
Լիբանանի Քասլիքի Սուրբ Հոգի համալսարանում մի խումբ հայ երիտասարդներ ապրիլի 4-ին տապալել են Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական դիրքորոշմամբ հայտնի թուրք պատմաբան Իլբեր Օրթայլըի դասախոսություն-քննարկումը: ՀՅԴ Զավարյան ուսանողական միության անդամները խաղաղ ակցիայի միջոցով դատապարտել են Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Թուրքիայի կառավարությանն առընթեր Յունուս Էմրե ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում կազմակերպված միջոցառմանը սրահում գտնվող հայ երիտասարդները…















