոալիցիայից: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար…

Չպետք է թույլ տալ, որ մեր երկրի անվտանգությունը խեղվի

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը հոկտեմբերի 2-ի չարաբաստիկ արտահերթ նիստին չի կարողացել մասնակցել, քանի որ երբ հասել է ԱԺ, շենքն արդեն պաշարված է եղել։ Առաքելյանին ցուցարարներից ոմանք ճանաչել են ու հարձակվել նրա վրա, քաշքշել։ Մի խոսքով՝ միջադեպ է գրանցվել, որի մասին մենք գրել էինք, իսկ ոստիկանությունն էլ մեր գրածի հիման վրա որոշել էր գործին ընթացք…

Բրյուսելում ընթանում է ՀՅԴ Եվրոպայի երիտասարդական միությունների խորհրդաժողովը

2018 թվականի հոկտեմբերի 5-ին Բրյուսելում իր աշխատանքները սկսեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Եվրոպայի երիտասարդական միությունների խորհրդաժողովը: Քաղաքական և արտաքին հարաբերական ընդգծված օրակարգով այս խորհրդաժողովին մասնակցում են շուրջ 40 դաշնակցական երիտասարդներ՝ Բելգիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի երիտասարդական միությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչը: Խորհրդաժողովին ներկա են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու…

Բումերանգի օրենքը քաղաքականության մեջ շատ ավելի ազդու է գործում

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնախումբը ամռանը արձակուրդ չգնաց, քննարկեց եւ օգոստոսի սկզբին ԸՕ բարեփոխումների փաթեթը ներկայացրեց կառավարություն, մինչդեռ կառավարությունից 2 ամիս որեւէ տեղեկություն չեղավ, հետեւաբար, մեղադրել խորհրդարանական խմբակցություններին, այդ թվում «Ելքին», որ ամեն ինչ արել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները արագ չլինեն, սխալ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին, NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ,…