Նորութիւններ

Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականաը

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ Փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են, որ տարածաշրջանում Իրանի շուրջ ծաւալւող ռազմաքաղաքական իրադարձութիւնները ցանկացած պահի կարող են հատել առճակատման բարձր մակարդակը: Տարածաշրջանում Իրանի ազդեցութեան զսպման, Իրանին մեկուսացնելու նպատակով Իսրայէլը քաղաքական լուրջ ակտիւութիւն է դրսեւորում՝ փորձելով մեծացնել ամերիկա-իսրայէլական հակաիրանական ալեանսի դաշնակիցների աշխարհագրութիւնը: Ռազմաքաղաքական այս հակամարտութեան ֆոնին, Կովկասի կտրւածքով, կրկին անգամ կտրուկ աճել է ադրբեջնական գործօնի…

Արժանի մրցակից համարում ենք բոլոր ուժերին, բայց մենք բոլորից տարբերվում ենք

Երևանի ավագանու ընտրություններին 13 քաղաքական ուժ սեպտեմբերի 10-ից քաղաքի բնակիչներին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը։ Armdaily.am-ը քարոզարշավի և Երևանի խնդիրների լուծման մասին զրուցել է ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանի հետ։ -Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի արդյունքները։ Հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում ի՞նչ ծրագրեր ունեք։ -Քարոզարշավի արդյունքներն ունեն հետաքրքիր գնահատման ձև: Ընտրության օրը՝ սեպտեմբերի 23-ին,…

Մամուլի հաղորդագրություն

Սեպտեմբերի 15-ին, hraparak.am կայքը տարածել է տեղեկություն, համաձայն որի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր շրջապատը որոշում են կայացրել սատարել ՀՅԴ-ին և նրա թեկնածու Միքայել Մանուկյանին: Հերթական անգամ ստահոդ տեղեկությամբ փորձ է արվում Դաշնակցության գործունեությունն ու քայլերը կապել այլ քաղաքական ուժերի և գործիչների, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի հետ: ՀՅ Դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում բացարձակապես…

Մենք 128 տարվա պատմություն ունենք, և չկա մի գործ, որի համար գլուխներս կկախենք

Այսօր ՀՅ Դաշնակցության ցուցակով քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն այցելեց «Վերնիսաժ»՝ քննարկելու ինչպես տեղում առկա, այնպես էլ Երևանի՝ մարդկանց հուզող խնդիրները: Մանուկյանի խոսքով՝ երևանցիների հետ հանդիպումների ընթացքում քաղաքացիները հիմնականում բարձրաձայնում են հրատապ խնդիրների մասին՝ աղբահանություն, կանաչապատում, տրանսպորտ, բնարականաշինություն: Ըստ նրա՝ շատ կարևոր է ընտրություններից հետո բոլորի ծրագրերը համադրելը: «Ես, օրինակ, Նուբարաշեն վարչական շրջանում մի տուն տեսա,…

Հարցեր Դաշնակցությանը

Պատասխանում է ՀՅԴ Երեւանի Ավագանու ընտրությունների ցանկը գլխավորող Միքայել Մանուկյանը -Պարոն Մանուկյան սոցցանցի օգտատիրոջից այսպիսի հարց է ստացվել. ինչո՞ւ երբ Սերժ Սարգսյանն էր իշխանություն դուք իշխանություն էիք, իսկ հիմա, երբ Փաշինյանն է իշխանություն դուք էլի իշխանության հետ եք: -Նախ օգտատիրոջն ուզում եմ հիշեցնել, որ մենք 2009-ից մինչև 2016 թվականը եղել ենք ընդդիմություն, դրանից հետո Սերժ…

Մամուլի հաղորդագրություն

2018 թվականի սեպտեմբերի 14-ին, պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանին և Արա Թորանյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները վարչապետի հետ քննարկել են Հայաստանում, Արցախում և սփյուռքում տիրող ընդհանուր իրավիճակն…

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ սեպտեմբերի 14-ին: Մասնակցեց 25 քաղաքացի՝ Կաքավաձոր, Նոր Եդեսիա, Օշական, Աղձք, Արուճ, Ուշի, Ագարակ համայնքներից, Ծաղկահովիտ, Արագածավան եւ Ալագյազ խոշորացված համայնքների բնակավայրերից, Աշտարակ եւ Թալին քաղաքներից: Քաղաքացիների ներկայացրած դիմումների զգալի մասը վերաբերում էր դրամական աջակցություն ստանալուն: Ընդհանուր առմամբ դրամական օգնություն ստացավ 21 քաղաքացի: Քաղաքացիները մարզպետին դիմեցին նաեւ աշխատանքային…

Մեզ այսքան ժամանակ ոչ ոք մարդատեղ չի դրել». Միքայել Մանուկյանը սպայական հանրակացարան էր այցելել

Նուբարաշենի 6-րդ փողոցի սպայական հանրակացարանում ապրում է 9 ընտանիք: Նրանց է այցելել ՀՅԴ ցուցակով քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը` իր թիմի հետ: Հանրակացարանի բնակիչներից Անահիտ Սարգսյանը, նախքան խնդիրները պատմելը, շտապեց հայտնել, որ 25 տարի է` այս շենքում են ապրում, բայց դեռ որևէ պաշտոնյա, նույնիսկ թեկնածու իրենց չի այցելել: «Մեզ մարդու տեղ չեն դնում»,- ասաց նա, ապա…

Անկախ Արդիւնքէն

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան՝ Երեւանի քաղաքապետական ընտրութիւններուն մասնակցութիւնը, Հայաստանի մէջ ժողովրդավարութեան ամրապնդման ուղղուած նշանակալի՛ քայլ է: Մեր թեկնածուները բաւական վստահութեամբ կը յայտարարեն, թէ յաջողութիւն պիտի արձանագրեն Երեւանի աւագանիի ընտրութիւններուն: Մենք կը գտնենք, որ Դաշնակցութիւնը, իր մասնակցութեան ձեւով, իր երիտասարդ թեկնածուներու ներկայացումով եւ իր ընտրապայքարի մարտավարութեամբ՝ արդէն իսկ կրնայ ինքզինք յաջողած նկատել: Արդարեւ, հակառակ այսպէս կոչուած հարցախոյզներու…

Բնակիչներն ու քաղաքապետը պետք է միասին լուծեն Երևանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները

ՀՅԴ ավագանու թիմը քարոզարշավի շրջանակում շարունակում է շրջայցը Երևանի համայնքներում: Այսօր ՀՅԴ քաղաքապետի թեկնածուի մասնակցությամբ նրանք այցելել էին Նուբարաշենի վարչական շրջան: Բնակիչները ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանի հետ զրուցելիս բարձրացնում էին ամենատարբեր հարցեր, սակայն ամենաառանցքայինը Նուբարաշենի աղբավայրի հարցն էր: Թեկնածուն քաղաքացիներին տեղեկացնում էր, որ իրենց ծրագրում առանցքային կետերից է հենց աղբի խնդրի լուծումը ու բացատրում,…