Նորութիւններ

Հայաստանի եւ ՌԴ ԿԳ նախարարներն այցելել են համալսարաններ եւ Մատենադարան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության ԿԳ նախարար Օլգա Վասիլևան այսօր այցելել են Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ, որտեղ մասնակցել են մասնաճյուղի Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցի բացման պաշտոնական արարողությանը: Երկու երկրների կրթության պատասխանատուները շրջել են դպրոցում, ծանոթացել կրթական հաստատության նյութատեխնիկական բազային, զրուցել աշակերտների…

Ժիրայր Ռեիսյանն այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն

Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի հայազգի պատգամավոր, Բերիո թեմի Ազգային Առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանին: Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է Սիրիայում հայ համայնքի անվտանգությանն ու պահպանմանն ուղղված նրա ջանքերը: Ժիրայր Ռեիսյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը կարևոր հարթակ…

Ստորագրվեց հայ-իրաքյան հանձնաժողովի համատեղ արձանագրությունը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, հայ-իրաքյան հանձնաժողովի համանախագահ Դավիթ Լոքյանը և Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, հանձնաժողովի իրաքյան համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին երկօրյա նիստի աշխատանքների ավարտին սեպտեմբերի 26-ին ստորագրել են տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական հարցերով հայ-իրաքյան հանձնաժողովի 4-րդ նիստի համատեղ արձանագրությունը: Կողմերը համաձայնել են, որ կարևոր է ստեղծել նոր պայմաններ՝ նպատակ ունենալով երկկողմ…

Սևանի հետ կապված ցանկացած հարց հանրության ուշադրության կենտրոնում է

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհից հետո կաղնուտների մասով գրեթե կորուստ չունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով 2016-ի հոկտեմբերի 1-ից 2017-ի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի հաշվետվությունն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ 2200 հա վառված տարածքի մեջ կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա: Ի տարբերություն սրա՝ գիհու ծառատեսակների մասով կորուսներն…

Հաղորդագրութիւն

Ուրբաթ՝ թւականիս սեպտեմբերի 22-ին, երբ Հայաստանից Նոր Ջուղա էին ժամանում Հայաստան¬Սփիւռք համահայկական խորհրդաժողովին մասնակցած Սպահանի Հայոց Թեմի պատւիրակութեան անդամները, այդ թւում Թեմական Խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, վերջինս գիշերւայ ժամը 10-ի սահմաններում իր բնակարանի մուտքի առջեւ յարձակման է ենթարկւում անյայտ անձանց կողմից, ովքեր մահակով եւ սուր զէնքով վիրաւորւում են նրան եւ դիմում փախուստի£ Մինչ այդ յանցագործները…

Պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ կրթության և գիտության նախարարը

Սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով Երևանում է գտնվում Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի գլխավորած պատվիրակությունը: Այսօր ՌԴ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Վերջինիս խոսքով` ՌԴ պատվիրակության այցը ևս մեկ հնարավորություն է` անդրադառնալ կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը: «ՌԴ ԿԳ նախարարի հետ հանդիպմանն…

Դավիթ Լոքյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Թարեք Մաաթիին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Թարեք Մաաթիին: Հանդիպման ժամանակ քննարկվել են սեպտեմբերի 29-ին Երևանում կայանալիք տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման և անցկացման միջոցառումների հետ կապված հարցերը: Ողջունելով դեսպան Մաաթիին, ՏԿԶ նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դավիթ Լոքյանը վստահեցրել…

Իրաքը կարող է էներգակիրների ոլորտում Հայաստանի լավագույն գործընկերներից մեկը դառնալ

Այսօր Երևանում մեկնարկել է Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը: Սեպտեմբերի 25-ին և 26-ին հանձնաժողովը կքննարկի հայ-իրաքյան համագործակցության ակտիվացմանն ուղղված հարցեր: Իրաքի պատվիրակությունը Հայաստան է եկել լուրջ կազմով. պատվիրակության կազմում են տարբեր ոլորտների նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր պատրաստակամ են քննարկել առկա համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր: Պատվիրակությունը գլխավորում է Իրաքի…

ՌԴ ԿԳ նախարարի այցը Հայաստան կապ չունի ռուսերենին օտար լեզվի կարգավիճակ շնորհելու ընթացակարգի հետ

ՌԴ ԿԳ նախարարի այցը կապ չունի ՀՀ-ում ռուսերենին օտար լեզվի կարգավիճակ շնորհելու ընթացակարգի մշակման հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: «Ռուսաց լեզվի հայեցակարգի հետ այս այցն ամենևին էլ կապ չունի, իսկ մանկավարժական համալսարանում ռուսերենի մասնագետների հետ ուղղակի հանդիպում էր, որը կրկին կապ չունի հայեցակարգի հետ», – նշեց նախարարը: ՌԴ ԿԳ նախարար…

Թուրքիան Հալեպի Իսլամական ձեռագրատնից դուրս է բերել օսմանյան կայսրության ժամանակաշրջանի արխիվային ձեռագրերը

Սիրիայում պատերազմական տարիների ընթացքում զոհվել են 200-ից ավելի հայեր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ զոհվածների մեջ կան հայեր, ովքեր այդ ժամանակ ծառայում էին Սիրիայի բանակում: Կան հայեր, ովքեր զոհվել են արկերի պայթյուններից: Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում քիչ չեն եղել վիրավորները: «Ցավալի կորուստներ ունեցանք թե մարդկային,…