
Հուլիսի 20-ին Աժ նիստերի մեծ դահլիճում խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության և Նոր Ջուղայի պատանեկան միության անդամներին: Ողջունելով երիտասարդներին՝ Վահրամ Բալայանը ներկայացրել է Արցախի պատմությունը, անդրադարձել Ազգային ժողովի գործունեությանը, կառուցվածքին, տնտեսության ներկայիս վիճակին, բանակաշինության և մշակույթի ոլորտներին: Խոսելով երկրի զարգացման գործում երիտասարդության դերի մասին՝ խորհրդարանի փոխնախագահը կարևորել…














