Նորութիւններ

Սահմանամերձ համայնքներն առավել խոշորածավալ օժանդակություն են ստանում

ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ իր նախարարության բյուջետային ծախսերը բավականին պարզ են 2018 թվականի համար: «Համայնքներին տրամադրելու ենք բյուջեի եկամուտների 4%-ը: Նախարարության ծրագրերից խոշորը «Աճի բևեռներ» քաղաքների զարգացման ծրագրերն են, որոնք սկսված են Գյումրիում և Ջերմուկում: Ծրագրի նպատակն է ունենալ քաղաք, որը գրավիչ է»,-…

Ես ու Հրանտ Մարգարյանը տարբեր բաներ չենք ասել

Ես ու Հրանտ Մարգարյանը տարբեր բաներ չենք ասել. լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե վարչապետը պնդում է՝ ամեն ինչ լավ է, իսկ կոալիցիոն գործընկեր` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռևս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել: «Ես ասել եմ` սոցիալական վիճակը չի վատացել, ինքն…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ -Պասիլ Հանդիպում

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւն մը, որուն մաս կազմեցին Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան եւ Կեդրոնական կոմիտէի անդամ Րաֆֆի Աշգարեան, երէկ այցելեց Ազգային ազատ հոսանք կուսակցութեան ղեկավար, արտաքին գործոց եւ արտերկրի լիբանանցիներու հարցերու նախարար Ժըպրան Պասիլի: Հանդիպումէն ետք երեսփոխան Բագրատունի յայտնեց, որ Պասիլի հետ հանդիպումը մաս կը կազմէ ՀՅԴ Լիբանանի…

Յուրաքանչյուր քայլափոխի մտածում եմ ապագա սերնդի գնահատականի մասին

«Ապառաժ»-ը զրուցեց մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նորանշանակ նախարար, «Ապառաժ»-ի նախկին խմբագիր, դաշնակցական Սերգեյ Շահվերդյանի հետ: -Ձեզ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակելը, շատերի կարծիքով, նախագահ Բակո Սահակյանի ընդունած որոշումներից ամենաճիշտն է: Համակարծի՞ք եք այդ տեսակետին: -Դժվար հարց եք տալիս: Ես չէ, որ պետք է գնահատականներ տամ նախագահի որոշումներին։ Վստահ եմ՝ պարոն նախագահը բազմաթիվ հանգամանքներ է հաշվի…

Նա միշտ առաջինն էր վճռորոշ մարտերում

Հոկտեմբերի 31-ին լրացել է Մարտունու շրջանի Աշան գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմի առաջամարտիկ, ՀՅԴ գաղափարակիր Արմեն Ավագյանի ծննդյան 50-ամյակը: «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Արմեն Ավագյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումը կայացել է հերոսի հայրենի Աշան գյուղում, որին ներկա էին ԱՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, Մարտունու…

Ակնարկ. Կողմնակալ Փորձառութիւններ

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարի Հարաւային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ազրպէյճանի մէջ Միացեալ Նահանգներու նախկին դեսպան, ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի ամերիկացի նախկին համանախագահ, Թալինի մէջ Պաշտպանական հետազօտութիւններու միջազգային կեդրոնի տնօրէն Մեթիու Պրայզան «168 ժամ»-ի հետ ունեցած զրոյցի ընթացքին կատարած է հետեւեալ յայտարարութիւնը. «Հիմնուելով իմ փորձառութեան վրայ` կարող եմ ասել, որ սովորաբար ծայրաստիճան բարդ է որոշել, թէ…

ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ նիստ

Հաղորդագրություն 2017թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը: Անդրադարձ կատարվեց կուսակցության կազմակերպական վիճակին և անելիքներին, քննարկվեց երկրում առկա սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը, Հայաստանի պետական կառավարման համակարգում ՀՅԴ գործուեությունը: Ներկայացվեցին քաղաքական կոալիցիայի շրջանակներում ստանձնած ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու ընթացող բարեփոխումները: Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ…

«Ապառաժ»-ի խմբագրական. Խաղաղության եւ պատերազմի իրավունքը

Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած Սարգսյան- Ալիև հանդիպումը և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները վերլուծությունների և մտքերի փոխանակության առիթ դարձան: Չենք ուզում անդրադառնալ իրողություններին, մեկ առ մեկ կամ ժամանակագրել դրանք: Խնդիրը ո՛չ հայտարարություններն են և ո՛չ էլ՝ որևէ կողմի մեղադրանքներն ու արդարացումները: Հայկական վերլուծական դաշտում նախ դատապարտվեց երկու նախագահների հանդիպմանը համաձայնելը, քանի դեռ չի ապահովվել վստահության…

Հայորդիներու կտակարանը եւ Անաստաս Միկոյեան

«Հայորդիները» Սիամանթոյի կրակէ խօսքը պարունակող այն հատորն է, ուր կեանքի կը կոչուին հայոց ազատամարտի մեծ առաջամարտիկները իրենց պայծառափայլ դէմքերով։ Քրիստափոր Միքայէլեան, Աւետիս Ահարոնեան, Անդրանիկ, Աղբիւր Սերոբ, Խրիմեան Հայրիկ և բազմաթիւ յայտնի և անյայտ նուիրեալնե՛րը մեր ազգային ուխտին՝ որոնք կը տողանցեն այս գրքին էջերուն մէջէն իրենց ետին թողնելով լուսաշաւիղը մեր հաւաքական իմաստութեան և զօրութեան և հաւատքին։…

Հանդիպում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Հոկտեմբերի 31-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ: Հանդիպմանը մասնակցել է նախարարության ղեկավար անձնակազմը, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը: Նախարարը ողջունել է դեսպանին, նշել, որ շատ կարևոր և ապագային միտված հանդիպում է, որը համագործակցության…