Նորութիւններ

Ծառայությունը պետք է պարտադիր լինի բոլորի համար

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վաղվանից խորհրդարանում մեկնարկող` ուսանողների հետ կլոր-սեղան քննարկումներին` տարկետման սահմանափակման նախագծի մասին: Պատգամավորի կարծիքով` քննարկումներից հետո ինչ-որ հեղափոխական փոփոխություններ տեղի չեն ունենա, և ամեն ինչ չի վերադարձվի զրոյական դիրքի: «Այս օրենքով նոր հնարավորություն և դաշտ է ստեղծվում զինվորական ծառայության համար,…

«Ապագայ Լրագրողներ»-ը Ծանօթացան Հայ Դատի Աշխատանքներուն

Լրագրութեան Վարժողական Ծրագիր (13) Երէկ` երկուշաբթի, 20 նոյեմբեր 2017-ին, «Ազդակ»-ի խմբագրատան մէջ տեղի ունեցաւ լրագրութեան վարժողական ծրագիրին 13-րդ հանդիպումը: Հանդիպումին հիւրն էր ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան: Ներկայացման առաջին բաժինով Կիրօ Մանոյեան ծրագիրին հետեւող «Ապագայ լրագրողներ»-ուն բացատրեց լրագրութեան ձեւերը` անդրադառնալով լրագրութեան, թղթակցութեան եւ խմբագրութեան տարբերութիւններուն, ընդգծելով…

Տարի Մը Առանց Արայի

ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏԻՉԵԱՆ Տարի մը կ՛ընէ արդէն, որ Արա Տէմիրճեանը իր ընտանիքի հարազատներուն եւ մեր մօտ չէ: Այս ներկայ վայրկեանը անոնցմէ է թերեւս, որոնց ինք պիտի ուզէր ներկայ ըլլալ. ո՛չ անպայման լսելու համար, թէ իր մասին ի՛նչ կը խօսուի. այլ ընդհակառակն, որպէսզի իր ներկայութեան մարդ չհամարձակի իր մասին խօսելու: Խօսքով արտայայտուող գովասանքը մանաւանդ` իրեն համար արհամարհելի…

Ինչո՞ւ է ՀՅԴ-ն կողմ 2018 թվականի բյուջեի նախագծին

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ևս մեկ անգամ նշեց, թե ինչու է ՀՅԴ-ն կողմ 2018 թվականի բյուջեի նախագծին: «Կոռուպցիայի դեմ պայքարի նկատելի արդյունքներ, ստվերի կրճատման միտում, հարկային, մաքսային ոլորտների էական բարելավում, ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքներում, Հայաստանի գրավչության ամրապնդում և այլն: Այսպիսի իրողություններ է տեսել ՀՅԴ-ն 2018 թվականի բյուջեի նախագծում։…

Իրականացվել են աշնանային ծառատունկի աշխատանքներ

Նոյեմբերի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվել են աշնանային ծառատունկի աշխատանքներ: ՀՀ ԱԺ չորս` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցությունների պատգամավորները ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ ծառատունկ են իրականացրել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Ծառատունկին մասնակցել են ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան…

Կեանք Մը, Որ Ամբողջական Նուիրում Եղաւ

(Ընկ. Արա Տեմիրճեանի Մահուան Ա. Տարելիցին Առիթով) ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ Քիչեր գիտէին, թէ այս «խոժոռ» դիմագիծով ընկերոջ հոգիին մէջ որքա՛ն ընկերական ջերմութիւն կար: Աւելի քիչեր գիտեն, թէ որքա՛ն նուիրում ու հաւատարմութիւն կար իր անձին մէջ: Հաւատարմութիւն` հայութեան շահերուն նկատմամբ, նուիրում` կազմակերպական-դաշնակցական սկզբունքներն ու որոշումները իրական կեանքի վերածելու ուղղութեամբ: Իրեն ծանօթացած եմ ԼԵՄ-ի հիմնադրութեան օրերուն. բայց` միայն…

Պաշտպանության նախարարը Կանադայում այցելել է «Սուրբ Հակոբ» ազգային վարժարան

Կանադա աշխատանքային այցի վերջին օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Սուրբ Հակոբ» ազգային վարժարան, շրջայց կատարել վարժարանի տարածքով։ Վիգեն Սարգսյանը գրառում է կատարել ազգային վարժարանի պատվավոր հյուրերի գրքում։ Այցի ավարտին հայկական պատվիրակությունը Մոնրեալում հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ mil.am

Մենք մանկապարտեզ չենք փակում՝ մենք մանկապարտեզներ բացելու ենք

ՀՀ տարածքային կառավարման և զար­գացման նախարար Դավիթ Լոքյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ հանձնարարական է տվել մարզպետներին դիմել համայնքապետարաններին կոմպլեկտավորելու մանկապարտեզները, բայց ոչ մանկապարտեզների թիվը կրճատել: «Հանձնարական եղել է, բայց դա մանկապարտեզ կրճատելու հետ կապ չունի: Հանձնարարականը հետևյալն է՝ ամբողջական կոմպլեկտավորել մանկապարտեզները, որպեսզի խմբերը կիսատ չլինեն, հավելյալ ծախսեր չլինեն: Եթե համայնքում մեկից ավելի մանկապարտեզ կա,…

«Հայրենիք»ի Խմբագրական. Յաչս պտղատու եւ բերքառատ Արցախին

Քսան տարիէ ի վեր, Նոր Աշխարհ հաստատուած հայորդիին համար «Գոհաբանութեան Օր»ը կը նշանակէ պարզ ու մեկին «Արցախի Օր»: Այդ օր, մեր կիզակէտը «Հայաստան» հիմնադրամի կազմակերպած դրամահաւաք- թելեթոնն է, որ ամբողջ ամերիկահայութեան ուղղուած է։ «Հայաստան» հիմնադրամը կը տեղեկացնէ, թէ այս տարուան լոզունգը «Բերքառատ Արցախ» է, որուն նպատակն է խթանել մշակը, բանուորն ու երկրագործը աւելի՛ եւս կառչած…

Գասպար Կարապետեան` Եւրոխորհրդարանի բանաձեւը հաւասարակշռուած է

Արցախի հարցի շուրջ, բանաձեւը հաւասարակշռուած տեսակէտ կը յայտնէ եւ կը նշէ Եւրոպական Միութեան եւ Եւրոխորհրդարանի զօրակցութիւնը ԵԱՀԿ-ի Մինսքի խումբի համանախագահներու աշխատանքին եւ անոր երեք հիմնական սկզբունքներուն, որոնք են «Ոյժի ոչ կիրառում»-ը, «Ազատ ինքնորոշման իրաւունք»-ը եւ «Հողային ամբողջականութեան» սկզբունքները: Հարկ եղաւ ՀՀ դեսպանութեան եւ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակի համադրուած աշխատանքին, փոխելու համար յօդուածին մէջ հետեւեալ…