Նորութիւններ

ԿԳ նախարարն ընդունել է Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին և նրան ուղեկցող հայր Եղիա Կիլաղբյանին: Շնորհավորելով հյուրերին Մխիթարյան միաբանության 300-ամյակի առթիվ՝ նախարարն ընդգծել է, որ միաբանությունն անփոխարինելի և հսկայական դերակատարություն ունի հայ ժողովրդի հոգևոր, կրթական և գիտամշակութային կյանքում: Լևոն…

Համանախագահները պետք է հստակ գնահատական տան Ադրբեջանի աննորմալ պահվածքին

Ես չեմ կարող ընդունել մոտեցումը, որ եթե դիմացինդ անբանակցելի է, դու էլ պետք է միջազգային հանրությանը դեմ դուրս գաս ու նույն պահվածքը որդեգրես։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցին,թ ե արդյոք Հայաստանը միամիտի տպավորություն չի թողնում՝ գնալով հանդիպման…

ՀՕՄը Նեցուկ Կը Կանգնի «Ընտանեկան Բռնութեան Կանխարգելման» Օրինագիծին

ՈՒՈԹԸՐԹԱՈՒՆ, Մեսեչուսեց.- ՀՕՄը յայտարարութեամբ մը ողջունած է այս ամսուան ընթացքին Հայաստանի խորհրդարանին ներկայացուած «Ընտանեկան բռնութեան կանխարգելման» օրինագիծը՝ յոյժ կարեւոր նկատելով անոր վաւերացումով նման ոճիրներու քրէականացումը։ Նման օրինագիծ մը արդէն իսկ ուշացած նկատելով՝ ՀՕՄը կը շեշտէ, թէ 1918ի Հայաստանի Հանրապետութենէն ի վեր կանանց իրաւանց պաշտպան երկիր մը պէտք է նման քայլերու դիմէր, երկիրը սեռային հաւասարութեան առաջնորդելու…

Անգլերեն լեզվի դասավանդման խնդիրները՝ հանդիպման առանցքում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ռոբերտ Անդերսոնին և մշակութային կրթական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանին: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի» նախագիծը նաև միջազգային կառույցների հետ ճկուն համագործակցության հնարավորություն կընձեռի՝ մասնավորապես լեզուների ուսուցման…

Աբսուրդ է, որ զինվորական գործը կոլեգիալ ղեկավարում ունենա

«Պաշտպանության մասին» օրենքի նախագծով առաջին քայլն է արվում պաշտպանության ոլորտը փոփոխված Սահմանադրության պահանջներին և նոր իրավիճակին համապատասխանեցնելուն. այսօր ԱԺ-ում ելույթ ունենալով` ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Սա, ըստ էության, պաշտպանության մասին մայր օրենքն է, որը լավագույն հիմք է ստեղծում, որ այդ ուղղությամբ մենք ճիշտ քայլեր կատարենք»,- ասաց նա: Պատգամավորի…

Պետք է պահանջենք, որ Ադրբեջանին վերադարձնեն բանակցային սեղան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի բարձր մակարդակով հանդիպումներն ընդամենը հանդիպումներ են, դրանք չի կարելի կոչել բանակցություններ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ չի կարող բանակցություն համարվել մի հանդիպում, որտեղ ներկա չեն հակամարտության բոլոր կողմերը՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղը: Ըստ նրա՝ հերթը, սակայն, բանակցություններին չի հասել: Նա…

Շուէտի մէջ ՀՅԴ աննախընթաց իրադարձութիւններ

21 եւ 22 հոկտեմբեր 2017-ը անկիւնադարձային թուական պիտի մնան ՀՅԴ Շուէտի ընտանիքի կազմակերպական կեանքին մէջ: Արդարեւ, յաջորդական երկու օրերու վրայ տեղի ունեցան երկու աննախընթաց իրադարձութիւններ: Շաբաթ 21 հոկտեմբերի երեկոյեան, 35 երիտասարդ նորագիրներ միացան ՀՅԴ շարքերուն, տալով դաշնակցականի իրենց երդումը, կնքահայրութեամբ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ` ընկեր Հրանդ Մարգարեանի: Իսկ կիրակի 22 հոկտեմբերին կատարուեցաւ հանդիսաւոր բացում` Սոտերթելիոյ Սարդարապատ…

ՀՀ-ում տեղական և տարածքային մարմիններում իրականացվող խոշորածավալ բարեփոխումների կողքին կանգնած են ԵՄ մեր գործընկերները

Այսօր Երևանում մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Արևելյան Գործընկերության ռեգիոնալ և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP) «Նորարարությունները և տարածքային զարգացումը՝ որպես Արևելյան գործընկերության երկրների աճի գործոններ» խորագրով համաժողովը: Համաժողովում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի…

Աղբիւր Սերոբ (Վարդանեան,1864-1899). Քաջարի ռազմիկն ու խստապահանջ հայդուկապետը

Հայ ժողովուրդի ազգային-ազատագրական շարժման ամէնէն առասպելական հերոսներէն է Աղբիւր Սերոբը, որ 1899 թուականի 24 Հոկտեմբերի այս օրը, դաւադրաբար թունաւորուած հայ անունին անարժան դաւաճաններու կողմէ եւ շրջապատուած թուրք մեծաթիւ զօրքով, զէն ի ձեռին մինչեւ վերջին շունչ կռուեցաւ անարգ թշնամիին դէմ եւ… ինկաւ Ազատութեան Մեծ Երազի արիւնոտ ճանապարհին։ Մեր ժողովուրդն ու հայ աշուղները սրտաբուխ շատ երգեր նուիրեցին…

Ակնարկ. Միջպետականէն Միջսփիւռքեան Համագործակցութեան Ուղենիշներ

Կիպրոսի մէջ կայացած Հայաստանի Հանրապետութիւն-Յունաստան-Կիպրոս` երեք երկիրներու սփիւռքի հարցերով զբաղող պետական պատասխանատուներու հանդիպումը ունի կարեւոր ենթահող, անցած որոշակի ուղի եւ մանաւանդ ռազմավարական հեռանկարայնութիւն: Հանդիպումը հաստատեց պաշտօնական երկխօսութիւն եւ յատկանշուեցաւ հայ, կիպրացի եւ յոյն ժողովուրդներուն միջեւ պատմական բարեկամական յարաբերութիւններուն ամրապնդումով եւ, միացեալ ծրագիրներու միջոցով, միջկառավարական երկխօսութեան զուգահեռ, անոնց միջեւ մշակութային, կրօնական եւ տնտեսական ամուր կապերը իբրեւ…