Նորութիւններ

Անդրանիկ (Օզանեան, 1865-1927). Քաջ, խիզախ եւ անպարտելի հերոսի ոգեշնչող մարմնաւորումը

Մեր ազգային յիշողութեան մէջ Անդրանիկ կը մարմնաւորէ քաջ ու խիզախ հերոսի եւ անպարտելի մարտիկի անկորնչելի աւանդ մը, որ մինչեւ մեր օրերը ինքնավստահութեամբ եւ յանդգնութեամբ, հպարտութեամբ եւ մարտունակութեամբ կը ջրդեղէ հայոց նորահաս սերունդներու միտքն ու հոգին։ Դարաշրջան խորհրդանշող հերոսներով հարուստ եղած է մեր ժողովուրդը, հազարամեակներու իր պատմութեան տարբեր հանգրուաններուն։ Աւանդ ստեղծած այդ հերոսները իրենց բացառիկ տեղը…

Դավիթ Լոքյանն ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ՀՀ ՏԿԶ նախարար, հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դավիթ Լոքյանն ասել է, որ հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման նախադրյալներ կան սկսած դեռ 2012 թվականից և բավականին ինտենսիվ զարգացումների արդյունքում երկու երկրների…

Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ֊ում

Օգոստոսի 28֊ին, Երեւան է ժամանել Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը, որի ղեկավարն է «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ ղեկավար Մաջեդ էլ Շաֆին։ Պատվիրակության կազմում են կանադական խորհրդարանի ստորին պալատի (House of Commons) Պահպանողական կուսակցության պատգամավորներ Ռաքել Էարդըրը (Rachael Harder) եւ Թոնի Կլեմընտը (Tony Clement), ով անցյալում եղել է Օնթարիո նահանգի եւ Կանադայի դաշնային կառավարությունների նախարար։ Պատվիրակությանը ընկերակցում է…

Չունենք աշխատանքից ազատված` մեծ թվով ուսուցիչներ

Այս տարի 13 դպրոց կվերակազմակերպվի. այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտնեց, որ վերակազմակերպվում են այն դպրոցները, որոնց կողքին կան այլ դպրոցներ: Որպես օրինակ` նախարարը նշեց Կոնդի` կողք կողքի գտնվող երկու դպրոցները, որոնք միավորվել են: Ինչ վերաբերում է դպրոցների վերակազմակերպման պատճառներին, ապա, ըստ ԿԳ նախարարի, առաջին խնդիրն աշակերտների թվի նվազումն է, ինչը որոշակիորեն…

Շիրակի մարզպետարանում ստորագրվեց համագործակցության հուշագիր

Օգոստոսի 28-ին ՀՀ Շիրակի մարզպետարանում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն՝ Հակոբ Անդրեասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի, կողմերը միավորելու են իրենց ջանքերը ՀՀ Շիրակի մարզում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, համայնքների բարեկեցության բարձրացման և զբոսաշրջության խթանման նպատակով: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ մարզի տարածքում կազմակերպելու է ՓՄՁ սուբյեկտների համար…

Լևոն Մկրտչյանը ևս մեկ անգամ կարևորել է ուսուցչի դերը

«Ցանկացած փոփոխության գնալուց առաջ պետք է հստակ ձևակերպել նպատակը. ինքնանպատակ շարժումը կործանարար է կրթության համար, քանի որ մեր համակարգում բարեփոխումների արդյունքը 5-10 տարի հետո է երևում: Մենք ուզում ենք, որ դրանք լինեն լավ մտածված, հստակ ու ժամանակի թելադրանքով»,-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Սյունիքի մարզի կրթության պատասխանատուների հետ…

Ակնարկ. Հպարտանքն Ու Ցաւը` Զինուորաքաղաքական Դիտարկումներու Ընդմէջէն

Ամբողջ Լիբանանն ու լիբանանցի ժողովուրդը կ՛ապրին միաժամանակ հպարտանք եւ ցաւ: Լիբանանեան բանակը փայլուն կատարողականութեամբ, յաջորդական փուլերով կը մաքրազտէ Լիբանան-Սուրիա սահմանագօտին ահաբեկչական տարրերէ: Ռազմաքաղաքական հայեցակէտերէ կան քանի մը կարեւոր դիտարժան երեւոյթ-փաստեր, որոնց վրայ կ՛արժէ լուսարձակներ բանալ: Ժապհաթ Նուսրայի եւ ապա ՏԱՀԵՇ-ի ապահոված հռչակներուն համեմատ գետնի վրայ զինուորական գործողութիւնները կը կատարուին շատ արագ: Այս իրականութիւնը եթէ մէկ…

Մադրիդյան սկզբունքները արդար գործարք չեն առաջարկում. բոլոր պահանջներն ուղղված են Հայաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: – Պարոն Համբարյան, իմ առաջին հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարության մասին է: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ նա որոշեց նման հայտարարությամբ հանդես գալ իր պաշտոնը լքելուց առաջ: Հակամարտության կարգավորման 6 կետերը վերաշարադրելով՝ նա ուզում էր ճնշո՞ւմ գործադրել հակամարտող…

Կիրո Մանոյան. Անհրաժեշտ է զարկ տալ Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացին

Դեսպան Ռիչարդ Հոգլանդն երկուշաբթի, օգոստոսի 28-ին ավարտում է իր աշխատանքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ՝ զիջելով այդ պաշտոնը արդեն մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերին: Մինչ այդ Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում անցած հրաժեշտի հանդիպման ընթացքում Ռիչարդ Հոգլանդը վերընթերցեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական դրույթները: Դրանք նույն կետերն են, որոնք 2014թ. մայիսի 7-ին ներկայացրել էր նախկին…

Սփիւռքը Փորձանօթ Չէ Պարոնայք

Քանի մը շաբաթէն, Սեպտեմբեր 18ին, Երեւանի մէջ պիտի կայանայ Հայաստան ֊ Սփիւռք 6րդ համագումարը։ Մամուլին մէջ ցարդ երեւցած կիսաներբողական լրատուութենէն կ’իմանանք, թէ կ’ակնկալուի «քանի մը հազար» հոգիի մասնակցութիւնը եւ թէ այս համագումարին պիտի քննուի (այսինքն… պիտի յայտարարուի) «համազգային խորհուրդ»ի մը կազմութիւնը։ Այս յօդուածագիրը կ’ուզէ սկիզբէն իսկ յստակացնել, թէ հայրենիքէն դուրս ապրողներու եւ հայաստանածին ու հայաստանաբնակ…