Նորութիւններ

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Ակնարկ. Քրտական Գործօնի Աշխարհաքաղաքական Շահարկումը

Իրաքեան Քիւրտիստանը կը նախապատրաստուի ինքնավար կարգավիճակը բարձրացնելու անկախ պետութեան: Ընդհանրապէս որեւէ զօրակցական բացայայտ պաշտօնական կեցուածք չէ երեւցած որեւէ պետութեան կողմէ: Տարածաշրջանին մէջ նոր իրավիճակ չստեղծելու, վերապահութեան եւ ընթացակարգը չքաջալերող յայտարարութիւններ են ընդհանրապէս գերտէրութիւններու կողմէ: Առաւելագոյն պարագային լուռ, զուսպ մնացողներ, անուղղակիօրէն ձեռնպահ մնալով համաձայնութիւն յայտնելու մօտեցումները մատնելով: Յայտարարութիւնները սակայն կրնան իրողական դիրքորոշումներու հետ կապ չունենալ: Իրաքեան…

Պետք է միավորվի ամբողջ հայ ժողովուրդը

Մոսկվայի հայ ուսանողների հետ հունիսի 24-ին հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ինչպե՞ս է զարգանում քաղաքականությունը, ի՞նչ արժեքներ ունի Դաշնակցությունը, ինչպիսի՞ն է ժամանակակից քաղաքական գործչի կերպարը. սրանք քննարկան գլխավոր թեմաներն են եղել: Հրանտ Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի համար կարեւոր նշանակության խնդիրները, որոնց լուծման համար, ըստ նրա, պետք է միավորվի ամբողջ հայ ժողովուրդը:…

Մեր Անժամանցելի Պարտաւորութիւնը

Հայաստանի անկախ պետականութեան հոյակերտման մեծ հաիւրամեակի սեմին, քաղաքամայր Երեւանի իշխանութիւնները յայտարարած են նախագծային մրցոյթ Արամ Մանուկեանի յուշարձանը կանգնելու օրինակելի առաջադրութեամբ։ Մեծ ոստիւն մըն է ասիկա մեր պետականութեան հարազատ արմատներուն վերադառնալու եւ պատմական ճշմարտութիւնը սերունդներու յիշողութեան մէջ ամրագրելու իր էական մտատեսիլով։ Կը շնորհաւորենք քաղաքապետ Տարօն Մարգարեանն ու բոլոր անոնք, որոնք կրցան այս նախաձեռնութիւնը իրականութեան վերածել յաղթահարելով…

Ուխտավայրը

Ժողովուրդները պատմութիւն կը կերտեն միայն այն ատեն երբ ունին արժանի առաջնորդներ, որոնք պատրաստ են ամենէն դժնդակ պայմաններու տակ իսկ առաջնորդելու սեփական ժողովուրդը՝ անսակարկ նուիրումով եւ գիտակցական զոհողութեամբ։ Մեր պատմութիւնը վկայ, որ մեր ժողովուրդը ունեցած է այդ առաջնորդները։ Նայինք մեր անցեալին, մանաւանդ մեր յեղափոխական անցեալին, ուր պիտի տեսնենք հպարտօրէն տողանցող շարքը մեր ազգային հերոսներուն եւ առաջնորդներուն։…

Բելգիացի սենատորն Արցախում ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում

Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Նույն օրը ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը ճանաչողական…

Երևանի կենտրոնում կտեղադրվի Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը

2018 թ-ին Հայաստանի Առաջին հանրապետության նշվելիք 100-ամյա հոբելյանի շրջանակում Հանրապետության հրապարակի մուտքում վեր է խոյանալու Առաջին հանրապետության հիմնադիր, Հայ ազգային-ազատագրական պայքարի, հասարակական-քաղաքական, ռազմական, ականավոր գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։ Նման որոշում է կայացրել Երեւանի քաղաքապետարանը: Հուշաձանը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական եւ հասարակական գործչի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը: Հուշարձանի տեղադրումը նախատեսվում է…

Հայ դատի Եգիպտոսի հանձնախումբը շարունակում է հայանպաստ գործունեությունը

Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը հույս ունի, որ Հայոց ցեղասպանության հարցին վերաբերող նախագիծը կմտնի խորհրդարան ու կդրվի քվերակության: Հանձնախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակահատվածից ակտիվ աշխատանք է տարել, որպեսզի Եգիպտոսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն, Մազլումյանի համոզմամբ, որոշակի քաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ պահը դեռ պետական մակարդակով չի հասունացել, որպեսզի բարձրաձայն հայտարարեն դրա մասին: Եգիպտոսի խորհրդարանի…

Վնասակար Են Թէ՛ Լալկանութիւնը Եւ Թէ՛ Յոխորտալը

ԵՐԿՈՒՔՆ ԱԼ ՄԵԶ ԽՈՑԵԼԻ ԿԸ ԴԱՐՁՆԵՆ Հարցը կը վերաբերի դիմատետրային միջավայրին։ Աւելի մասնայատուկ կերպով՝ հայ ֊ ատրպեճանական սահմանագծին վրայ պարբերաբար տեղի ունեցող բախումներու արձագանգներուն՝ դիմատետրի միջավայրէն ներս։ Արձագանգներ, որոնք բնականաբար չեն սահմանափակուիր միայն էլեկտրոնիկ աշխարհին մէջ։ Վերջին օրինակը մօտաւորապէս շաբաթ մը առաջ սահմանագիծին տեղի ունեցած արիւնալի միջադէպն էր, որ խլեց չորս հայ զինուորներու կեանքերը։ Կասկած…

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Բելգիայի Սենատի անդամին

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Բելգիայի միջև առկա շփումների և տարբեր մակարդակներով համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Բելգիացի խորհրդարանականի խնդրանքով Կարեն Միրզոյանն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Արցախում ժողովրդավարական զարգացումներին։ Հանդիպմանը…