Նորութիւններ

Եթե Հայաստանն Արցախի անկախությունը ճանաչի, հայկական երկու պետությունները կարող են որոշել և միանալ իրար

Մենք նոր չէ, որ ասում ենք՝ Ղարաբաղը պետք է միավորվի Հայաստանին, Ղարաբաղյան շարժումն այն նպատակով է սկսվել․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրում ներկայացված արտաքին քաղաքականության վերաբերող դրույթների, մասնավորապես՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին՝ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Նախընտրական ծրագրերում մենք միշտ…

Քննարկում. «Նախընտրական բռնություններ եւ ճնշումներ. Ինչո՞ւ չեն պատժվում մեղավորները»

Նախընտրական շրջանում Հայաստանի տարբեր մարզերում արձանագրված քաղաքական դրդապատճառներով բնռության դեպքերը մի կողմից երկրում քաղաքական մշակույթի հեղեղուկ վիճակի, իսկ մյուս կողմից ընտրական օրենսգրքով սահմանված, այսպես կոչված, «ռեյտինգային» ընտրական ցուցակների հետեւանք են: «Սովորաբար տարբեր ընտրությունների ժամանակ մենք ականատես էինք լինում տարբեր ուժերի ներկայացուցիչների միջև բախումների, հիմնականում մեծամասնականով առաջադրված ներկայացուցիչների միջև, այսօրվա դրությամբ այս ընտրություններով այդ անհանդուրժողականությունը խորացել…

Քննարկվել են հայ-ռուսական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ, ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության (Ռուսհամագործակցություն) ղեկավար Լյուբով Գլեբովային: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Ողջունելով հյուրին՝ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է Ռուսհամագործակցության գործակալության կողմից մեր երկրում իրականացվող կրթական և…

Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է Դավիթ Լոքյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին: Հանդիպմանն արծարծվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան ոլորտներում փոխգործակցությանն առընչվող մի շարք հարցեր:

Ակնարկ. Գաղափարներու Յաղթանակը

Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանական ընտրութիւններու նախընտրական քարոզարշաւը սկսած է: Համամասնական ընտրացուցակներու ու վարկանշային թեկնածուներու ներկայացումներ, բանավէճեր, գովազդային հոլովակներ, համացանցային վիճաբանութիւններ, ու տակաւին` ընկերային ցանցերու վրայ ուղիղ հեռարձակումներ, արդիւնքներու վիճակագրական կանխատեսումներու մեկնարկային ասուլիսներ կը կազմեն նախընտրական Հայաստանի խճանկարը: Եւ տակաւին նախընտրական ժամանակաշրջանի առաջին փուլին մէջ է մեր երկիրը: Պիտի ուզէինք շեշտել, որ այս բոլորը իրօք ազդեցութիւն ունենան…

Ադրբեջանը պատերազմ չի սկսում, որովհետեւ վստահ չէ, որ կհաղթի

ՀՅԴ-ն Արցախի անկախության ճանաչումը դիտարկում է որպես ռազմավարական քայլ համահայկական միավորման ճանապարհին։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը մարտի 6-ին՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաաշինքների միջեւ բանավեճերի ժամանակ։ «Բայց անկախության ճանաչումը մենք ռազմավարական քայլ ենք համարում։ Ու մենք դրան աջակցում ենք»,-նկատել է Մանոյանը։ Նրա խոսքով, կարեւորագույն քայլը, որի մասին ՀՅԴ-ն խոսում էր,…

5 ­Մարտ 1927. ­Լոյս աշ­խարհ ե­կաւ սփիւռ­քա­հայ մա­մու­լի դրօ­շա­կիր­նե­րէն «Ազ­դակ» օ­րա­թեր­թը

Մարտ 5ին կը լրա­նայ ծննդեան 90րդ ­տա­րե­դար­ձը հայ մա­մու­լի ե­րախ­տա­ւոր­նե­րէն՝ սփիւռ­քա­հայ լրա­գի­րի եւ դաշ­նակ­ցա­կան պաշ­տօ­նա­թեր­թի իւ­րա­յա­տուկ դրօ­շա­կիր «Ազ­դակ»ին։ Լի­բա­նա­նի հա­յու­թեան ծո­ցէն ծնաւ «Ազ­դակ» եւ ողն ու ծու­ծով ա­րիւ­նա­տար ե­րա­կը ե­ղաւ հայ­րե­նա­մերձ հա­յաշ­խար­հի կեն­սու­նակ այս գա­ղու­թին։ Բայց նաեւ իր մտա­ւո­րա­կան կո­չու­մով, գա­ղա­փա­րա­կան ներշն­չու­մով ու հրա­պա­րա­կագ­րա­կան ներդ­րու­մով՝ «Ազ­դակ» չսահ­մա­նա­փա­կո­ւե­ցաւ ­Լի­բա­նա­նի սահ­ման­նե­րով։ Ոչ միայն հա­մաս­փիւռ­քեան, այ­լեւ հա­մա­հայ­կա­կան իր…

Խոստացան, որ մի քանի ժամից Հաց բերողին ազատ կարձակեն

Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ Հաց բերողին` Արթուր Սարգսյանին հանդիպելու նպատակով: Մինչ այդ, ՀՀ գլխավոր դատախազի հրավերով, հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Միքայել Մանուկյանի, Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել են Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նրա նկատմամբ ընտրված խափանման…

Սպիտակ խալաթից պատգամավորական կոստյում. խորհրդարանը բժիշկի կարիք ունի

ՀՅԴ ցուցակում առաջադրված բժիշկներն արդեն գործի են անցել մեկ ցանկությամբ՝ Ազգային ժողովում բժշկի կարիք կա: Նախ՝ մի շարք խնդիրներ կան առողջապահական ոլորտում, որոնք օրենսդրական լուծումներ են պահանջում: Մեր ռեպորտաժի հերոսներին հասարակությունը լավ է ճանաչում՝ Տարոն Տոնոյան՝ ազատամարտիկ-վիրաբույժ, Գագիկ Միրիջանյան՝ «Նորք» հոգեբուժարանի տնօրեն եւ Լեւոն Գրիգորյան՝ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ տնօրեն: Նրանց շատերն են պարտական իրենց կյանքով…